Thriller
- Այս հոդվածը Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Thriller (այլ կիրառումներ)։
Thriller | ||||
---|---|---|---|---|
-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Նայեմբերի 30, 1982 | |||
Ձայնագրված | Ապրիլ - Նոյեմբեր 1982 Westlake Recording Studios (Լոս Անջելես, Կալիֆորնիա) | |||
Ժանր | R&B, փոփ, ռոք | |||
Տևողություն | 2539 s | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Epic | |||
Պրոդյուսեր | Մայքլ Ջեքսոն, Քուինսի Ջոնս | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Thriller ալբոմից | ||||
|
Thriller («Թրիլլեր») - ը Մայքլ Ջեքսոնի 6-րդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել էր 1982 թվականի նոյեմբերի 30-ին Epic Records-ի կողմից։ Thriller-ը Off the Wall-ի նման կատարված է ֆանկ, սոուլ, փոփ, ռոք, առ-ն-բի և դիսկո ոճերում։
Ալբոմի ձայնագրությունը արվել է 1982 թվականին Westlake Recording ստուդիայում (Լոս Անջելես, Կալիֆորնիա), ալբոմի թողարկման համար ծախսվել է 750 000 դոլլար։ Քունսի Ջոնսի օգնությամբ Ջեքսոնը գրեց ալբոմի 9 երգերից 4-ը։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում ալբոմը դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող ալբոմը և չի զիչում այդ տեղը մինչ այսօր[9][10][11][12]։ Ալբոմի 9 երգերից 7-ը թողարկվեցին սինգլների տեսքով և բոլորը մտան Billboard Hot 100-ի թոփ 10։ Ալբոմը ստացել է 8 Գրեմմի 1984 թվականին։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակն է Մայքլ Ջեքսոնը, բացառությամբ նշված դեպքերի.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Wanna Be Startin' Somethin'» | 6:03 |
2. | «Baby Be Mine» (Rod Temperton) | 4:20 |
3. | «The Girl Is Mine» (Փոլ Մաքքարթնիի հետ) | 3:42 |
4. | «Thriller» (Ռոդ Թեմփերթոն, Վինսենտ Փրայզ) | 5:57 |
5. | «Beat It» | 4:18 |
6. | «Billie Jean» | 4:54 |
7. | «Human Nature» (Ստիվ Փորքարոու, Ջոն Բետիս) | 4:06 |
8. | «P.Y.T. (Pretty Young Thing)» (Ջեյմս Ինգրամ, Քուինսի Ջոնս) | 3:59 |
9. | «The Lady in My Life» (Ռոդ Թեմփերթոն) | 5:00 |
2001 թվականի հատուկ թողարկում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
10. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #1» | 2:19 | |||||||
11. | «Someone in the Dark (E.T.: The Extra-Terrestrial storybook-ից)» | 4:47 | |||||||
12. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #2» | 2:04 | |||||||
13. | «Billie Jean (1981 թվականի դեմո ձայնագրություն)» | 2:20 | |||||||
14. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #3» | 3:10 | |||||||
15. | «Ռոդ Թեմփորթոնի հարցազրույց #1» | 4:03 | |||||||
16. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #4» | 1:32 | |||||||
17. | «ձայն "Thriller" երգից (Վինսենտ Փրայզ)» | 2:52 | |||||||
18. | «Ռոդ Թեմփորթոնի հարցազրույց #2» | 1:56 | |||||||
19. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #5» | 2:01 | |||||||
20. | «Carousel» | 1:50 | |||||||
21. | «Քուինսի Ջոնսի հարցազրույց #6» | 1:17 |
25-ամյակին նվիրված թողարկում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
10. | «ձայն "Thriller" երգից (Վինսենտ Փրայզ)» | 0:24 | |||||||
11. | «The Girl Is Mine 2008 will.i.am-ի հետ» | 3:11 | |||||||
12. | «P.Y.T. (Pretty Young Thing) 2008 will.i.am-ի հետ» | 4:21 | |||||||
