Under Pressure
«Under Pressure» | |
---|---|
Queen և Դեյվիդ Բոուիի երգը | |
Թողարկված | 1981, հոկտեմբերի 26 |
Ձայնագրված | 1981, հուլիս |
Ժանր | ռոք, փոփ |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 4։08 |
Լեյբլ | EMI և Elektra Records |
Հեղինակ | Դեյվիդ Բոուի |
Պրոդյուսեր | Դեյվիդ Բոուի |
«Under Pressure» («Ճնշման տակ»), Queen-ի և Դեյվիդ Բոուիի համատեղ երգ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես հայտնել է Ռոջեր Թեյլորը իր հարցազրույցներից մեկում 1984 թվականին, երգը գրել է Ֆրեդի Մերկուրին, իսկ Բոուին առաջարկել է իր կատարելագործումները երաժշտական առումով, հորինելով հայտնի բասային կատարումը։
Մերկուրին իր հերթին ասել է (BBC Radio 1-ի համար հարցազրույցի ժամանակ, 1985 թվականին)[1]․
Ոչինչ պլանավորված չէր։ Նա (Դեյվիդ Բոուին) պատահաբար հայտնվել է քաղաքում (Մոնտրյո) և մտել մեր ստուդիան․․․ Մենք սկսել ենք դրանից, որ հիմարություններ էինք անում մեր և նրա երգերից մի քանիսի հետ․․․ մենք մի քանի գինու շշեր ունեինք, ջերմ մթնոլորտում որոշել ենք, ինչու՞ չփորձել մի նոր բան փորձել։ Այդպես էլ ստեղծվել է Under Pressure-ը։ Ես հիշում եմ, որ Դեյվիդը աշխատանքի ընթացքում հանկարծ ասել է․ «Աստված իմ, այս իրը պառակտվել է, եկեք զբաղվենք դրանով»։ Եվ այդ գաղափարը դարձել է իրական նախագիծ։ Մենք համաձայնության ենք եկել, որ ավելի լավ է դրանով զբաղվել, քանի դեռ տրամադրություն կա։ Որովհետև, եթե մենք թողենք ամեն ինչ և վերադառնանք ստուդիա, հավանաբար տարբեր ճանապարհներով կգնանք, մոռանալով գլխավորի մասին։ Եվ այսպիսով, մենք մնացել ենք, և, փաստացի, 24 ժամանոց սեսիա ենք ունեցել։ Մենք շարունակում էինք, մինչև որ երգի գրելու հետ բոլոր բարդությունները չհաղթահարեցինք։ Եվ այն ժամանակ, երբ մենք արդեն վստահ էինք, որ ամեն ինչ լավ է, վերջացրել ենք այն հաջորդ օրը։ |
Թողարկում և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլը թողարկվել է 1981 թվականի հուլիսի 9-ին և մեծ հաջողություն է ունեցել, առաջին տեղ զբաղեցնելով բրիտանական հիթ-շքերթներում։
Երգի համար տեսահոլովակ չի նկարահանվել, քանի որ այդ ժամանակ Բոուին զբաղված էր, և Դևիդ Մալեթը՝ ռեժիսորը, ով նկարահանել է և Բոուիի, և Queen-ի տեսահոլովակների մեծամասնությունը, հին ֆիլմերի սև-սպիտակ դրվագներից հոլովակ է պատրաստել, որոնք միացված էին «ճնշման թեմայով»։
Երգը երբեք չի կատարվել համատեղ համերգների ժամանակ, անգամ Live Aid-ում, որի մասնակիցների մեջ էին և Queen-ը, և Բոուին։
1992 թվականի ապրիլի 20-ին, Ֆրեդի Մերկուրիի հիշողության նվիրված համերգի ժամանակ, Դեյվիդ Բոուին կատարել է երգը Էնի Լենոքսի հետ, Queen-ի մնացած անդամների նվագակցության տակ[2]։
Քավեր տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավարևելյան Ասիայում ցունամիից հետո, երգը վերաձայնագրվել է My Chemical Romance և The Used հայտնի խմբերի կողմից, և թողարկվել է որպես առանձին սինգլ։ Վաճառքներից փողը օգտագործվել է աղետում տուժածներին օգնելու համար։
Իր տարբերակը նաև Keane խումբն է ձայնագրել։ Այն գրեթե չի տարբերվում օրիգինալից։ Բոլոր վոկալային մասերը տարբեր ինտոնացիաներում երգել է Թոմ Չապլինը։
1990 թվականին ռեփ երգիչ Vanilla Ice-ը օգտագործել է երգի սեմփլը իր «Ice Ice Baby» երգի համար։
Under Pressure-ը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997՝ «Սպանություն Գրոս Փոյնտում»
- 1998՝ «Խորթ մայր»
- 2002՝ «Կլինիկա»
- 2002՝ «40 օր և 40 գիշեր»
- 2004՝ «Հարևանուհի»
- 2007՝ «Սարսափներիս աղջիկը»
- 2007՝ «Չակ և Լարի․ Հրդեհային հարսանիք»
- 2007՝ «Անտեսանելի»
- 2009՝ «Պատմության մեծագույն հայրը»
- 2010՝ «Դա շատ ուրախ պատմություն է»
- 2011՝ «Փախչիր 2»
- 2015՝ «Գերմանիա-83»
- 2015՝ «Մինյոններ»
- 2016՝ «Ամերիկացիներ»
- 2017՝ «Պայթուցիչ շիկահեր»
- 2018՝ «Կախարդներ»
- 2018՝ «Bohemian Rhapsody»
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիգինալ տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Rah Mix»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր (1999) | Բարձրագույն դիրք |
---|---|
UK | 14 |
Netherlands | 19 |
Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Դանիա (IFPI Denmark)[34] | Gold | 45 000^ |
Իտալիա (FIMI)[35] | 2× Platinum | 100 000* |
Մեծ Բրիտանիա (BPI)[36] | Platinum | 1 000 000^ |
ԱՄՆ (RIAA)[37] | 2× Platinum | 2 000 000^ |
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Under Pressure. Взгляд фаната Queen на проблему
- ↑ Queen, Annie Lennox, David Bowie. ..Queen - Under Pressure (Freddie Mercury Tribute Concert). Queen Official Channel. Youtube. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
{{cite AV media}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|work=
|date2=
