Payday: The Heist
Payday: The Heist | |
---|---|
Մշակող | Overkill Software |
Հրատարակիչ | Daybreak Game Company? |
Դիստրիբյուտոր | Daybreak Game Company?, Steam[1] և PlayStation Store |
Միջերեսի լեզու | անգլերեն[1], ֆրանսերեն[1], գերմաներեն[1], իտալերեն[1] և իսպաներեն[1] |
Կոմպոզիտոր | Սայմոն Վիքլունդ |
Սերիայի մաս | Payday? |
Վայր | ԱՄՆ |
Թողարկման թվական | հոկտեմբերի 18, 2011 |
Պլատֆորմներ | PlayStation 3 և Windows |
Շարժիչ | Diesel? |
Ժանր | առաջին դեմքի շութեր |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[1] և կոոպերատիվ ռեժիմ |
PEGI | PEGI 18[2] |
USK | USK 18 |
ESRB | 17 [3] |
Կրիչ | թվային բաշխում |
Կառավարում | ստեղնաշար |
🌐 | overkillsoftware.com/payday/(անգլ.) |
Payday: The Heist Վիքիպահեստում |
Payday։ The Heist, հրաձգային, առաջին դեմքից համակարգչային խաղ, որը մշակել է Overkill Software ընկերությունը և հրապարակել Sony Online Entertainment ընկերությունը։ Խաղը ԱՄՆ-ում Playstation 3-ի համար թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերի 18-ին[4]։ ԱՀ-ների համար խաղը թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերի 20-ին և այն տարածվեց Steam-ի միջոցով։ Խաղում հասանելի են 9 տարբեր խաղային առաքելություններ[5]։
Գեյմփլեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղը, իրենից ներկայացնում է լաված էկզոտիկ թրիլլեր, հիմնված հոլլիվուդյան ֆիլմերի վրա։
Խաղում ներկայացված են դինամիկ շրջակա միջավայր և թշնամիներ։ Դա նշանակում է, որ խաղը երբեք չի կարող կրկնվել։ Թիմային աշխատանքը համարվում է բանալի այս խաղում, քանի-որ խաղացողները պետք է աշխատեին միասին, իրենց առջև ունենալով կոնկրետ առաջադրանքներ։ Այս առաջադրանքները կատարելու համար խաղացողին կարող է օնլայն լինել Steam-ով, PSN-ով կամ խաղացողների հետ, որոնց կառավարում է համակարգիչը, ի տարբերություն իրական խաղացողների նրանց հետ խաղալը ավելի դժվար է։ Խաղում կան 4 հերոսներ՝ Dallas, Hoxton, Wolf և Chains։
Խաղացողը, հավաքում է փողեր և հաջող կատարում առաջադրանքը և փորձությունը, բարելավելով իր հեղինակությունը։
Խաղում գոյություն ունեն տարատեսակ թշնամիներ, միայն ատրճանակով զինվածներից, որոնք հայտվում են խաղի սկզբում, մինչև ամբողջությամբ զինված հակառակորդներ, որոնք խաղում են հայտնվում ավելի ուշ և իրենցից ավելի մեծ վնաս են ներկայացնում։ Ավելի վտանգավոր են հատուկ թշնամիները, որոնք միայնակ լինելով անշարժացնում է անհաջող խաղացողին։ Սովորական հակառակորդներին կարելի է ստիպել, որ ցած դնի զենքը և ինքն իրեն ձեռբակալի։ Խաղում, բացի վեր թվարկված թշնամիներից գոյություն ունի խաղացող, ով օժտված է յուրահատուկ ունակությամբ, ինչն էլ նրան դարձնում է բավականին տհաճ հակառակորդի համար։ Բացի դրանից նմանատիպ կռվողների անհնար է գերի վերցնել։
Ինչպես նաև խաղացողները ունեն զարգացման չորս ճյուղեր, որոնք բացում են յուրահատուկ բոնուսներ, զենքեր, և սպառազինություն։ Խաղացողը կարող է ինքը ընտրել, որ ճյուղը զարգացնել։ Դրա համար խաղի ընթացքում պետք է սեղմել TAB և ընտրել 1, 2, 3, 4 թվերից մեկը։
Կողոպուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- First World Bank, բանկի կողոպուտ։ Կողոպուտից առաջ, խաղացողը պետք է գտնի բանկի մենեջերին, որպեսզի ապագայում խնայի ժամանակ։ Անհրաժեշտ է մենեջերից վերցնել պահեստի բանալին, վերցնել փորիչը, վերցնել տերմիտով լի դույլը և ևս մեկը հավելյալ։ Փորիչի միջոցով բացել դուռը, որը տանում է դեպի պահոց, և այլրել բանկի պահոց։ Վերցնել փողերը և կատարել փախուստ, վերացնելով հյուսիսային պատը և փախչել աղբահան մեքենայով։
- Heat Street, կողոպուտ, որի ընթացքում պետք է բռնել վարորդին, ով դավաճանել էր խմբին և դիմել փախուստի արծաթով լի պայուսակով։ Առաջադրանքը՝ անցել փողոցով, կռվել ոստիկանների հետ և բռնել դավաճանին, հետո ծխեցնել շրջված վագոնից, այն այրելով բենզինով։ Երբ նա դուրս գա, անհրաժեշտ է ուղղեցել նրան մինչև տարհանաման հրապարակ, որտեղից նրանց վերցնում է ուղղաթիռը։
- Panic Room, կողոպուտ, որի ընթացքում անհրաժեշտ է մտնել քայքայված տունը որպես գնորդ, և հասնել մինչև «Վախի սենյակ», որտեղ գտնվում է նարկոբարոնների հանցախմբի թաքստոցը և փողերի պահեստը։ Մտնելով շենք, անհրաժեշտ է գտնել սենյակ-պահեստը, հետո հանցախմբի անդամների մեկից խլել բանալին, տեղադրել և հետևել սղոցներին, այդ ընթացքում ազատվելով ոստիկաններից։ Հետո պետք է սպանել դիպուկահարին, որպեսզի ուղղաթիռի օդաչուն կարողանա տանիքին թողնել С4-ով պայուսակը, որը պետք է վերացնեի սենյակը։ Շարունակելով պայքարել ոստիկանների դեմ, պետք է աննկատ մագնիսով լարեր ամրացնել պահոցին և ոստիկաններից թաքնվել կոյուղում։
- Green Bridge, կողոպուտ, որի ընթացքում անհրաժեշտ է ազատել մի չինացի դատապարտյալի։ Անհրաժեշտ սղոցներ դնել 4 զրահապատ վագոների վրա, և հետևել նրանց, որ նրանք չայլրվեն։ Հետո անհրաժեշտ է վագոներից մեկում գտնել դատապարտյալին, ում պետք է ուղեկցել մինչև շինհրապարակ։ Հետո նստեցնել փոխադրման համար նախատեսված աթոռին և սպասել մինչև ուղղաթիռի հայտնվելը։ Հետո փախչել կամուրջով և թաքնվել, օգտագործելով ակվալանգներ։
- Diamond Heist, կողոպուտ, որի ընթացքում պետք է թալանել թանկարժեք քարերի պահոցը։ Overkill-ի ծրագրավորողների կարծիքով սա ամենադժվար կողոպուտն է։ Անհրաժեշտ է, առանց պահակների ուշադրությունը գրավելու և անցելով անվտանգության համակարգը, ջարդել մի քանի համակարգչային տերմինալներ, որոնք տեղադրված են տարբեր հարկերում։ Առաջադրանքը բարդանում է, երբ խաղացողը աղմուկ է բարձրացնում, քանի-որ փոքր տարածքը և լաբիրիտի նման կառուցված դժվարեցնում է խաղացողի տեղաշարժը, իսկ ոստիկանական ջոկատները բաժանված են և շփոթեցնում են խաղացողին։ Overkill բարդությամբ խաղալով կարելի է ստանալ մեծ ադամանդ։ Անհրաժեշտ է վերադառնալ առաջադրանքի այն տեղը, որտեղից սկսել ենք առաջադրանքը, և այնտեղից վերցնել ապակի կտրելու սարքը, տեղադրել այն և սպասել 240 վայրկյան։ Եթե խաղացողը աղմուկ չի բարձրացրել պահեստը կարող է բացվել և անմիջապես, ինչպես նաև կարելի է ավարտել առաջադրանքը առանց սպանության։
