Skibidi Toilet
Skibidi Toilet | |
---|---|
Տեսակ | Վեբ սերիալ, համացանցային մեմ և video work? |
Ժանր | էքշն սերիալ, արկածային հեռուստասերիալ, կատակերգական հեռուստասերիալ, ֆենթզի հեռուստասերիալ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, ռազմական հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ և Զուգարանային հումոր |
Ստեղծող | Alexey Amnon? |
Հորինված երկիր | Skibidi Toilet universe? |
Երկիր | Վրաստան |
Skibidi Toilet, ամիմացիոն վեբ սերիալ, ստեղծել է Ալեքսեյ Գերասիմովը և տեղադրել իր ՅուԹյուբյան DaFuq!?Boom! ալիքում: Սերիալը պատկերում է պայքարը այսպես կոչված «Սկիբիդի զուգարանների»՝ արարածների, որոնք կարծես գլուխներ են շարժվող զուգարանների ներսում, և «Գործակալների»՝ ձևափոխված մարդկանց միջև, որոնց գլուխները փոխարինվում են տեսախցիկներով, բարձրախոսներով և հեռուստացույցներով:
2023 թվականի փետրվարին առաջին կարճամետրաժ ֆիլմի հրապարակումից հետո, Skibidi Toilet-ը ձեռք է բերել վիրուսային ճանաչվածություն և դարձել համացանցային մեմ սոցիալական ցանցերում, հատկապես Ալֆա սերնդի անդամների շրջանում[1]: Շատ փորձագետներ կարծում են, որ սերիալի նկատմամբ հետաքրքրությունը այս սերնդի յուրահատուկ ինտերնետային մշակույթի առաջին դրսևորումն էր։ Սերիալն ունի լիցենզավորված ապրանքների լայն տեսականի, և Գերասիմովը բանակցություններ է վարում Ադամ Գուդմանի և Մայքլ Բեյի հետ՝ խաղի հիման վրա ֆիլմ և հեռուստասերիալ ստեղծելու համար[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը փաստում է «Սկիբիդի Զուգարանների» և «Գործակալների» առճակատումը: Սերիալում գործակալները հանդիսանում են «Օպերատորներ», «Սփիքերմեններ» (բարձրախոսեր) և «Հեռուստատեսային տղամարդիկ»: Յուրաքանչյուր դրվագի բնորոշ առանձնահատկությունն է Թիմբալենդ-ի «Give It To Me» երգի և թուրք հեղինակ Biser King-ի «Dom Dom Yes Yes» երգի ռեմիքսի հիշատակումը[3], որը կա՛մ ուղեկցում է էկրանին կատարվողին, կա՛մ հրատարակվում է Skibidi Toilets-ի կողմից՝ փաստացի լինելով նրանց հաղորդակցման լեզուն։ Պատմությունը պատմվում է Տեսախցիկամարդկանցից մեկի անունից, որն օգտագործում է իր տեսախցիկը նրանց նկարահանելու համար: Առաջին և մի քանի նոր դրվագների վերջում նա սովորաբար հայտնվում է թակարդում կամ սպանվում Սկիբիդի զուգարանների կողմից: Սերիալի սյուժեն բնութագրվում է նրանով, որ պատերազմող կողմերը օգտագործում են ավելի ու ավելի հզոր զենքերի տեսակներ, զարգացնում են պաշտպանության առաջադեմ մեթոդներ և փոփոխում սեփական մարմինը. հետևաբար, հետագա դրվագներում ավելի զարգացած ինտելեկտով և կարողությունների քանակով ավելի մեծ կերպարներ են հայտնվում:
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Skibidi Toilet-ը ստեղծվել է Ալեքսեյ Գերասիմովի կողմից, որն ավելի հայտնի է որպես DaFuq!?Boom! և Blugray[4] ՅուԹյուբում: 2014 թվականից 9 տարի ինքնուրույն սովորել է անիմացիա[4]։ Նա ապրում է Վրաստանում[5][6]։ Նրա ալիքում նախկինում հրապարակվել են մի քանի վիրուսային տեսանյութեր, օրինակ՝ նրա «I’M AT DIP» կարճամետրաժ ֆիլմը հավաքել է ավելի քան 45 միլիոն դիտում[4]:
Յուրաքանչյուր դրվագ ստեղծվում է Source Filmmaker-ի՝ 3D համակարգչային գրաֆիկայի ծրագրաշարի միջոցով, որը մշակվել է Valve-ի կողմից[7]։ Dexerto-ին տված հարցազրույցում Գերասիմովն ասել է, որ ընտրել է Source Filmmaker-ը նրա պարզության և օգտագործման հեշտության պատճառով[8]։ Ինչպես նշում է բրիտանական Dazed ամսագիրը, շարքի ստեղծման համար ոգեշնչվել է @yasincengiz38 օգտատիրոջ TikTok պարային տեսանյութերից, որոնք ներկայացնում են նույն երաժշտությունը: Որոշ պահեր վերցված են Half-Life 2-ից[6]:
Ընկալում և գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Dazed ամսագիրը գրել է, որ Skibidi Toilet-ը «կատաղի է, անկանխատեսելի, զվարճալի և երբեմն իսկապես անհանգստացնող և տխուր»[6]: Շատ աղբյուրներ նշել են վիրուսային թվիթ, որում օգտատերը @AnimeSerbia-ն անվանել է «Z սերնդի Սլենդերմեն»[9]:
Ճանաչվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն հրապարակված Tubefilter վարկանիշի՝ մինչև 2023 թվականի վերջը «DaFuq!?Boom!» դարձավ ԱՄՆ-ում ՅուԹյուբի հիսուն ամենադիտված ալիքներից մեկը՝ վարկանիշային աղյուսյակում զբաղեցնելով 33-րդ տեղը։ Խմբագիր Սեմ Գուտելը նշել է, որ անիմատորները «նախկինում ստիպված էին դիմակայել ՅուԹյուբի ալգորիթմի պահանջներին․ այժմ դուք կարող եք միլիոնավոր դիտումներ ստանալ բազմաթիվ պիքսելացված զուգարանների շնորհիվ[10]: 2023 թվականի հունիսին ալիքը գերազանցել է 5 միլիարդ դիտումների թիվը[11] և դարձել է ամենաշատ դիտված ՅուԹյուբյան ալիքը ԱՄՆ-ում այդ ամսվա ընթացքում[12]։ Այն նաև ստացել է 2,9 միլիարդ դիտում և ցուցադրել լսարանի շաբաթական 9% աճ[12]: Գուտելեն իր վերանայման մեջ նշել է, որ նախորդ ամիսներին ալիքը գրեթե անտեսանելի էր, բացառությամբ մի քանի «անիմացիոն մուլտիպլիկացիոն երկրպագուների մեմերի համայնքում»[13]։ Distractify-ը նշել է, որ ալիքը հայտնի է երիտասարդ հեռուստադիտողների շրջանում[14]:
Թրենդի փորձագետ Ֆիլ Ռանտան բացատրեց, որ սերիալը նախատեսված էր «մարդկանց վերադառնալու պատճառ լինելու համար», և որ հայտնիության աճը բախտավոր զուգադիպության պատճառով էր[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lorenz, Taylor (2023-12-09). «How a toilet-themed YouTube series became the biggest thing online». The Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-08-27-ին. Վերցված է 2024-10-03-ին.
- ↑ Wallenstein, Andrew (2024-07-24). «'Skibidi Toilet' Film and TV Franchise in the Works From Michael Bay, Adam Goodman — Listen to the Exclusive Interview». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-24-ին. Վերցված է 2024-10-03-ին.
- ↑ Curtis, Charles (2023-07-24). «What are Skibidi toilets? Explaining the bizarre YouTube video series that's taking over the internet». For The Win (ամերիկյան անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2023-07-27-ին. Վերցված է 2023-08-10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Lang, Jamie (2023-07-03). «How The Animation Channel DaFuq!?Boom! Became Youtube's Biggest Hit This Summer». Cartoon Brew (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-06-ին. Վերցված է 2023-08-16-ին.
- ↑ «The Out-of-Touch Adults' Guide to Kid Culture: What Is Skibidi Toilet?». Lifehacker (անգլերեն). 2023-07-21. Արխիվացված օրիգինալից 2023-08-07-ին. Վերցված է 2023-08-16-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Greig, James (2023-07-12). «Skibidi Toilet: the terrifying new creatures haunting the internet». Dazed (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-10-ին.
- ↑ Winslow, Levi (2023-07-20). «YouTube's New Trend Features Creepy Singing Toilet-Creatures». Kotaku (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-27-ին. Վերցված է 2023-07-31-ին.
- ↑ Loynds, Joel (2023-06-30). «We spoke to DaFuqBoom, the guy behind the "Skibidi toilet" videos». Dexerto (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-10-22-ին. Վերցված է 2023-11-03-ին.
- ↑ Schroeder, Audra (2023-07-20). «What is 'Skibidi Toilet,' the creepy YouTube series going viral on TikTok?». The Daily Dot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-23-ին. Վերցված է 2023-08-10-ին.
- ↑ Gutelle, Sam (2023-05-01). «Top 50 Most Viewed U.S. YouTube Channels • Week Of 04/30/2023». Tubefilter. Արխիվացված օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-23-ին.
- ↑ Gutelle, Sam (2023-06-13). «Top 50 Most Viewed U.S. YouTube Channels • Week Of 06/11/2023». Tubefilter. Արխիվացված օրիգինալից 2023-06-17-ին. Վերցված է 2023-06-23-ին.
- ↑ 12,0 12,1 Gutelle, Sam (2023-07-04). «Top 100 Most Viewed YouTube Channels Worldwide • June 2023». Tubefilter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-12-ին. Վերցված է 2023-10-09-ին.
- ↑ Gutelle, Sam (2023-06-26). «Top 50 Most Viewed U.S. YouTube Channels • Week Of 06/25/2023». Tubefilter. Արխիվացված օրիգինալից 2023-07-11-ին. Վերցված է 2023-07-23-ին.
- ↑ Bitner, Jon (2023-07-26). «This Talking Head in a Toilet Is Taking the Internet by Storm — Everything to Know About the Skibidi Toilet Trend». Distractify (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-29-ին. Վերցված է 2023-08-10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Skibidi Toilet» հոդվածին։ |
|