QGIS
Տեսակ | Աշխարհագրական տեղեկատվական համակարգ, ազատ և բաց ծրագրային ապահովում, ծրագիր, Open Source GIS? և OpenStreetMap editor software? |
---|---|
Նախագծումը՝ | QGIS-ի զարգացման թիմ |
Գրված է՝ | C [1] և Python |
Ինտեսֆեյս | Qt |
ՕՀ | Լինուքս, մաքՕՍ[2], Windows[2], BSD[2], Անդրոիդ[3] և iOS |
Լույս տեսավ՝ | հուլիսի 6, 2002 |
Պլատֆորմ | X86, x86_64 և ARM |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | shapefile?[4], Scalable Vector Graphics[4], qgs?[4], KML[4], PNG[4], GeoTIFF?[4], QGIS layer style?[4], MIF?[4], DSV?[4], GeoPackage?, QGIS Layer? և QGIS Composer Template? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | shapefile?[4], qgs?[4], Scalable Vector Graphics[4], KML[4], PNG[4], GeoTIFF?[4], QGIS layer style?[4], GeoJSON?[4], GeoPackage?, QGIS Zipped project?, QGIS Layer? և QGIS Composer Template? |
Արտոնագիր | GNU General Public License, version 2.0 or later with library exception?[5] |
Սխալնելի հայտման էջ | github.com/qgis/QGIS/issues/ |
Կայք | qgis.org |
Ելակոդ | github.com/qgis/QGIS |
QGIS Վիքիպահեստում |
QGIS (անգլ.՝ Quantum GIS, Քյու ՋիԱյԷս), ազատ, բազմապլատֆորմ աշխարհատեղեկատվական համակարգ։
QGIS-ի վրա աշխատանքները սկսել են 2002 թվականի մայիսին, իսկ արդեն նույն թվականի հունիսին նախագիծ ստեղծվեց SourceForge հարթակում։ QGIS-ի ստեղծման նպատակը օգտագործողների կողմից աշխարհատեղեկատվական համակարգերից օգտվելն ավելի թեթև և հասկանալի դարձնելն էր, որին QGIS-ի ստեղծողները մասամբ հասել են։ Quantum GIS-ի ինտերֆեյսն շատ ավելի պարզ է, քան GRASS-ինը, որի վրա մեծ մասամբ հիմնված է QGIS-ը, իսկ մի քանի ասպեկտներով անգամ ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, քան ArcGIS-ը։ QGIS-ի ինտերֆեյսը ստեղծվել է Qt գործիքակազմի միջոցով։
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալների ցուցադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]QGIS միջավայրում առանց ֆորմատների փոփոխության հնարավոր է տեսնել և կիրառել վեկտորային և ռաստրային տվյալները։ QGIS-ն աջակցում է տվյալների հետևյալ ֆորմատները․
- PostGIS-ի կիրառումով PostgreSQL աղյուսակներ, վեկտորային ֆորմատներ, OGR գրադարանի աջակցում, այդ թվում GeoJSON, ESRI-ի MapInfo, SDTS (Spatial Data Transfer Standard) և GML-ի (Geography Markup Language) shape ֆայլեր և այլն։
- Գրաֆիկական և ռաստրային ֆորմատներ, GDAL (Geospatial Data Abstraction Library) գրադարանի աջակցում, ինչպիսիք են GeoTIFF-ը, Erdas IMG-ը, ArcInfo ASCII Grid-ը, JPEG-ը, PNG-ն և այլն։
- World ֆայլեր, այդ թվում ռաստրային պատկերների աջակցմամբ։
- SpatiaLite տվյալների բազա։
- GRASS ռաստրային և վեկտորային ֆորմատներ։
Տվյալների հետազոտություն և քարտեզների կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ հարմարավետ գրաֆիկական միջավայրի հնարավոր է ստեղծել քարտեզներ և աշխատել տարածական տվյալների հետ։ Գրաֆիկական միջավայրն ներառում է մի շարք օգտակար գործիքներ, օրինակ․
- քարտեզների դասակարգում,
- նախադիտման հարթակ,
- տարածական էջանիշներ,
- սահմանված օբյեկտներ,
- ատրիբուտների խմբագրում, դիտում, որոնում,
- օբյեկտների նշագրում,
- վեկտորային և ռաստրային շերտերի սիմվոլների փոփոխություն,
