UP10TION կամ U10T (կորեերեն՝ 업텐션), հարավկորեական բոյ բենդ, որի կազմում են Ջինհուն, Կունը, Կոգյոլը, Վեյը, Բիտտոն, Ուշինը, Սանյոլը, Կյուչժինը, Հվանհին և Սյաոն։ Խմբի տղաներն իրենց մասին ազդարարել են Naver TVCast շոուի ժամանակ, 2015 թվականի հուլիսի 19-ին T.O.P Media-ն հայտարարեց նոր շոու-ծաղրանմանակման մասին, որի անունը «King of Masked Rookie» էր, և որի յուրաքանչյուր թողարկման մեջ պիտի բացահայտվեին «UP10TION» խմբի մասնակիցների անունները[1]։ Այդ շուի միջոցով T.O.P Media-ն առաջին անգամ աշխարհին ներկայացրեց UP10TION խումբը։ Որոշ ժամանակ անց հայտնվեց տղաների նոր շոուն՝ «Rising! Up10tion», որով երկրպագուներին ծանոթացնելու էին խմբին։ Գոյություն ունի այդ շոուի կորեական և չինական տարբերակներըը։ 3-րդ և վերջին «U10TV» շոուի ժամանակ մարդիկ կարող էին ավելի մոտիկից ծանոթանալ տղաների բնավորություններին, տեսնել նրանց՝ դեբյուտին պատրաստվելու առանցքային պահերը և կյանքը դրանից հետո։
2015 թվականի սեպտեմբերի 2-ին տղաները դեբյուտի ժամանակ հայտնի դարձան ողջ Կորեայով։ 2015 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկվեց նրանց մինի ալբոմը՝ «Top Secret» (կորեերեն՝ 일급 비밀չինարեն՝ 級 秘密)[2]: Սեպտեմբերի 8-ին հայտարարվեց Չինաստանում տղաների պաշտոնական դեբյուտի ամսաթիվը՝ 2015 թվականի սեպտեմբերի 22[3]։ Երկրպագուները սեպտեմբերի 9-ին առաջին անգամ լսեցին, թե տղաները ինչ ոճով պետք է հանդես գան խմբում, երբ ներկայացվեց ալբոմի սնիպետը (փոքրիկ հատված ամեն երգից)։ Դեբյուտի օրը պաշտոնապես բացվեց Up10tion երկրպագուների սրճարանը։ Նրանց դեբյուտը ցուցադրվում է «AX Hall» կայքում, որից հետո տղաներն առաջին անգամ ընկնում են Naver փնտրողական կայքի ցանկ և գտնվում են 2-րդ տեղում։ Սեպտեմբերի 10-ին կայացավ նրանց դեբյուտային ելույթը «M! Countdown» երաժշտական շոուի ժամանակ[2]։