- Slaughterhouse, կողոպուտ, որի ընթացքում խաղացողը հանրձակվում է ոսկով լի զրահապատ ֆուրգոնի վրա։ Այն բանից հետո, երբ վագոնը հպվում է բուլդոզերին, դուրս գալիս ճանապարհից և հայտնվում սպանդանոցի տանիքին։ Խաղացողին ահրաժեշտ է մտնել սպանդանոց, պայթեցնել դուռը, տեղադրել և հետևել փորիչին։ Բարդությունը կայանում է նրանում, որ ոստիկնանները մտնում են շենք տարբեր մասերից, իսկ մահացած կենդանինների դին ավելի է վատացնում վիճակը։ Հետո անհրաժեշտ է ոսկին տեղավորել պայուսակներում, հետո դնել դրան կոնտեյներում, որը պետք է տեղափոխվի վերանբարձի միջոցով։
- No Mercy, նոր կողոպուտ, որը հայտնվել է 2012 թվականի հուլիսին։ Այստեղ դեպքերը տեղին են ունենում Left 4 Dead-ից հայտնի հոսպիտալում, որտեղ խաղացողը պետք է գողանա հիվանդի արյունը, որը վարաքված է անհայտ հիվանդությամբ։ Խաղացողը պետք է հասի վարակաբանական սենյակ, գտնի հիվանդին, նրանից վերցնի արյան մի քանի լավ օրինալ և անհետանա։ Այս փուլում կա գործողության երկու տարբերակ․
- «Պլան Ա», 7 վայրկայնում վերացնել բոլոր տեսախցիկները, թույլ չտալ պատանդներին դեպի անզդանշանը շարժվել, հետո հանգնվել ինչպես բժիշկ և գնալ հիվանդների տարածք։ Առանց կասկած արթնացնելու գտնել անհրաժեշտ հիվանդին, վերցնել նրանից մի քանի օրինակ և փախչել։
- «Պլան Բ», օգտագործվում է այն դեպքում երբ պատանդներից մեկը միացնում է ազդանշանը, կամ սպանվում է պատանդներից մեկը։ Այս դեպքում պետք է վերցնել սղոցը, բացել հիվանդների դուռը, հետո պատահականորեն բացել 3 դռներից մեկը։ Եթե հաջողվի դուք կհասնեց հիվանդին մի անգամից, եթե ոչ ապա անհրաժեշտ կլինի մյուս դուռ, կամ բոլոր 3-ը։ Ինչպես ցույց է տալիս փորձը հիվանդը գտնվում է առաջին սենյակում։ Եթե դուք առաջինում չգտնեք հիվանդին, ապա նա ամենայն հավանակամությամբ կլինի 2-րդ սենյակում, և հազվադեպ կարող է լինել 3-րդ սենյակում։
DLC Wolfpack-ը ձեռք բերելուց հետո ավելանում է ևս երկու կողոպուտ՝
- Counterfeit, թիմը շինարարների տեսքով թափանցում են մի շենքի նկուղ, որտեղ տպվում էր կեղծ փող։ Առաջադրանքը՝ վերցնել տպող սարքը։
- Undercover, թիմը խզում է գործարքը սերվերի վաճառքի հետ կապված։ Առաջադրաքը հետևյալն է՝ գողանալ բոլոր գաղտաբառերը և հարկային ծառայությունից խլել 25 միլլիոն դոլլար։
Սոունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը Simon Viklund-ն է։
Բոլոր երգերի հեղինակն է Simon Viklund.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Breaking News» | 2:04 |
2. | «Gun Metal Grey (theme from First World Bank)» | 4:18 |
3. | «Double Cross (theme from Heat Street)» | 3:35 |
4. | «Home Invasion (theme from Counterfeit)» | 3:36 |
5. | «Busted (heist failed)» | 3:07 |
6. | «Stone Cold (theme from Green Bridge)» | 5:00 |
7. | «Three Way Deal (theme from Undercover)» | 4:12 |
8. | «Phoney Money (theme from Panic Room part 1)» | 2:28 |
9. | «The Take (theme from Panic Room part 2)» | 3:47 |
10. | «See You at the Safe House (heist successful)» | 2:15 |
11. | «Code Silver (theme from No Mercy)» | 4:49 |
12. | «Crime Wave (theme from Slaughterhouse)» | 3:22 |
13. | «Breach of Security (theme from Diamond Heist)» | 4:09 |
14. | «Criminal Intent (theme from the main menu)» | 3:15 |
15. | «Preparations (theme from the load-out menu)» | 2:51 |
16. | «I Will Give You My All» | 2:56 |
17. | «Shawn Davis and band – Payday for You and Me» | 2:49 |