13. | «Wanna Be Startin' Somethin' 2008 Akon-ի հետ» | 4:14 | |||||||
14. | «Beat It 2008 Ֆերջիի-ի հետ» | 4:12 | |||||||
15. | «Billie Jean 2008 Քենի Ուեսթի ռեմիքս» | 4:37 | |||||||
16. | «For All Time» ((Շերվուդ/Փորքարոու)) | 4:03 | |||||||
17. | «Got the Hots (Թողարկվել է միայն Չինաստանում)» ((Ջեքսոն/Ջոնս)) | 4:27 |
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը թողարկվել է Epic Records լեյբլի ներքո, 1982 թվականի նոյեմբերի 30-ին, նախորդ ալբոմի թողարկումից 3 տարի անց։ Ալբոը Off the Wall-ի նման նույն ոճում է, սակայն երգերի տեքստերը ավելի սարսափազդու են։
Ալբոմը ձայնագրվել է 1982 թվականի ապրիլից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, Լոս անջելես քաղաքում։ 9 երգերից 4-ը ձայնագրվել են հայտնի պրոդյուսեր Քուինսի Ջոնսի մասնակցությամբ։ Ալբոմի ձայնագրումը արժեցավ 750 000 դոլլար։
Այս ալբոմի համար Ջեքսոնը ինքը գրել է 4 երգ՝«Wanna Be Startin’ Somethin’», «The Girl is Mine» (Փոլ Մքքարոնիի մասնակցությամբ), «Beat It», «Billie Jean»։ Ի տարբերություն շատերի Մայքլը երգերը չէր գրում թղթի վրա, այլ ձայնագրում էր դիկտոֆոնով, իսկ փորձերի ժամանակ երգում էր հիշողությամբ։
Ալբոմի ձայնագրման ժամանակ Ջեքսոնի և Ջոնսի հարաբերությունները լարվել էին։ Մայքլը շատ ժամանակ միայնության մեջ էր անցկացնում, պարային շարժումները կատարելագործելու համար։ Ձայնագրումից հետո Ջեքսոնը և Ջոնսը գոհ չէին արդյունքից, և որոշեցին բոլոր երգերը վերաձայնագրել, ամեն երգը մոտ մեկ շաբաթ ժամանակ էր խլում։ Ջոնսը համարում էր, որ «Billie Jean» երգը այնքան լավը չէ, որ ներառվի ալբոմի երգացանկ, բայց Մայքլը չհամաձայնվեց և ընդգրկեց երգը ալբոմ։ Ջոնսը ասաց Ջեքսոնին, որ «Thriller»-ը դժվար թե վաճառվի այնքան լավ, ինչքան «Off the Wall»-ը, քանզի սպառման շուկան թույլ է, ի պատասխան Մայքլը սպառնաց, որ ընդհանրապես չի թողարկի այս ալբոմը։
Ջեքսոնը ցանկանում էր ստեղծել այնպիսի ալբոմ, որում ամեն երգը լինի հիասքանչ։ Դա դարձավ «Thriller»-ի հիմնաքարը։ 2001 թվականի վերաթողարկման ժամանակ այն պարունակում էր Քուինսի Ջոնսի և Ռոդ Թեմփերթոնի հարցազրույցները։ Ջոնսը պատմում էր «Billie Jean» երգի մասին և թե ինչու է այդ երգը այդքան կարևոր Մայքլի համար, ով պետք է շփվեր բազմաթիվ երկրպագուների հետ։ Ջոնսը ցանկանում էր, որպեսզի երգի երկար նախաբանը կրճատեն, բայց Ջեքսոնը պնդեց որպեսզի երգը անփոփոխ մնա, քանզի նա ցանկանում էր պարել։ Այդ ժամանակ արդեն դիսկո ոճը շատերին դուր չէր գալիս, և հարկ եղավ այնպես անել, որ այս ալբոմը տարբերվի «Off the Wall»-ից, որը ձայնագրված էր «ծանր դիսկո» ոճում։ Ջոնսի և Ջեքսոնի նպատակն էր ստեղծել ռոք երգ, որը դուր կգա բոլորին։ Նրանք շատ ժամանակ ծախսեցին «Beat It» երգի համար գիթարիստ փնտրելու համար։ Այդ գիթարիսը եղավ Էդդի Վան Հելենը «Van Halen» ռոք խմբից[13]։
Երբ Ռոդ Թեմփերթոնը գրեց «Thriller» երգը, նա ցանկանում էր երգը անվանել «Starlight» («Աստղային լույս») կամ «Midnight Man», սակայն կանգ առավ «Thriller» անվան վրա, քանզի զգաց, որ կարող է գրավել ունկնդիրների ուշադրությունը[13]։ Ցանկանալով որ ինչ որ հայտնի մարդ արտասանի բանաստեղծությունը երգի վերջնամասում Ռոդը ներգրավեց դերասան Վինսենտ Փրայսին։ Ռոդը գրեց Փրայսի տեքստը տաքսիում, ձայնագրման ստուդիա գալու ճանապարհին։ Ջոնսի և Թեմփերթոնի խոսքերով մի քանի բան երգի վերջում կրճատվեց, ի տարբերություն ալբոմի այլ երգերի նկատմամբ այս մեկի պակաս արտահայտիչ լինելու պատճառով։
