Jump to content

TRT 2 Haber

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TRT 2
TRT Haber
🌐trthaber.com
Երկիր{{{2}}} Թուրքիա, Անկարա
Հեռարձակման գոտի{{{2}}} Թուրքիա
{{{2}}} Հայաստան
Հեռարձակման լեզութուրքերեն
Հեռարձակման սկսման թվական1986
Նախկին անվանում2. Kanal (1986-1993)
TV2 (1993-1997)
TRT2 (1997-2010)
Հիմնադիր
ՍեփականատերTRT

TRT Haber, Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերության երկրորդ ալիքն է։ Համարվում է պետական գլխավոր լրատվական հեռուստաընկերությունը։

Հեռուստաալիքը Rixos հյուրանոցում կայացած հիմնադրման միջոցառումից հետո սկսել իր հեռուստաեթերը։ TRT Haber-ը փոխարինելով TRT-ի մեկ այլ, արդեն իսկ լուծարված TRT 2 հեռուստաալիքին, որը հիմնադրվել էր 1986 թվականին, հեռարձակվեց նույն հաճախականությամբ։ Հեռարձակումը սկսվել է 2010 թվականի մարտի 18-ին՝ TRT-ի տեղեկատվական բաժանմունքի տնօրեն Ահմեթ Բյոքենի ղեկավարությամբ[1][2]։ TRT Haber-ի հիմնադրմանը նվիրված միջոցառմանը ներկա էին պաշտոնատար մի շարք անձինք, պատգամավորներ, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հյուրերից փոխվարչապետ Բյուլենթ Արընչը իր ելույթում նշել է, որ TRT-ն վերջին 2 տարիներին հեռուստատեսության և լրատվության ոլորտում գրանցել է արագընթաց առաջխաղացում և հայտնել․ «Հետայսու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանալու ենք ոչ թե միջազգային գործակալություններից և լրատվական ալիքներից, այլ աշխարհի կարևոր տարածաշրջաններում գտնվող մեր թղթակիցների հայտնած լուրերից»[3]։

TRT Haber-ը հեռուստադիտողի ուշադրությանն է ներկայացնում լուրեր Թուրքիայից և ամբողջ աշխարհից։ Հեռարձակվող հաղորդումների մի մասը քաղաքական և վերլուծական բնույթ է կրում, մյուս մասը վերաբերում է սպորտին, մշակույթին, արվեստին և այլ բնագավառների[4]։ Բացի օրվա ընթացքում պարբերաբար հեռարձակվող լուրերից, եղանակի տեսությունից, հեռարձակվում են նաև տարաբնույթ թեմաներով հաղորդաշարեր՝ “Dışa bakış” («Հայացք դեպի դուրս»), “Bunu bız yaptık” («Սա մենք ենք արել»), “Gündeme özel” («Հատուկ օրակարգ»), “Günaydın hafta sonu” («Բարի լույս, շաբաթվա վերջ»), “Gece bakışı” («Գիշերվա հայացք») և այլն։

Հեռուստաալիքն ունի առցանց ուղիղ հեռարձակում։ 2013 թվականին TRT Haber-ը անցավ բարձր որակի(HD) հեռարձակման[5]։ Նույն թվականին փոխվեց հեռուստաալիքի լոգոն և ստացավ ներկայիս տեսքը[6]։ Հեռուստատեսությունն ունի նաև լրատվական կայք՝ www.trthaber.com, որտեղ ներկայացվում են օրվա նորությունները, տնտեսական, սպորտային, առողջապահական լուրեր, արվեստի, մշակույթի և տեխնիկական վերջին նորամուծությունների վերաբերյալ տեղեկություններ։ Կայքում կա նաև TRT Haber հեռուստատեսության ուղիղ հեռարձակումը։ Այստեղ տեղադրված են նաև հեռուստաալիքի երբևէ հեռարձակված հաղորդաշարերի տեսագրությունները։ Հեռուստաալիքը հասանելի է նաև Հայաստանի սահմանամերձ մարզերում և Նախիջևանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. İşte TRT Haber kanalının kadrosu! 20 Ocak 2010 Արխիվացված 2015-06-10 Wayback Machine(թուրքերեն)
  2. Հեռուստաալիքը LyngSat կայքում Արխիվացված 2014-09-03 Wayback Machine(անգլ.)
  3. «TRT Haber yayın hayatına başladı haberi - İhlas Haber Ajansı». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Gmbh, Trexsoft. «TRT Haber Canlı izle». canlitv.com (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «TRT Haber». Телепедия вики (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «TRT Haber'de yeni stüdyo ve yeni dönem! İşte ilk kareler | MedyaTava». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]