PODOLYAN
PODOLYAN, հագուստի ուկրաինական ապրանքանիշ, որը ստեղծել է Վլադիմիր Պոդոլյանը 2004 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Վլադիմիր Պոդոլյանը ավարտել է Վյաչեսլավ Զայցևի նորաձևության լաբորատորիան, գրանցել է PODOLYAN ապրանանիշը և ավարտական հավաքածուն ցուցադրել է Կիևի «Նորաձևության սեզոններում»[1]։ Այդ հավաքածուն նկատել է բրիտանական Atelier 1 կոնցեպտ ստորի հիմնադիր Դևիդ Ֆոուլին։ Նույն թվականին կայացել է PODOLYAN ապրանքանիշի առաջին ցուցադրությունը Ուկրաինական նորաձևության շաբաթվա շրջանակներում։
2005 թվականին Պոդոլյանը դարձել է ուկրաինացի երկու դիզայներներից մեկը, որոնք հագուստ են ստեղծում անգլիական Atelier 1 բրենդի համար՝ Դևիդ Ֆոուլիի կրեատիվ ղեկավարությամբ։ 2006-2009 թվականներին նա թողարկել է «PODOLYAN for Atelier 1» հավաքածուների շարք, որոնք ցուցադրվել են Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում սալոնային ցուցադրությունների ժամանակ[1]։
2010 թվականի մարտին կայացել է PODOLYAN հավաքածուի ցուցադրությունը Ukrainian Fashion Week-ի պոդիումում[1], այդ օրվանից սկսած՝ ապրանքանիշը իր հավաքածուները ցուցադրում է տարին երկու անգամ։ 2011 թվականին Պոդոլյանը սկսել է համագործակցել Maybelline New York-ի հետ։ 2012-2014 թվականներին դարձել է ուկրաինական Best Fashion Awards մրցանակի դափնեկիր՝ «Լավագույն fashion-բեմականացում» անվանակարգում[2][3][4]։
2014 թվականի սեպտեմբերին PODOLYAN անցկացրել է ռեբրենդինգ[5], իսկ դեկտեմբերին՝ թողարկվել է Podolyan Black կանացի հագուստի գիծը[6][7]։ 2015 թվականի ապրիլին Կիևում բացվել է PODOLYAN նոր խանութը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Эксклюзивное интервью с украинским дизайнером Владимиром Подоляном, TOPClub (29 февраля 2012)
- ↑ В Киеве назвали лучших дизайнеров 2012 года, Facenews (21 сентября 2012)
- ↑ Best Fashion Awards-2013: награждение модных деятелей Украины, Хочу (23 мая 2013)
- ↑ Премия Best Fashion Awards 2014 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Ukrainian Fashion Week (10 сентября 2014)
- ↑ Украинский бренд PODOLYAN провел ребрендинг компании Արխիվացված 2016-06-11 Wayback Machine, L’Officiel (22 сентября 2014)
- ↑ Бренд PODOLYAN запустил концептуальную линию одежды PODOLYAN BLACK Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, L’Officiel (23 декабря 2014)
- ↑ Владимир Подолян запускает новую линию одежды Արխիվացված 2015-05-11 Wayback Machine, Vogue (23 декабря 2014)
- ↑ Милости просим: Открытие магазина Podolyan Արխիվացված 2015-06-14 archive.today, L’Officiel (17 апреля 2015)