«Ocean Eyes» (ամբողջությամբ փաքրատառերով), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Բիլլի Այլիշիսինգլն իր դեբյուտային Don’t Smile at Meմինի ալբոմից, որը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին։ 2015 թվականի նոյեմբերի 18-ին առաջին անգամ հրապարակվել է «SoundCloud»-ում[1], իսկ մեկ տարի անց թողարկվել է «Darkroom» և «Interscope Records» լեյբլների միջոցով։ Երգի հեղինակը և պրոդյուսերն Այլիշի ավագ եղբայր Ֆինիս Օ'Քոնելն է, այն ի սկզբանե գրել էր Ֆինիսն իր երաժշտական խմբի համար[2]։ Երգի Astronomyy ռեմիքս տարբերակը Billboard-ի Spotify Velocity շքերթում զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը[3]։
«Teen Vogue» ամսագրի աշխատակից Արիանա Մարշը հարցազրույցի ժամանակ հետաքրքրվել է երգի ստեղծման ընթացքից, որին Այլիշը պատասխանել է․
Բացի երգելուց ես զբաղվում եմ նաև պարով` սկսած 8 տարեկանից։ Անցած տարի ուսուցիչներիցս մեկը խնդրեց, որ ես կամ եղբայրս գրենք մի երգ, որը կօգտագործենք մեր պարերի համար։ Ես համաձայնեցի՝ այն լավ գաղափար համարելով։ Դրանից հետո եղբայրս եկավ ինձ մոտ «Ocean Eyes» երգով, որն ի սկզբանե գրվել էր իր խմբի համար։ Նա մտածում էր, որ իմ ձայնով երգը լավ կհնչի։ Նա սովորեցրեց երգը և մենք երգեցինք այն` կիթառի համադրությամբ։ Ես սիրեցի երգը, որն իմ գլխում պտտվում էր շաբաթներ շարունակ։ Որոշեցինք, որ հենց այդ երգն էլ կօգտագործենք պարի համար։ Այն անվճար տեղադրեցինք «SoundCloud»-ում, որպեսզի պարի խումբը կարողանա ներբեռնել այն։ Մենք ոչ մի ակնկալիքներ չունեինք, բայց արդեն գիշերը մարդկանց որոշ բազմություն արդեն լսում և տարածում էին այն։ Երգերի կայք «Hillydilly»-ն գտավ երգը և հրապարակեց այն, որից հետո երգը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Դա, իրոք, անհավատալի էր։ Հետո Դենի Րաքասին, որը հիմա իմ մենեջերն է, կապվեց եղբորս հետ և ասաց, որ երգը շատ հայտնի է դառնալու և մեզ օգնություն է պետք, նա առաջարկեց իր օգնությունը, իսկ մենք համաձայնեցինք[2]։
Երգը պարզ փոփ է, բալլադ՝ նախկին սիրեցյալի հետ համաձայնության գալու ցանկության մասին։ Կարող եմ պատկերացնել, որ երգը կարող է հիթ դառնալ, ինչին կօգնի նաև ռեժիսոր Մեգան Թոմփսոնի տեսահոլովակը[4]։
«Idolator»-ից Մայք Վասը երգն անվանել է «երազկոտ բալլադ»[5]։ Մաթիաս Ռոսենզվինգը՝ «Vogue» ամսագրից, գրել է․ «Բիլի Այլիշի «Ocean Eyes» բեկումնային երգը նման է ժայռից ընկնելուն, որը շրջապատված է նապալմի ամպով։ Դա շատ խորամիտ նկարագրություն է 14 տարեկան աղջկա համար, որը հանգեցրեց իր դեբյուտային երգի, ինչպես նաև երգչուհու հանդեպ հետաքրքրությանը»։ «Spotify»-ում երգն ունի ավելի քան 173,000,000 լսում։ Երգի «Astronomyy Remix»-ը Միացյալ Նահանգների ռադիոկայաններում օգտագործվում է որպես «Single Mix»[6]։ Billboard-ից Ջեյսոն Լիփշուցը երգը անվանել է «թերասված և սրտաճմլիկ»[7]։
↑Ocean Eyes – Billie Eilish SoundCloud. November 18, 2015. From source code of Soundcloud page: "published on 2015-11-19T03:18:57Z", which corresponds to November 18, 2015 Pacific Time (visible with JavaScript disabled).