- կոորդինատային ցանցի շերտերի ավելացում, այժմ fTools հավելվածի միջավայրում,
- քարտեզի նախագծին հյուսիսային ուղղության ավելացում, մասշտաբի սանդղակ և հեղինակային իրավունքի նշան,
- նախագծերի պահպանում և բեռնում։
Տվյալների կառավարում՝ ստեղծում, փոփոխում և արտահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]QGIS-ում հնարավոր է ստեղծել և փոփոխել վեկտորային տվյալներ, ինչպես նաև դուրս բերել տարբեր ֆորմատներով։ Ռաստրային տվյալների այլ ֆորմատներ փոփոխելու համար նախ պետք է այն մուտք անել GRASS։ QGIS-ն ապահովում է հետևյալ աշխատանքները․
- ֆորմատների թվայնացման գործիքակազմ, OGR գրադարանի աջակցում, և GRASS-ի վեկտորային շերտեր,
- shape ֆայլերի և վեկտորային GRASS շերտերի ստեղծում և փոփոխում,
- պատկերների գեոկոդավորում,
- GPX ֆորմատով տվյալների մուտքի և ելքի համար GPS գործիքակազմ,
- OpenStreetMap տվյալների փոփոխություն,
- SPIT հավելվածով shape ֆայլից PostGIS շերտերի ստեղծում,
- PostGIS շերտերի մշակում,
- վեկտորային տվյալների ատրիբուտների կառավարում նոր ատրիբուտների կամ Table Manager մոդուլի շնորհիվ,
- էկրանի պատկերի պահպանում որպես տարածական տվյալ։
Տվյալների վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Processing հավելվածի կիրառումով հնարավոր է վերլուծություններ կատարել OGR գրադարանն աջակցող PostgreSQL/PostGIS և այլ ֆորմատներում, որոնք գրված են ծրագրավորման Python լեզվով։ Այս պային QGIS-ը հնարավորություն է տալիս օգտագործել վերլուծության, ընտրման, գեոպրոցեսինգի, երկրաչափության և տվյալների բազայի կառավարման գործիքներ։ Նաև հնարավոր է օգտագործել ինտեգրված GRASS գործիքները, որոնք իրենց մեջ ներառում են GRASS-ի ավելի քան 300 մոդուլ։
Քարտեզների հրապարակում համացանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]QTiles մոդուլի միջավայրը թույլ է տալիս քարտեզները փոխանցել TMS հոսքով։ QGIS-ը կարող է օգտագործվել map ֆայլերի արտահանման և համացանցում հրապարակման համար (Mapserver վեբ սերվերի տեղադրումով)։ QGIS-ը կարելի է օգտագործել որպես WMS/WFS հաճախորդ և որպես WMS սերվեր։
Մոդուլային հավելվածներով QGIS-ի ֆունկցիոնալության ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնորհիվ մոդուլային հավելվածների QGIS-ը հնարավոր է հարմարեցնել հատուկ պահանջների համար։ QGIS-ը ներկայացնում է գրադարաններ, որոնք հնարավոր է օգտագործել մոդուլներ ստեղծելու համար։ C կամ Python լեզուներով հնարավոր է ստեղծել առանձին ծրագրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The qgis Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 Download QGIS for your Platform
- ↑ http://hub.qgis.org/projects/android-qgis
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 https://docs.qgis.org/2.2/en/docs/user_manual/working_with_vector/supported_data.html
- ↑ https://github.com/qgis/QGIS/blob/master/COPYING
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- "The QGIS Podcast" Արխիվացված 2014-03-09 Wayback Machine
- QGIS-1.6 օգտագործողների ձեռնարկ
- GIS-Lab ռուսալեզու ֆորում
- QGIS-1.7 օգտագործողի ձեռնարկ
- QGIS-1.8 օգտագործողի ձեռնարկ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «QGIS» հոդվածին։ |
|