Յու-Ես-Եյ Թուդեյ
Յու-Ես-Եյ Թուդեյ անգլ.՝ USA Today[1][2] | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | անգլերեն[2] |
Գլխավոր խմբագիր | Nicole Carroll? |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 15, 1982 |
Հիմնադիր | Al Neuharth? |
Հրատարակիչ | Gannett Company |
Սեփականատեր | Gannett Company |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հրատարակման վայր | ՄաքԼին[1] |
Գրասենյակ | Tysons, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ |
Տպաքանակ | 1 830 863[3] |
ISSN | 2165-1779 և 0734-7456 |
Պարգևներ | |
Կայք | usatoday.com(անգլ.) |
USA Today Վիքիպահեստում |
«Յու-Ես-Եյ Թուդեյ» (անգլ.՝ USA Today, թագմանաբար՝ «ԱՄՆ Այսօր»), ԱՄՆ-ի առաջին համազգային օրական թերթ։ Հիմնվել է Վաշինգտոն շրջանում գործարար Էլ Նյուհարթի կողմից։ Թերթի առաջին համարը թողարկվել է 1982 թվականի սեպտեմբերի 15-ին[4]։ Տպվում է Միացյալ Նահանգների 37 տեղերում և հինգ տեղերում արտասահմանում։ Առաջին գլխավոր խմբագիրն է եղել Ջոն Սայգենթալերը։ Հրատարակչությունը պատկանում է Gannett Company մեդիա խմբին։
Մինչ USA Today թերթի հայտնվելը ԱՄՆ շուկայում թերթերի վաճառքները սեգմենտավորվում էին տարածաշրջանային սկզբունքով, ամեն մեծ քաղաքում ավելի շատ վաճառվում էր տեղական թերթը։ Իր թերթի էջերին Նյուհարթը ամեն կերպ ընդգծում էր ազգի միասնությունը, աշխատելով ներկայացնել դա առանց որևէ տարածաշրջանային շեղումների։ Խմբագրական սյունին զուգահեռ միշտ ներկայացվում է սյուն, որտեղ կարող էին իրենց կարծիքը ներկայացնել հակադարձ տեսակետի կրողները։
Ի հակադրություն գործարար թերթերի, այնպիսիք, ինչպիսին են The Wall Street Journal-ը և The New York Times-ը, չոր գործնական ոճին, USA Today-ը հրատարակվում է գունավոր լուսանկարներով և խոշոր գրաֆիկական պատկերներով, լայնորեն լուսաբանելով սպորտի և հայտնի մարդկանց կյանքի մանրամասները[5][6]։ Մեծ տեղ էր տրվում հարցումների արդյունքների տպագրությանը։
2008 թվականի դրությամբ USA Today-ը շրջանցել է բոլոր ԱՄՆ թերթերը տպաքանակով, և անգլալեզու թերթերի մեջ զիջում էր միայն հնդկական The Times of India թերթին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.usnpl.com/addr/aaddressresult.php?id=3207
- ↑ 2,0 2,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0734-7456
- ↑ «Circulation numbers for the 25 largest newspapers». The Boston Globe. 2010 թ․ հոկտեմբերի 25.
- ↑ «Tysons Corner CDP, Virginia». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Press Room : Press Kit». USA Today. Gannett Company. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Mario R. García (2012 թ․ սեպտեմբերի 9). «USA TODAY turns 30: Part 1». García Media.