Jump to content

Nickelback

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nickelback
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀաննա, Կանադա
Ժանրերալտերնատիվ ռոք
փոսթ-գրանջ
հարդ ռոք
ծանր մետալ
Գործունեություն1995-ից այսօր
ԼեյբլRoadrunner Records,
EMI Canada,
Atlantic Records,
LiveNation,
Universal Music Canada
Պարգևներ
Կայքnickelback.com
Անդամներ
Չեդ Քրյուգեր
Ռայան Պիկե
Մայք Քրյուգեր
Դանիել Ադաիր
 Nickelback Վիքիպահեստում
Nickelback 2006

Nickelback, կանադական ռոք խումբ։ Հիմնադրվել է 1995 թվականին Հաննա քաղաքում, ստեղծագործական ոճը՝ ալտերնատիվ ռոք։ Խմբի անվանումն առաջացել է անգլերեն «Here’s your nickel back.»՝ «Ահա ձեր մանրը», կամ բառացիորեն՝ «Ահա ձեր 5 ցենտ մանրը»։ Նիկելը (անգլ.՝ nickel) հինգցենտրանոց մանրադրամի անգլերեն անվանումն է։ Խումբն ընդգրկվել է 21-րդ դարի լավագույն արտիստների ցուցակում՝ ըստ Billboard-ի, որտեղ զբաղեցրել է առաջին հորիզոնականը ռոք խմբերի ցուցակում[1]։

Խմբի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը հիմնադրվել է Չեդ և Մայք Քրյուգեր եղբայրների կողմից կանադական Հաննա ոչ մեծ քաղաքում, որտեղ հետագայում նկարահանվեց «Photograph» տեսահոլովակը։ Չեդն առաջարկում է ավագ եղբորը ստեղծել խումբը։ Ապա նրանց միանում են հարվածող Բրենդոն Քրյուգերը` նրանց ոչ հարազատ եղբայրը, և կիթառիստ Ռայան Պիկեն։ Երկար ժամանակ երաժիշտները չէին կարողանում խմբին համապատասխան անվանում որոշել և բազմաթիվ տարբերակներ էին քննարկում։ Մինչ ներկայիս անունը ստանալը խումբը կոչվել է BRICK, ավելի վաղ` Village Idiot, իսկ խմբի ամենաառաջին անունն էր՝ Point of view (Տեսակետ)։ Nickelback բառը բառացիորեն նշանակում է մանրադրամ։ Այս բառը խմբի կյանքում հայտնվեց այն ժամանակ, երբ Մայք Քրյուգերն աշխատում էր սրճարանում։ Մեկ բաժակ սուրճն արժեր 45 ցենտ, որը գնելիս կես դոլարանոցից մնում էր 5 ցենտ կամ 1 նիկել։ Հաճախորդների հետ առնչվելիս Մայքը շատ հաճախ էր կրկնում նույն արտահայտությունը՝ «Ահա ձեր 5 ցենտ մանրը»[2][3]։ Վերջիվերջո, երաժիշտները որոշեցին հրաժարվել մյուս տարբերակներից և խումբն անվանել հենց «Nickelback»:

Իր երաժշտական ոճի հարցում ևս խումբն անմիջապես չկողմնորոշվեց։ Սկզբում նրանք պարզապես մյուս խմբերի երգերի սեփական տարբերակները (cover)։ Բայց նրանք այնքան էլ հաջողակ չէին։ Բացի դրանից, խումբն արդեն երկար ժամանակ ցանկանում էր իրական ճանաչում ունենալ։ Հենց դրա համար էլ պետք էր սեփական մի բան գրել։ Այս գաղափարը ծնվեց Չեդ Քրյուգերի գլխում և ֆինանսավորվեց նրա ծնողների կողմից։ Որպեսզի իրենց որդին կարողանար ձայնագրվել Վանկուվերի ստուդիայում, նրանք ծախսեցին 4000 դոլար։ Սա առաջին քայլն էր...