ignored (օգնություն) - ↑ Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992 (illustrated ed.). St Ives, N.S.W.: Australian Chart Book. էջ 243. ISBN 0-646-11917-6.
- ↑ 4,0 4,1 Queen & David Bowie — Under Pressure Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Ultratop.be — Queen & David Bowie — Under Pressure (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ «Radio2 top 30: 9 januari 1982». Top 30.
{{cite magazine}}
: Cite magazine requires|magazine=
(օգնություն) - ↑ «CHART NUMBER 1298 – Saturday, December 05, 1981». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). CHUM. Retrieved March 17, 2016. - ↑ «Top Singles – Volume 35, No. 23 Jan 16, 1982». RPM. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ "The Irish Charts – Search Results – Under Pressure". Irish Singles Chart. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Nederlandse Top 40 - Queen & David Bowie search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ 11,0 11,1 Dutchcharts.nl — Queen & David Bowie — Under Pressure (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Charts.org.nz — Queen & David Bowie — Under Pressure. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Norwegiancharts.com — Queen & David Bowie — Under Pressure. VG-lista. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ «South African Rock Lists Website SA Charts 1969 – 1989 Acts (Q)». Rock.co.za. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ Salaverri, Fernando (2005 թ․ սեպտեմբեր). Sólo éxitos: año a año, 1959-2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
- ↑ 16,0 16,1 Swedishcharts.com — Queen & David Bowie — Under Pressure. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ 17,0 17,1 Queen & David Bowie — Under Pressure swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ 18,0 18,1 Queen: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Queen Album & Song Chart History Billboard Hot 100 for Queen. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ «Cash Box Top 100 Singles, January 23, 1982». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ "Chart Track: Week 47, 2009". Irish Singles Chart. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Australian-charts.com — Queen & David Bowie — Under Pressure. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ «Hot Canadian Digital Songs: Jan 30, 2016». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Lescharts.com — Queen & David Bowie — Under Pressure (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Queen & David Bowie - Under Pressure (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է Ma7 17, 2019.
- ↑ "Chart Track: Week 2, 2016". Irish Singles Chart. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Italiancharts.com — Queen & David Bowie — Under Pressure (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ Spanishcharts.com — Queen & David Bowie — Under Pressure Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է March 17, 2016.
- ↑ «The Hot 100 – The Week of January 30, 2016». Billboard Hot 100 for Queen. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ "Bibliothèque et Archives Canada". Library and Archives Canada
- ↑ «Chartfile Top 100». Record Mirror. London: Spotlight Publications. 1981 թ․ դեկտեմբերի 26.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Whitburn, Joel (1999). Pop Annual. Menomonee Falls, Wisconsin: Record Research Inc. ISBN 0-89820-142-X.
- ↑ «Danish single certifications – Queen & David Bowie – Under Pressure». IFPI Danmark. Վերցված է 22 May 2019-ին. Scroll through the page-list below until year 2019 to obtain certification.
- ↑ «Italian single certifications – Queen & David Bowie – Under Pressure» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 28 October 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Under Pressure" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione". - ↑ «British single certifications – Queen & David Bowie – Under Pressure». British Phonographic Industry. Վերցված է 16 November 2018-ին. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Under Pressure in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American single certifications – Queen, David Bowie – Under Pressure». Recording Industry Association of America. Վերցված է 6 June 2019-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական տեսահոլովակներ՝
|