Jump to content

The Show Must Go On

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«The Show Must Go On»
«The Show Must Go On» սինգլի շապիկը (Queen, )
Queenսինգլը
«Innuendo» ալբոմից
ԹողարկվածՀոկտեմբերի 14, 1991 (1991-10-14)
Ֆորմատ7"/12", CD
Ժանրհարդ-ռոք
ԵրգահանՋոն Դիկոն, Բրայան Մեյ, Ֆրեդի Մերկուրի, Ռոջեր Թեյլոր և Քուին
Տևողություն4:31
ԼեյբլParlophone Records (Europe), Hollywood Records (US)
ՊրոդյուսերՔուին և Դեվիդ Ռիչարդս
Հորիզոնականները չարթերում

These Are the Days of Our Lives
(1991)

The Show Must Go On
(1990)

Bohemian Rhapsody/These Are the Days of Our Lives
(1991)

«The Show Must Go On» (հայերեն՝ Շոուն պետք է շարունակվի), անգլիական Queen ռոք խմբի երգը՝ «Innuendo» ալբոմից։ Խմբի շատ երկրպագուներ այս երգը համարում են Queen-ի ամենալավ երգը և ամենահայտնի ռոք երգը՝ ընդհանրապես։ Տեսահոլովակը կադրեր է պարունակում քրոնիկներից, համերգներից, հարցազրույցներից և Queen-ի այլ տեսահոլովակներից, թողարկվել է 1980 թ.-ից 1991 թվականներին։ Ի հիշատակ Ֆրեդի Մերկուրիի այս երգը կատարել է Էլթոն Ջոնը։ Երգը իր տեղն է գտել Greatest Hits II-ում։ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը երգը կատարել են իրենց սոլո-համերգներում։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյը հատուկ նամակ է գրել Ֆրեդիի համար, քանի որ այն մի քանի մարդկանցից էր, ովքեր գիտեին իր հիվանդության մասին։

Բրայան Մեյի CNN հարցազրույցից, 2000 թվական, հունվարի 9.

The Show Must Go On-ը համատեղ է գրվել, բայց դա Queen-ի երգն է, որովհետև մենք վերջ ի վերջո որոշեցինք ողջ հեղինակությունը տալ Queen-ին։ Բայց դուք գիտեք, որ ես այս երգը համարում եմ նրանց երեխայինը, քանի որ ժամանակի մեծ մասը Ֆրեդին նստում էր այնտեղ և դա շատ գեղեցիկ զգացմունք էր, որովհետև որոշ ժամանակ Ֆրեդին չէր կարողանում, կամ չէր ուզում իր զգացմունքները արտահայտել պոեզիայի միջոցով, բացի մի քանի դեպքերից։ Եվ նա գիտեր այդ գաղափարի մասին։ Նա գիտեր, որ դա միջոց է արտահայտելու այն ամենը, որը մենք զգում էինք նրա հետ շփման ժամանակ։ Երբ ես Ֆրեդիի համար երգեցի գլխավոր մասը՝ հիմնականում ֆալցետներով էի երգում, որովհետև ես չէի կարող այդքան բարձր երգել. ես նրան հարցրեցի՝ ամեն ինչ լա՞վ է։ Նա օղի էր խմում, գալիս էր ստուդիա և ամեն ինչ հոյակապ էր անում։ Եվ ես մտածում էի, որ դա լավագույն վոկալային մասերից մեկն է, որը երբևէ կատարել է Ֆրեդին՝ he Show Must Go On-ի օրիգինալ տարբերակում:[1]

Ձայնագրման մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի թողարկման ժամանակ Ֆրեդիի առողջական վիճակը վատացել էր, ուստի նա այլևս չէր կարող մասնակցել տեսահոլովակի նկարահանմանը, այդ պատճառով որոշում են հատվածներ օգտագործել արդեն նախկինում նկարահանված հոլովակներից։ Տեսահոլովակների շարքը, որպես հավաքածու չէր ներկայանում՝ այն կազմված էր իրարից անկախ տեսահոլովակներից։

  • Այս երգի բազմաթիվ քավեր տարբերակներ են հայտնի և գոյություն ունեն այս անվանումով այլ երգեր, բայց դրանք պակաս հայտնի են։ Օրինակ Pink Floyd խմբի երգը՝ The Wall ալբոմից (1979) (երգը չի ընդգրկվել համանուն ֆիլմի մեջ)։ 60-70-ականներին գոյություն ուներ բրիտանական խումբ՝ Nirvana անունով (չպետք է շփոթել ավելի հայտնի, համանուն ամերիկյան խմբի հետ), որը 1968 թվականին The Show Must Go On անվանումով երգ է ձայնագրել։ Անգլիացի փոփ երգիչ Լեո Սեյերը 1973 թվականին The Show Must Go On անունով սինգլ է թողարկում։ Երգի այդպիսի անվանման ենք հանդիպում նաև ֆրանսիական Soldat Louis խմբի մոտ։
  • Ինքնին The Show Must Go On արտահայտությունը ներկայացնում է թատրոնի խիստ կանոնները, որը գոյություն է ունեցել Մոլիերի ժամանակներում. ներկայացումը պետք է շարունակվի, չնայած նրան, որ կատարումը պետք է խաղալ ցանկացած գնով։
  • Երգը համարվում է համանուն շոուի հիմնը, որը հեռարձակվել է Նոր ալիքով՝ 2012 թվականին։

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիայի չարտը՝ 1991 թվական, հոկտեմբերի 26[2]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11
Դիրք 19 16 23 41 62 34 27 29 40 52

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «QUEEN. The Show Must Go On». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  2. «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - The Show Must Go On» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2007 թվական, հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]