1983 թվականի մարտի 25-ին, Motown Records-ի 25-ամյակին նվիրված համերգի ժամանակ ցուցադրվեց սարսափ ժանրում նկարահանված «Thriller» երգի 14 րոպեանոց տեսահոլովակը։ Այդ նույն համերգի ժամանակ «Billie Jean» երգի կատարման ժամանակ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրեց հետագայում իր այցեքարտ դարձած «Լուսնային քայլվածքը»[14]։ Ալբոմի սինգլների հիման վրա նկարահանված տեսահոլովակները ակտիվորեն ցուցադրվում էին MTV ալիքով, որի ստեղծումից դեռ անցել էր ընդամենը մեկ տարի։
Երաժշտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ասել Սթիվ Հյուն (Steve Huey) «Allmusic»-ից, «Thriller»-իը ունի այն բորոլ ուժեղ կոմերը ինչ «Off the Wall»-ը սակայն ավելի կատարելագործված։ Ռոք ոճի պարային երգերը դարձել են ավելի ագռեսիվ, սարնց թվում են «The Lady in My Life», «Human Nature» և «The Girl Is Mine» երգերը, ֆանկ ոճի երգերը՝ «Billie Jean», «Wanna Be Startin' Somethin’», «Baby Be Mine» և «P.Y.T. (Pretty Young Thing)» դիսկո ոճում են[1][6][7]։ «Wanna Be Startin' Somethin»-ը դրեվել էր դեռ մի քանի տարի առաջ և հնչուղությամբ նման է «Off the Wall»-ի երգերին։ Ետին պլանում հնչում են բասս կիթառը և հարվածային գործիքները, իսկ առաջնային պլանում՝ սուխիլին (աֆրիկյան լեզու)։ Դա երգին տալիս է միջազգային տոն[15]։ «The Girl Is Mine»-ը պատմում է երկու ենկերների մասին, որոնք պայքարում են կնոջ ուշադրության համար, վիճելով, թե ով է սիրում նրան ավելի շատ, երգի վերջնամասում ռեփ է հնչում։
Չնայած փոփ երգերը շատ մեղմ են հնչում, սակայն «Thriller»-ը ավելի լուրջ համեմատած «Off the Wall»-ին, այստեղ երևում են հակամարտող թեմատիկ էլեմենտները, որոնք բնութագրիչ են Ջեքսոնի ավելի ուշ գործերի համար[16]։ Այս ալբոմում պատվում է խելացնոր և մութ ֆանտազիաների մասին։ Դա երևում է «Billie Jean», «Wanna Be Startin' Somethin'» և «Thriller» երգերում[1]։ «Billie Jean» երգում Մայքլը երգում է մի աղջկա մասին, որը պնդում է, թե նա իր երեխայի հայրն է։ Մայքլը հրավիրել էր ջազային սաքսոֆոնիստ Թոմ Սքոթթին (Tom Scott) փողային սիթեզատորի վրա նվագելու համար lyricon։ Իսկ Լյուիս Ջոնսոնը նվագում էրYamaha բասս կիթառի վրա։ Երգի երկար նախաբաը դրամ-ն-բեսյս ոճում է արված։ «Thriller» երգում կարելի է լսել այնպիսի ձայնային էֆֆեկտներ, ինչպիսիք են ճռռացող դուռը, ամպրոպը, քամին, շան հաչոցը[13]։
«Beat It» երգը ուղղված է մաֆիայի դեմ, այն Ջեքսոնի առաջին հաջողված ռոք երգն էր[17]։ Ավելի ուշ երգիչը այդ երգի մասին կասի
իմաստը նրանում է, որ ոչ ոք պարտավոր չէ "դաժան տղա", դու կարող ես խուսափել կռվից, բայց դրանով հանդերձ մնալ տղամարդ։ Դու պարտավոր չես մահանալ, որպեսզի ապացուցես, որ դու տղամարդ ես։ |
70-նների վերջերին Մայքլի հավաքածուները արժանացան բարձր գնահատականի։ «Allmusic»-ը Ջեքսոնին նկարագրեց «չափազանց տաղադավոր երգիչ» բառերով։ «Rolling Stone»-ը համարում էր, որ հիմա Մայքլը երգեց ամբողջությամբ օգտագործելով իր հասուն ձայնը «մի քիչ թախիծոտ երանգով»[6]։ «P.Y.T. (Pretty Young Thing)»ը, որը վերագրում են Ջեյմս Ինգրեմին և Քուինսի Ջոնսին, և Ռոդ Թեմփերթոնի «The Lady in My Life» երգերը առ-ն-բի ոճում են։ Թարաբորելլին (Taraborrelli) համարում էր, որ «The Lady in My Life» երգով Մայքլը կարողացել էր ստեղծել զգացմունքային բալլադ։ Motown Records-ից հոտո Ջեքսոնը արդեն օգտագործել էր «վոկալային զկրտոց» (vocal hiccup) հնարքը, որը կարելի է լսել «Thriller» երգում։ Օդի այդ յուրահատուկ կուլ տալու իմաստը այն է, որ այդպիսով կարելի է հաղորդել տարբեր զգացմունքներ՝ ուրախություն, անհամբեր սպասում, թախիծ, զայրույթ[18]։
Հաջողությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի առաջին սինգլի թողարկումից հետո (The Girl Is Mine, զուգերգ Փոլ Մաքքարթնիի հետ) որոշ երաժշտագետներ համարում էին, որ ալբոմը հաջողությունների չի հասնի։ Սակայն Billie Jean սինգլի թողարկումից հետո ալբոմը հասավ հիթ շքերթների առաջին հորիզոնականներ։ Այն գնվում էր Billboard 200 հիթ շքերթում 2 տարուց ավել (122 շաբաթ), որից 9 ամիսը այն գնվում էի առաջին հորիզոնականում (37 շաբաթ)։ Բոլոր 7 երգերը որոնք թողարկվեցին սինգլի տեսքթով, տարբեր ժամանակահատվածում մտան Billboard Hot 100-ի առաջին 10-յակ։ Այս ալբոմի համար Ջեքսոնը ստացավ «Գրեմմիի» 8 մրցանակ (որոնց թվում էր ամեկարևոր նոմինացիան՝ «տարվա լավագույն ալբոմ») և American Music Awards-ի 7 մրցանակ։
1985 թվականին ալբոմը Գիննեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվեց «ողջ պատմության ընթացքում ամենավաճառվող ալբոմ»։ 2001 թվականի դրությամբ ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 26 մլն. օրինակ[19]։ Ինչը Ամերիկայի պատմության ընթացքում ամենաշատ վաճառված ստուդիական ալբոմն է ալբոմն է (29xՊլատինե), ամբողջ աշխարհում ալբոմը վաճառվել է 175 մլն. օրինակից ավել։
Ալբոմի հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրայան Բարնս – ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Մայքլ Բադդիքեր – ստեղնաշարային, սինթեզատոր
- Լեոն Չենքլեր – թմբուկ
- Փաուլինո դա Քոսթա – հարվածային գործիքներ
- Դեյվիդ Ֆոսթեր – ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր
- Գերի Գրանթ – շեփոր և ֆլյուգելհորն
- Էդդի Վան Հելեն – կիթառ ("Beat It")
- Ջերրի Հեյ – շեփոր և ֆլյուգելհորն
- Մայքլ Ջեքսոն – պրոդյուսեր, թմբուկ
- Փոլ Ջեքսոն] – կիթառ
- Լուսի Ջոնսոն – բասս կիթառ
- Քուինսի Ջոնս – պրոդյուսեր
- Սթիվ Լույքեթոր – կիթառ, բասս կիթառ
- Էնթոնի Մարինելլի – սինթեզատոր, կազմող
- Փոլ Մաքքարթնի – վոկալ ("The Girl Is Mine")
- Դեյվիդ Փեյչ – ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Դին Փարքս – կիթառ
- Գրեգ Ֆիլինգեյնս – ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Ջեֆֆ Փորքարոու – թմբուկ, շեփոր
- Սթիվ Փորքարոու – ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
- Վինսենտ Փրայս - ձայնը վերջնամասում ("Thriller")
- Բիլլ Ռայչենբաք – տրոմբոն
- Բրյուս Սվիդեն – մոնտաժող
- Ռոդ Թեմփերթոն – ստեղնաշարային, սինթեզատոր
- Դեյվիդ Ուիլիամս – կիթառ
- Լերրի Ուիլիամս – սաքսոֆոն և ֆլեյտա
- Բոլ Ոուլֆեռ – ստեղնաշարային, սինթեզատոր
- Լա Տոյա Ջեքսոն - Բեկ վոկալ ("PYT")
- Ջանեթ Ջեքսոն - Բեկ վոկալ ("PYT")
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի ամենալավ վաճառված ալբոմների ցուցակ
- ԱՄՆ-ի ամենալավ վաճառված ալբոմների ցուցակ
- Մեծ Բրիտանիայի ամենալավ վաճառված ալբոմների ցուցակ
- Ավստրալիայի ամենալավ վաճառված ալբոմների ցուցակ
- Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմների ցուցակ, ըստ Rolling Stone ամսագր
Սերտեֆիկացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Սերտեֆիկացիա | Վաճառք |
---|---|---|
Արգենտինա | 10× Պլատինե | 600 000 |
Ավստրալիա | 15× Պլատինե | 1 050 000 |
