The Voice Within
«The Voice Within» | ||||
---|---|---|---|---|
Քրիստինա Ագիլերայի սինգլը | ||||
«Stripped» ալբոմից | ||||
«Բ» կողմ | "I'm OK" | |||
Թողարկված | 2003 թվականի հոկտեմբերի 27 | |||
Ֆորմատ | CD սինգլ | |||
Ձայնագրված | The Record Plant (Հոլիվուդ), NRG Recording Studios | |||
Ժանր | փոփ | |||
Տևողություն | 4:15 (ռադիո տարբերակ) 5:04 (ալբոմային տարբերակ) | |||
Լեյբլ | RCA | |||
Պրոդյուսեր | Գլեն Բալլարդ | |||
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
The Voice Within, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի չորրորդ դեբյուտային ալբոմ Stripped֊ի (2002) հինգերորդ սինգլը, թողարկվել է 2003 թվականի հոկտեմբերի 27֊ին։ Սինգլը Billboard Hot 100 վարկանիշային աղյուսակում զբաղեցրեց 33֊րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիայում՝ 9֊րդ և Ավստրալիայում 19֊րդ հորիզոնականը։ Տեսահոլովակը Ագիլերայի տեսահոլովակներից միակն է, որը սև և սպիտակ է։ Երգը 2004 MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեց երեք անվանակարգում՝ «Լավագույն կանացի տեսահոլովակ», «Հեռուստադտողի ընտրություն» և «Լավագույն կինոնկարահանում»։
Տեղեկություններ երգի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]The Voice Within֊ը գրել են Ագիլերան և Գլեն Բալլարդը։ Քրիստինան չէր ուզում, որ երգը լինի 5֊րդ սինգլը, այլ ուզում էր, որ լինի Impossible երգը, որի հեղինակը և պրոդյուսերը Ալիշա Կիսն է։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս երգի տեսահոլովակը նկարահանել է Դեյվիդ Լյա Շապելը։ Տեսահոլովակը նկարահվել է «մեկ տեսախցիկով», առանց մոնտաժի։ Տեսահոլովակի ամբողջ ընթացքում Ագիլերան նստած է պատուհանի մոտ, և երբ երգը հասում է ավարտին, նա անցնում է հաջորդ պատուհանից և ընկնում փայլուն վանդակի մեջ։ Տեսահոլովակը նկարահանվել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի կենտրոնում։
Երգերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Voice Within» [Album Version] — 5:04
- «The Voice Within» [Radio Edit] — 4:15
- «Beautiful» [Fug Remix] — 5:47
- «Can’t Hold Us Down» [Da Yard Riddim Mix] — 4:16
Վարկանիշային աղյուսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսակ (2003)[1] | Peak Դիրք |
---|---|
Ավստրալիա | 8 |
Ավստրիա | 7 |
Բելգիա | 14 |
Կանադա | 10 |
Դանիա | 9 |
Հոլանդիա | 6 |
Գերմանիա | 13 |
Իռլանդիա | 4 |
Իտալիա | 19 |
Նոր Զելանդիա | 16 |
Նորվեգիա | 13 |
Շվեդիա | 10 |
Շվեյցարիա | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chart peak positions:
- Christina Aguilera’s Charts & Awards — Billboard Singles
- Christina Aguilera — The Voice Within Արխիվացված 2007-09-26 Wayback Machine Musicsquare.net
|