1996 թվականին խումբը ձայնագրեց իր առաջին ալբոմը՝ «Hesher»-ը[4], որում արդեն Չեդի ինքնուրույն երգերն էին։ Իրենց ընկերների ֆլեշմոբ-քվեարկության շնորհիվ խմբին հաջողվեց հայտնվել մի քանի ռադիոկայանների եթերում։ Հենց այս պատճառով էլ ալբոմն այդպես անվանվեց։ Նրանք երկար ժամանակ զանգահարում էին ռադիոկայաններ և խնդրում իրենց եթերում ընդգրկել։ Վանկուվեր գալով նրանք ձայնագրեցին երկրորդ՝ «Curb»[5] ալբոմը, և շրջագայություն ունեցան Կանադայում 3 Doors Down-ի հետ՝ անմիջապես հայտնիություն ձեռք բերելով։

«Roadrunner Records» ձայնագրման ընկերությունը նրանց առաջարկեց պայմանագիր իրենց հաջորդ՝ «Silver Side Up» ալբոմի համար, որը թողարկվեց 2001 թվականին։ Ալբոմը բավականին հաջողակ դարձավ՝ ներգրավվելով Billboard-ի հոթ 100 երգերի շքերթում, իսկ «How You Remind Me» երգը վիդեոհիթ դարձավ։ Երգերի բառերում Չեդը նկարագրում էր մանկության տարիների իր ապրումների։ «Too Bad» երգում նա դատապարտում է հորը, ով լքել էր ընտանիքին։

Nickelback-ը գրավեց նաև ԱՄՆ-ի հանդիսատեսին՝ «Սարդ-մարդը» ֆիլմի համար սաունդթրեք գրելով։ «Hero» (Հերոս) երգով այդ սաունդրեքի համար տեսահոլովակ նկարահանվեց, որը MTV-ի հիմնական եթերում ընդգրկվեց։ «Someday» երգի թողարկումիվ հետո խմբին մեղադրում էին նույնության և ինքնակրկնօրինակման համար, քանի որ երգը նմանեցնում էին «How you remind me» երգին։

Հաջորդը «All the Right Reasons» ալբոմի թողարկումն էր։ Մինչ այդ խմբում փոխվեց հարվածային գործիքներ նվագողը. խմբին միացավ Դենիլ Ադաիրը` 3 Doors Down-ի նախկին անդամը։ Այս ալբոմում ընդգրկվեց 5 երգ և 5 տեսահոլովակ։

Խմբի նախավերջին ալբոմը համարվում է «Dark Horse»-ը։ Վերջինս թողարկվել է 2008 թվականի նոյեմբերի 18-ին։ Դրանում ընդգրկված էին 3 երգ և 5 տեսահոլովակ։ 2010 թվականի փետրվարի 28-ին խումբը Վանկուվերում «Burn It to the Ground» երգով ելույթ ունեցավ փակ օլիմպիադայում[6]։

2010 թվականի հարցազրույցներից մեկի ժամանակ Չադ Քրյուգերը նշեց, որ Dark Horse ալբոմի շրջագայությունն ավցարտելուց հետո խումբը պատրաստվում է նոր ալբոմի թողարկմանը, որի համար արդեն պարտաստ է 4 երգ, ձայնագրությունը կսկսվի փետրվարին, իսկ սկավառակը կթողարկվի 2011 թվականի վերջին կամ 2012 թվականի սկզբին[7]։ Խմբի 8-րդ ալբոմը՝ «Here and Now», թողարկվեց 2011 թվականի նոյեմբերի 21-ին։ Ալբոմի առաջին երգերը դարձան «Bottoms Up» և «When We Stand Together» երգերը, որոնք տեղական ռադիոյով կարելի էր լսել արդեն սեպտեմբերի 26-ին։ Սեպտեմբերի 23-ին երգերը կարելի էր լսել նաև խմբի կայքում։ Նոյեմբերի 3-ին VH1 հեռուստաալիքով կայացավ «When We Stand Together» երգի պրեմիերան։ Առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 391 000 օրինակ։ 2011 թվականին «Here And Now» ալբոմը զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը տարվա ամենահաջողակ ալբոմների ցուցակում՝ 1 100 000 օրինակներով[8]։