Բրազիլիա | Ադամանդե | 1 000 000 |
Կանադա | 2× Ադամանդե | 2 000 000 |
Ֆրանսիա | 2× Ադամանդե | 2 500 000 |
Գերմանիա | 3× Պլատինե | 1 500 000 |
Ճապոնիա | Ադամանդե | 2 500 000 |
Մեքսիկա | Ադամանդե 2x Պլատինե Ոսկե | 1 600 000 |
Նիդերլանդներ | 8× Պլատինե | 800 000 |
Պորտուգալիա | 3× Պլատինե | 120 000 |
Իսպանիա | 8× Պլատինե | 640 000 |
Շվեյցարիա | 6× Պլատինե | 300 000 |
Մեծ Բրիտանիա | 11× Պլատինե | 3 300 000 |
ԱՄՆ | 29× Պլատինե | 29 000 000 |
2008 թվականի դրությամբ ալբոմը վաճառվել է 118 մնլ, օրինակով, 2009-ին 175 մնլ.[20]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Erlewine, Stephen (2007 թ․ փետրվարի 19). «Thriller Overview». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Review: Thriller 25th Anniversary». Daily Mirror. 2008 թ․ փետրվարի 8. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Review: Thriller 25th Anniversary». The Daily Telegraph. 2008 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Rockwell, John (1982 թ․ դեկտեմբերի 19). «Michael Jackson's Thriller': Superb Job». The New York Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Review: Thriller». Q (January 2000): 138.
- ↑ 6,0 6,1 6,2 Connelly, Christoper (1983 թ․ հունվարի 28). «Michael Jackson: Thriller». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 7,0 7,1 Henderson, Eric (2003). «Michael Jackson: Thriller». Slant Magazine. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Rosenberg, Tal (2007 թ․ հունիսի 19). «Review: Thriller». Stylus Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Michael Jackson Photo Gallery 迈克•杰克逊影集». BBC China. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Music Icon Quincy Jones Kicks-Off New Series in Tribune Newspapers». PR Newswire. 16 января 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Keylock, Myles. «Michael Jackson - Thriller». Channel 24. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
- ↑ White, Jim (12 марта 2007 года). «Michael Jackson's Thriller is old hat». Telegraph Media Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «Michael Jackson's Monster Smash». The Daily Telegraph. 2007 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Michael Jackson — History 1980s Արխիվացված 2009-07-03 Wayback Machine May 16, 1983: Michael performs the moonwalk for the first time
- ↑ Taraborrelli, pp. 223—225
- ↑ Pareles, Jon (September 1987). «Critic's Notebook; How Good Is Jackson's 'Bad'?». The New York Times. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Michael Jackson: Biography». The New Rolling Stone Album Guide. 2004. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ George, p. 22
- ↑ Michael Jackson — History 1980s Արխիվացված 2009-07-03 Wayback Machine Декабрь 1982: Джексон выпускает Thriller с семью хитами, вошедшими в первую десятку хит-парада, включая Billie Jean, Beat It и Thriller. Альбом занимает первую позицию 37 недель и остаётся в Billboard album chart 122 недели. По официальным данным в США продано 26 млн копий альбома.
- ↑ http://www.chartsinfrance.net/communaute/index.php?s=&showtopic=5692&view=findpost&p=1021268
|