Thank You (ռուս.՝ Спасибо), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Մեգան Թրեյնորի երկրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2016 թվականի մայիսի 9-ին Epic Records լեյբլում։ Այն ձայնագրվել է 2015 թվականին։ Ալբոմի պրոդյուսերը եղել է Ռիկկի Ռիդ։
2015 թվականի վերջին Մեգհան Թրեյնորը հայտարարել է, որ մտադիր է հաջորդ տարվա փոտրվարին կամ մարտին թողարկել ալբոմ։ Հայտարարել է նաև որ ալբոմը կձայնագրվի բազմաթիվ երաժիշտների, այդ թվում Rock City-ի հետ։ Խոսելով ալբոմի վրա իր ներդրման մասին, Թրեյնորը ասել է․ «Ես կցանկանայի ացելի առաջ գնալ, ալբոմում ցուցադրելով այն, ինչ սովորել եմ, Բրունո Մարսից մինչև Արետա Ֆրանկլին, և նույնսիկ մի քանի բաներ Էլվիսից»։ 2016 թվականի հունվարին Մեգան Թրեյնորը Ֆորբսի հետ զրույցում հաստատեց, որ ալբոմի առաջի սինգլը կթողարկվի նախքան փետրվար ամիսը։ Ալբոմը նախապես պատվիրած մարդկանց համար հասանելի դարձավ 2016 թվականի մարտի 4-ից iTunes Store-ում, ալբոմի դելյուքս տարբերակի հետ։ Նաև նույն օրը թողարկվեց ալբոմի առաջին «NO» անվանումով սինգլը։
Ալբոմի գործադիր պրոդյուսեր «Popdust» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ ալբոմի առաջին սինգլը կանվանվի «NO», իսկ նրա թողարկումը տեղի կունենա ալբոմի նախնական պատվերների հետ միասին, ինչպես նաև ասաց. «Ալբոմում չկան լիակատար սինգլեր և հիթեր, և ալբոմը առևտրային չէ։ Ալբոմը բավականին էլէկտրական է, բայց շեշտադրումներով։ «NO» սինգլից հետո մենք սկսեցինք ստեղծել նոր սինգլեր։ մենք ալբոմը դրեցինք նոր օբյեկտիվի տակ», «Դա շատ բարդ գործընթաց էր», - ասաց պրոդյուսերը։ Ալբոմը ձայնագրվել է «կապույտաչյա սոուլ» (Մեգանը այն որոշեց ավելացնել Էլվիսի ալբոմից) և փոփ-երաժշտություն ժանրերի մեջ։ «NO» սինգլը Մեգանը գրել է պրոդյուսերի հետ ունեած տարաձայնությունների պատճառով։
Ալբոմի առաջին սինգլը ստացել է «NO» անվանումը և թողարկվել է 2016 թվականի մարտի 4-ին նախապես պատվիված ալբոմների հետ iTunes Store-ում։ Պար-փոփ ժանրից բացի, երգում կան լիրիկական հատվածներ, որոնք պատմում են կանանց անկախության մասին։ Սիգլը գրվել է Մեգան Թրեյնորի և իր ալբոմի պրոդյուսերի և քննադատների հետ տարաձայնությունների ժամանակ։ Այսպիսի խնդիրները նկարագրելով, ալբոմում ներառվում է «Woman Up» սինգլը, որը ինչ-որ իմաստով «բոլոր կանանց օրհներգն» է։ Թրեյնորը կատարեց «հին դպրոցի» երգը, որը «Dance Like Your Daddy» անվանեց։ Երգը նվիրված էր իր մորը և պլանավորվում էր այն դարձնել ալբոմի փակման երգը։ Երգչուհին մեկնաբանեց․ «Սա ամբողջովին իմ ալբոմն է, ավելի ճիշտ ավելի հասուն, ուժեղ և ինտենսիվ Թրեյնորի»։