Not Alone
«Not Alone» | |
---|---|
Արամ Mp3-ի սինգլը | |
Թողարկված | Մայիսի 5, 2014 |
Ֆորմատ | Թվային ներբեռնում |
Ձայնագրված | 2014 |
Ժանր | Բալլադ, դաբստեպ |
Երգահան | Արամ Mp3 |
Տևողություն | 3:03 |
Լեյբլ | Universal Music Group |
«Not Alone» | |
---|---|
Արամ Mp3-ին ներկայացնում է իրեն և իր երգը | |
Եվրատեսիլ 2014-ի երգ | |
Երկիր | Հայաստան |
Երգիչ(ներ) | Արամ Mp3 |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Արամ Mp3 |
Բառերի հեղինակ(ներ) | Գարիկ Պապոյան |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 4-րդ |
Կիսաեզրափակչի միավորներ | 121 |
Եզրափակչի արդյունք | 4-րդ |
Եզրափակչի միավորներ | 174 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Lonely Planet (2013) | |
Face the Shadow (2015) ► |
«Not Alone» (հայերեն՝ Միայնակ չէ), հայ երգիչ Արամ Mp3-ի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին և գրավել 4-րդ հորիզոնականը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 24-ին Եվրատեսիլի պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն, հրապարակեց որ 2014 թվականի մրցույթի Հայաստանի ներկայացուցչի անունը ներքին ընտրությամբ հայտնի կդառնա դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում[1]։ Երգիչ, հումորիստ և շոումեն Արամ Mp3-ն ներքին ընտրության արդյունքում դարձավ Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին[2]։ 2014 թվականի փետրվարի 21-ին հայտնի դարձավ որ մրցույթում Արամ Mp3-ի երգը արդեն ընտրվել է, և այն տեսահոլովակի հետ միասին կներկայացվի մարտ ամսին[3]։ Արամի երգի համար ընդհանուր Հանրային հեռուստաընկերություն հայ և արտասահմանցի երգահանների ստացել էր 75 հայտ։
Երգի ձայնագրման աշխատանքները տեղի են ունեցել փետրվար ամսին։ Մարտի 14-ին երգի և տեսահոլովակի պրեմիերան կայանում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում[4]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի երաժշտությունը գրել է ինքը՝ Արամը, իսկ խոսքերի հեղինակն է նրա լավագույն ընկեր Գարիկ Պապոյանը։ Հարցազրույցներից մեկում երգի հաղորդագրության մասին խոսելիս Արամը նշում. «Դու չպետք է հանձնվես և միշտ պայքարես սիրո համար։ Մեկ համբույրը կարող է փոխել ամեն ինչ։» «Not Alone-ը» բալլադի[5][6] և դաբստեպի[7] համադրություն է։ Երգը սկսվում է դաշնամուրի նվագակցության ներքո, իսկ երգի միջնամասում նաև օգտագործվել են ջութակի մեղեդիներ։ Երգի դաբստեպի մասը սկսվում է "You're not alone..." արտահայտությունը մի քանի անգամ կրկնելուց հետո։ Երգը ավարտվում է դաշնամուրի նվագակցության ներքո։
Քննադատների կարծիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը եվրոպացի քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների և ի սկզբանե համարվել է մրցույթի գլխավոր ֆավորիտը։ Բրիտանական The Independent թերթի լրագրող Ջեսս Դենհեմը իր հոդվածում «Not Alone-ը» անվանել է «հզորացող դաբստեպ բալլադ։»[8] Digital Spy կայքի լրագրող Ալեքս Ֆլետչերը երգի առաջին 1 րոպե 53 վայրկյանը անվանել է ստանդարտ Եվրատեսիլի երգ, սակայն շարունակելով իր հոդվածը նա նշում է որ երգում կա «առանցքային փոփոխություն», որը նա անվանել է «դաբստեպի հրավառություն»[9]։ Sofabet կայքի լրագրող Դանիել Գուլդը իր հոդվածում գրում է որ երգը իր կառուցվածքով տիպիկ Եվրատեսիլի երգ չէ։ Նա այն անվանել է «մի մեծ մեղեդի՝ կառուցվածքով համարձակ, ժամանակակից և սինեմատիկ զգացումով։»[10] Daily Mirror-ի ժամանցային լրագրող Կարլ Գրինվուդը հինգ աստղից երգին տվել է ընդամենը մեկ աստղ և ինչպես մյուս կատարողների մեծ մասի երգերին բավականին քննադատորեն է մոտեցել[11]։ Ադրբեջանակ Haqqin.az կայքի լրագրող Յուլիա Մամմեդովան գրում է որ երգը ունի բավականին պրոֆեսիոնալ գործիքավորում, սակայն այնուհետև ավելացնում է որ այդպիսի պրոֆեսիոնալ գործիքավորում հնարավոր է անել միայն Եվրոպայում կամ Թուրքիայում, մինչդեռ «Not Alone-ի» գործիքավորումը կատարվել է Լիլիթ Նավասարդյանի կողմից Հայաստանում[12]։
Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Mp3-ին Եվրատեսիլում երգը կատարել է մայիսի 6-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ, առաջին համարի ներքո։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում երգը հավաքելով 121 միավոր, 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլ։ Մայիսի 10-ին եզրափակչում Արամը իր երգը կատարում է 7-րդ համարի ներքո և քվեարկության արդյունքում 174 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը, նկարահանվել է մարտ ամսին Երևանում։ Մարտի 14-ին Հանրային հեռուստաընկերության եթերում կայանում է տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան։ Տեսահոլովակը Եվրատեսիլի Յութուբի պաշտոնական էջում տեղադրվելուց հետո, 24 ժամվա ընթացքում ունենում է 200,000 դիտում։ Մարտի 22-ին այն հատում է 1 միլիոնի դիտումը[13]։ 2023թ. հուլիս ամսի դրությամբ տեսահոլովակը ունի 10 միլիոնից ավել դիտում։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվային ներբեռնում
- «Not Alone» - 3։03
- «Not Alone» (Պաշտոնական ռեմիքս) - 4։01
Երգի հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Սարգսյան - երգի կատարող և երաժշտության հեղինակ
- Գարիկ Պապոյան - խոսքերի հեղինակ
- Լիլիթ Նավասարդյան - գործիքավորող
- Գրիգոր Գասպարյան - տեսահոլովակի ռեժիսոր
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթական չարթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2014) | Տեղ |
---|---|
Ավստրիա (Ö3 Austria Top 40) | 31 |
Բելգիա (Ultratip Flanders) | 38 |
Դանիա (Tracklisten) | 21 |
Գերմանիա (Media Control AG) | 44 |
Հունգարիա (Single Top 20) | 11 |
Իռլանդիա (IRMA) | 60 |
Նիդերլանդներ (Single Top 100) | 94 |
Շվեդիա (Sverigetopplistan) | 45 |
Շվեյցարիա (Schweizer Hitparade) | 53 |
Միացյալ Թագավորություն (Official Charts Company) | 88 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brey, Marco. «Armenian representative announced on December 31st». European Broadcasting Union. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Omelyanchuk, Olena. «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Eurovision 2014's Armenian representative's song is chosen». Panorama.am. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Brey, Marco. «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia». European Broadcasting Union. Վերցված է 14 March 2014-ին.
- ↑ «Eurovision 2014: Aram MP3 to sing "Not Alone" for Armenia». Public Radio of Armenia. 2014 թ․ մարտի 14. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին. «...it's a unique ballad...»
- ↑ «Den stora ESC-förhandsfavoriten». Helsingborgs Dagblad (շվեդերեն). 2014 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ López, Virginia (2014 թ․ մարտի 14). «Aram MP3 presents his Eurovision entry Not Alone». EuroVisionary.com. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին. «First thought is that it is going to be a ballad but it builds up and then it surprises with some dubstep.»
- ↑ http://www.independent.co.uk/arts-entertainment/music/features/eurovision-2014-semifinal-one-five-acts-to-watch-from-aram-mp3-to-sanna-nielsen-9325730.html
- ↑ Fletcher, Alex (2014 թ․ մայիսի 6). «Eurovision 2014: All you need to know about tonight's first semi-final». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
- ↑ http://sofabet.com/2014/03/15/eurovision-2014-will-armenias-youre-not-alone-unite-viewers/
- ↑ http://www.mirror.co.uk/tv/tv-previews/eurovision-2014-preview-armenia-entry-3321349
- ↑ Mammedova, Yulia (2014 թ․ մարտի 24). «Азербайджанский балабан против армянского дудука (ЕвроВидение)». Haqqin.az. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Արամ MP3 «Not alone». ավելի քան մեկ միլիոն դիտում ՅուԹյուբում». news.am. 2014 թ․ մարտի 22. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|