Slipgate Ironworks
Slipgate Ironworks | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2010 |
Վայր | Օլբորգ, Դանիա |
Երկիր | Դանիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | slipgate-ironworks.com(անգլ.) |
Slipgate Ironworks, (վաղ շրջանում՝ Interceptor Entertainment ApS և Slipgate Studios ApS), դանիակական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Օլբորգ, հիմնադրվել է 2010 թվականին Ֆրեդերիկ Շրայբերգի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Interceptor Entertainment ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Ֆրեդերիկ Շրայբերգի կողմից, այդ ժամանակահատվածում տեղակայված է եղել Հեռնինգ քաղաքում[1]։ Ընկերության առաջին նախգիծը Duke Nukem 3D: Reloaded խաղն էր, որը Duke Nukem 3D խաղի նորացված տարբերակն էր, ցուցադրվել է 2010 թվականի հոկտեմբերին, սակայն թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերին[2]։ 2014 թվականի փետրվարին Interceptor ցուցադրեց նոր խաղ Duke Nukem: Mass Destruction անունով։ Gearbox Software-ը, որը համարվում է Duke Nukem ապրանքանիշի սեփականատերը, հայց ներկայացրեց ընկերության դեմ, որի արդյունքում խաղը անվանափոխվեց դառնալով Bombshell[3]։ 2014 թվականին Interceptor SDN Invest համասեփականատերը ձեռք բերեց 3D Realms-ը[4]։
2016 թվականի սեպտեմբերին Interceptor և 3D Realms ներկայացրեցին Rad Rodgers պլատֆորմային խաղը, որը մշակված էր Unreal Engine 4 շարժիչի հիման վրա Kickstarter-ում ընկերությունը մեկներկեց դրամահավաք, նպատակ ունենալով հավաքել 50 000 դոլլար։ Արդյունքում 30 օրվա ընթացքում հավաքվեց 81861 դոլլար գումար[5]։ 2017 թվականին Interceptor հայտարարեց վերակազմավորման մասին, սպասվում էր նոր անուն մոտակա ամիսների ընթացքում[6]։ Ընկերությունը անվանափոխվեց դառնալով Slipgate Studios և վաճառեց Rad Rodgers-ի մտավոր սեփականությունը THQ Nordic ընկերությանը[7]։ Շփոթմունքից խուսափելու համար ընկերությունը Slipgate Studios անվնումը, որով կար ընկերությունը Լաս Վեգասում, փոխարինեց Slipgate Ironworks-ով[8]։
2021 թվականին Embracer Group-ը հայտարարեց Slipgate Ironworks-ի գնման մասին[9]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Պլատֆորմ |
---|---|---|
2013 | Duke Nukem | Mac OS, Microsoft Windows |
Duke Nukem II | iOS, Mac OS | |
Rise of the Triad | Microsoft Windows | |
2016 | Bombshell | |
2018 | Rad Rodgers | Microsoft Windows, PlayStation 4, Xbox One |
2019 | Ancestors: Legacy | PlayStation 4, Xbox One |
Rad Rodgers | Mac OS | |
2020 | Daymare: 1998 | PlayStation 4, Xbox One |
Ghostrunner | Microsoft Windows, Nintendo Switch, PlayStation 4, Xbox One | |
Metamorphosis | Nintendo Switch, PlayStation 4, Xbox One | |
Paradise Lost | ||
2021 | Core Decay | Microsoft Windows |
Ghostrunner | Linux | |
Kingpin: Reloaded | Microsoft Windows | |
Of Bird and Cage | Nintendo Switch, PlayStation 4, Xbox One | |
SiN: Reloaded | Microsoft Windows | |
Wrath: Aeon of Ruin | Linux, Mac OS, Microsoft Windows, Nintendo Switch, PlayStation 4, Xbox One | |
2022 | Graven | Microsoft Windows, Nintendo Switch, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mitchell, Richard (2012 թ․ օգոստոսի 2). «Rise of the Triad returns to PC this year, powered by Unreal Engine 3». Engadget. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ O'Connor, Alice (2011 թ․ սեպտեմբերի 28). «Duke Nukem 3D fan remake on hold». Shacknews. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Pitcher, Jenna (2014 թ․ մայիսի 14). «Bombshell is 3D Realms and Interceptor Entertainment's action RPG for PC, PS4». Polygon. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Yin-Poole, Wesley (2014 թ․ մարտի 3). «Interceptor buys 3D Realms amid Gearbox lawsuit». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Perez, Daniel (2015 թ․ սեպտեմբերի 6). «Rad Rogers is the modern version of Commander Keen you secretly wanted». Shacknews. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Interceptor Entertainment (2017 թ․ մարտի 7). «The Future of Rad Rodgers Boss Survey!». Kickstarter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Batchelor, James (2017 թ․ մարտի 31). «THQ Nordic acquires Slipgate's Rad Rodgers IP». GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Slipgate Ironworks (2019 թ․ մարտի 21). «Slipgate Ironworks on Twitter: "We're now called Slipgate Ironworks!After some confusion between us and the "Other" Slipgate Studios - a VR focused company from Las Vegas - we've decided to take over @romero's name and trademark for Slipgate Ironworks.A name he established over a decade ago. It's an honor!». Twitter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Embracer Group acquires 3D Realms, CrazyLabs, Digixart, Easy Trigger, Force Field, Ghost Ship Games, Grimfrost, and Slipgate Ironworks». Gematsu. 2021 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.