Starset
Starset | |
---|---|
Ժանրեր | ալտերնատիվ ռոք և էլեկտրոնիկ ռոք |
Գործունեություն | 2013 |
Լեյբլ | Razor & Tie? և Fearless Records? |
Կայք | starsetonline.com |
Starset Վիքիպահեստում |
Starset, ամերիկյան ռոք խումբ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքից[1], որը կազմավորվել է 2013 թվականին Downplay խմբի վոկալիստ Դասթին Բեյթսի կողմից։
Խմբի պատմութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մայիսի 28-ին Starset ռոք խումբը հայտարարել է իր գոյության մասին։ Խումբը կազմավորվել է Դասթին Բեյթսի՝ Downplay խմբի վոկալիստի կողմից[2]։ Նույն թվականի հունիսի 3-ին Starset-ը թողարկել է իր առաջին՝ «Carnivore» սինգլը։ Այնուհետև օգոստոսի 9-ին հաջորդել է «My Demons» երկրորդ սինգլը, որի համար ավելի ուշ տեսահոլովակ է նկարահանվել։ Երգը դարձել է շատ հայտնի և զբաղեցրել է Mainstream Rock չարթի 5-րդ հորիզոնականը՝ 44 շաբաթ մնալով չարթում։ Նոյեմբերի 30-ին Starset-ը Gemini Syndrome-ի հետ ուղևորվել է շրջագայության։ 2014 թվականի մարտին խումբը պայմանագիր է կնքել Razor & Tie լեյբլի հետ և արդեն 2014 թվականի հուլիսի 8-ին թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Transmissions» անվանումով[3], որի պրոդյուսերը եղել է Ռոբ Գրեյվսը։ Ալբոմը զբաղեցրել է Billboard 200-ի 49-րդ հորիզոնականը։ Նոյեմբերի 8-ին եղել է «Monster» ալբոմի առաջին սինգլի պաշտոնական թողարկումը, որն ունի տեսահոլովակ։ Դեկտեմբերի 16-ին եղել է «Back To the Earth» երկրորդ սինգլի պաշտոնական թողարկումը, որը նույնպես ունի տեսահոլովակ։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին լույս է տեսել The PROX Transmissions գիրքը[4]։ Այն ավելի խորն է բացահայտում Starset խմբի տիեզերքը, հստակեցնում է, թե ինչ է կանգնած երգերի տեքստի և տեսանյութի իմաստի հետևում։ 2017 թվականի հունվարի 12-ին թողարկվել է «Ricochet» երրորդ սինգլը, իսկ հունվարի 20-ին թողարկվել է «Vessels» երկրորդ ալբոմը, որն ավելի ուշ Billboard 200-ում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[5].։
2017 թվականի սեպտեմբերի 27-ին Marvel-ի հետ համատեղ թողարկվել է The PROX Transmissions կոմիքսի թվային տարբերակը, հոկտեմբերի 27-ին՝ տպագիր[6][7]։
2018 թվականի սեպտեմբերի 28-ին լույս է տեսել «Vessels 2.0» ալբոմը, որն իր մեջ ներառում էր «Die For You», «Telepathic», «Starlight», «Ricochet», «Satellite» երգերի ակուստիկ տարբերակները։ Բացի ակուստիկ տարբերակներից, դրանում ներառվել է նաև Type O Negative խմբի «Love You to Death» երգի քավերը, «Bringing It Down 2.0» երգի նորացված տարբերակը և երկու ռեմիքս՝ «Telepathic (Not Your Dope Remix)» և «Satellite (TRAILS Remix)»[8]։
2019 թվականի օգոստոսի 15-ին թողարկվել է «MANIFEST» սինգլը[9], օգոստոսի 22-ին՝ երկրորդ սինգլը՝ «WHERE the SKIES END» անվանումով։ Օգոստոսի 29-ին թողարկվել է «DIVING BELL» երրորդ սինգլը։
2019 թվականի սեպտեմբերի 13-ին խումբը ներկայացրել է երրորդ լիարժեք ալբոմը՝ «DIVISIONS» անվանումով։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դասթին Բեյթս (Dustin Bates)՝ վոկալ, ստեղնաշարային (2013-ներկա)
- Ռոն ԴեՉանթ (Ron DeChant)՝ բաս կիթառ, ստեղնաշարային, բեք վոկալ (2013-ներկա)
- Բրոք Ռիչարդս (Brock Richards)՝ կիթառ, բեք վոկալ (2013-ներկա)
- Ադամ Գիլբերտ (Adam Gilbert)՝ հարվածային (2013-ներկա)
- Մարիկո Մուրանակա (Mariko Muranaka)՝ թավջութակ (2014-2015, 2018-2019)
- Ջոնաթան Կամփֆ (Jonathan Kampfe)՝ թավջութակ (2017 - 2019)
- Շիվոն Քրոնին (Siobhan Cronin)՝ ջութակ (2017-ներկա)
- Սյուզաննա Ենգերերովա (Zuzana Engererova)՝ թավջութակ (2019-ներկա)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ալբոմ | Լեյբլ | Չարթեր | |||
---|---|---|---|---|---|---|
ԱՄՆ US |
ԱՄՆ U.S. Rock Albums |
ԱՄՆ U.S. Hard Rock Albums |
ԱՄՆ U.S. Digital Albums | |||
2014 | Transmissions | Razor & Tie | 49[10] | 16[11] | 5[12] | 24[13] |
2017 | Vessels | Razor & Tie | 11 | — | — | — |
2019 | Divisions | Fearless Records |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Carnivore» (2014) - US Mainstream Rock #16
- «My Demons» (2014) - US Mainstream Rock #5[14]
- «Telescope» (2014)
- «Halo» (2014) - US Mainstream Rock #16
- «It Has Begun»(2014)
- «Down With The Fallen»(2014)
- «Point of No Return»(2014)
- «Monster» (2016)
- «Back To The Earth» (2016)
- «Ricochet» (2017)
- «Satellite» (2017)
- «Frequency» (2017)
- «MANIFEST» (2019)
- «WHERE THE SKIES END» (2019)
- «DIVING BELL» (2019)
- «STRATOSPHERE» (2019)
- «TRIALS» (2019)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Starset sign to Razor & Tie». Alternative Press. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Starset» (ռուսերեն). Discogs. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Bird, Michele (2014 թ․ ապրիլի 30). «Starset sign to Razor & Tie». Alternative Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «The PROX Transmissions Inbound 12/31» (անգլերեն). Starset Society. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Vessels» (անգլերեն). Music Charts Archive. 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «The Prox Transmissions - Marvel Comics». comicstore.marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «r/Starset - Has anyone read the book or graphic novel? Thoughts?» (անգլերեն). reddit. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «VESSELS 2.0 - YouTube» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «STARSET - MANIFEST (Official Music Video)» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Starset» հոդվածին։ |
|