Jump to content

The Winner Takes It All

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«The Winner Takes It All»
«The Winner Takes It All» սինգլի շապիկը (ABBA, 1980)
ABBAսինգլը
«Super Trouper» ալբոմից
«Բ» կողմ"Elaine"
Թողարկված21 հուլիսի 1980
ՖորմատՍինգլ
Ժանրփոփ
բալլադ
ԵրգահանԲյորն Ուլվեյս և Բեննի Անդերսոն
Տևողություն4:54
ԼեյբլPolar Music
ՊրոդյուսերԲենի Անդերսոն
Բյորն Ույլվաուս
ABBA-ի սինգլների ժամանակագրություն
«"As Good as New
(1979)
«The Winner Takes It All»
(1980)
«"On and On and On
(1980)

«The Winner Takes It All» (հայերեն՝ Հաղթողը ստանում է ամեն ինչ), շվեդական ABBA խմբի երգը՝ թողարկված որպես «Super Trouper» ձայնասկավառակի առաջին սինգլ 1980 թվականի հուլիսի 21-ին։

«The Winner Takes It All» (սկզբնապես. «The Story of My Life») երգը գրվել է Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսոնի համահեղինակությամբ, հիմնական վոկալային հատվածը կատարել է Ագնետա Ֆելթսքուգը։ Երգի բառերը, ինչպես ենթադրվում էր, 1979 թվականի Ուլվեուսի և Ֆելթսքուգի ամուսնալուծության մասին է։ Սակայն ինքը՝ Ուլվեուսը, ժխտում է դա՝ ասելով.

Երգը հիմնված է բաժանության փորձի վրա, սակայն այդ իրադարձությունը հորինված է։ Մեր դեպքում ո՛չ հաղթող կար, ո՛չ պարտվող։ Շատերը կարծում են, որ այդ սյուժեն վերցված է իրականությունից, սակայն դա այդպես չէ[1]։

1999 թվականին Channel Five-ի կողմից անցկացված հարցման ժամանակ «The Winner Takes It All» երգը ճանաչվել է АВВА խմբի լավագույն երգը (Մեծ Բրիտանիայում)։ Նույն Channel Five-ի կողմից արդեն 2006 թվականին անցկացրած հարցման համաձայն՝ «The Winner Takes It All»-ը ճանաչվել է «բաժանության մասին լավագույն երգ» (անգլ.՝ Britain’s Favorite Break-Up Song

«The Winner Takes It All» երգը դարձել է ABBA-ի ութերորդ բրիտանական «չարթ թոփերը». մասնավորապես՝ նրանց առաջին № 1-ը Մեծ Բրիտանիայում՝ սկսած 1978 թվականից։ Երգը մնաց հիթ-շքերթների վերին հորիզոնականներում շուրջ երկու շաբաթ[2]։ «The Winner Takes It All» երգը նաև առաջին հորիզոնականը գրավեց այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Բելգիան (որտեղ առաջատարն է եղել երկու ամիս (!), Նիդերլանդները և ՀԱՀ-ը, ինչպես նաև հասել է Top 10 գործնականում գրեթե բոլոր երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ն, որտեղ № 8 հորիզոնականն է զբաղեցրել Billboard Hot 100 չարթում և այդպիսով դարձել է չորրորդ և վերջին ամերիկյան հիթը ԱԲԲԱ-ի թոփ-10-ից։

Սինգլի Բի-սայդը «Elaine» երգն էր։ Հարկ է նշել, որ այս անգամ սինգլի շրջանային թողարկումները իրարից շատ բանով չէին տարբերվում, ամենուր գերակշռում էր սինգլի կապույտ շապիկը։ Բացառություն դարձավ միայն անգլիական հավաքածու թողարկումը 12-դյույմ ֆորմատով, որը շապիկի այլ ձևավորում ուներ և արված էր «գեյթֆոլդ» տեխնոլոգիայով[3].

«The Winner Takes It All» երգը նաև ներառվել է Mamma mia! մյուզիքլում և ֆիլմում։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1980–81) Ամենաբարձր
հորիզոնական
Australian Singles Chart 7
Austrian Singles Chart 3
Belgian Singles Chart 1
Canadian Singles Chart 10
Նիդերլանդներ Dutch Top 40[4] 1
Նիդերլանդներ Mega Single Top 100[5] 1
Finnish Singles Chart 2
French Singles Chart 5
German Singles Chart 4
Irish Singles Chart 1
Italian Singles Chart 7
Japanese Singles Chart 33
New Zealand Singles Chart 16
Norwegian Singles Chart 3
South African Singles Chart 1
Spanish Singles Chart 10
Swedish Singles Chart 2
Swiss Singles Chart 3
UK Singles Chart[6] 1
US Billboard Adult Contemporary 1
US Billboard Hot 100 8
US Cashbox Top 100 Singles[7] 11
Zimbabwean Singles Chart 4

Տարեվերջյան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1980/81) Հորիզոնական
Australia[8] 56
NL 1
UK 18
US Billboard Hot 100[9] 23
US Cash Box[10] 74

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հարցազրույց երաժիշտների հետ www.guardian.co.uk կայքում» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  2. Данные о позиции сингла в чартах на сайте theofficialcharts.com
  3. «Տեղեկատվություն անգլիական թողարկման վերաբերյալ» (անգլերեն). discogs.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  4. Nederlandse Top 40 - week 34, 1980 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 2017-12-31.
  5. Dutchcharts.nl — ABBA — The Winner Takes It All (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 2017-12-31.
  6. Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջեր 383–4. ISBN 1-904994-10-5.
  7. Downey, Pat; Albert, George; Hoffmann, Frank W (1994). Cash Box pop singles charts, 1950–1993. Libraries Unlimited. էջ 1. ISBN 978-1-56308-316-7.
  8. David Kent's "Australian Chart Book 1970-1992" Արխիվացված 5 Մարտ 2016 Wayback Machine
  9. «Top 100 Hits of 1981/Top 100 Songs of 1981». Musicoutfitters.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]