2013 թվականի դեկտեմբերին խումբն աշխատում էր նոր ալբոմի վրա։ Մայիսից հունիս շարունակվեցին ալբոմի ձայնագրման աշխատանքների։ 2014 թվականի օգոստոսի 7-ին պիտի թողարկվեր «Revolution» երգը, բայց խմբի անդամները հայտարարեցին, որ այդպիսի երգ չի լինելու։ 2014 թվականի օգոստոսի 18-ին թողարկվեց «Edge Of A Revolution» երգը։ Սեպտեմբերի 8-ին թողարկվեց երկրորդ երգը՝ «What Are You Waiting For?»: Նոյեմբերի 14-ին՝ Ավստրալիայում, նոյեմբերի 17-ին՝ Եվրոպայում, նոյեմբերի 18-ին՝ Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում թողարկվեց խմբի 9-րդ ալբոմը՝ «No Fixed Address» անվանումով։

Ներկայիս կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չադ Քրյուգեր- գլխավոր վոկալիստ, գլխավոր կիթառիստ (1995 թ.-ից մինչև այսօր)
  • Ռայան Պիկե- ռիթմիկ կիթառ, ստեղնաշարային գործիքներ, բեկ վոկալ (1995 թ.-ից մինչև այսօր)
  • Մայք Քրյուգեր- բաս կիթառ, բեկ վոկալ (1995 թ.-ից մինչև այսօր)
  • Դանիել Ադաիր- հարվածային գործիքներ, բեկ վոկալ (2005 թ.-ից այսօր)

Նախկին անդամները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնասկավառակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1996 - Fly
  • 2000 - Leader of Men
  • 2000 - Old Enough
  • 2000 - Worthy to Say
  • 2001 - How You Remind Me
  • 2002 - Too Bad
  • 2002 - Never Again
  • 2003 - Someday
  • 2004 - Figured You Out
  • 2004 - Feelin' Way Too Damn Good
  • 2005 - Photograph
  • 2006 - Savin' Me
  • 2006 - Far Away
  • 2007 - If Everyone Cared
  • 2007 - Rockstar
  • 2008 - Gotta Be Somebody
  • 2008 - I’d Come for You
  • 2009 - If Today Was Your Last Day
  • 2009 - Burn it to the Ground
  • 2009 - Never Gonna Be Alone
  • 2010 - This Afternoon
  • 2011 - When We Stand Together
  • 2011 - Lullaby
  • 2012 - This Means War
  • 2012 - Trying Not To Love You
  • 2014 - Edge of a Revolution
  • 2015 - She Keeps Me Up
  • 2015 - Get' Em Up
  • 2015 - Satellite

Խմբի մրցանակային պատմությունը ներառում է մրցանակներ և նոմինացիաներ՝ սկսած 1996 թվականից՝ խմբի հիմնադրումից։ Նրանց «Silver Side Up» երգն ընդգրկվեց Billboard Hot 100, Hot Mainstream Rock Tracks, Hot Modern Rock Tracks և Canadian Hot 100 շքերթներում։ Խմբի 5-րդ ալբոմից ամբողջ աշխարհում 2008 թվականին վաճառվեց շուտ 11 միլիոն օրինակ։ 2007-ին խումբը առաջադրվեց Canada’s Walk of Fame-ում[9]։ Խումբն ունի 32 մրցանակ և 71 առաջադրում[10]։

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունից (American Music awards) խումբն ունի 2 մրցանակ 7 առաջադրումից[10][11][12]։

2003 Nickelback Favorite Pop/Rock Band/Duo/Group Առաջադրված
2004 Nickelback Favorite Pop/Rock Band/Duo/Group Առաջադրված
2006 Nickelback Favorite Pop/Rock Band/Duo/Group Առաջադրված
Favorite Alternative Artist Առաջադրված
All the Right Reasons Favorite Pop/Rock Album Հաղթանակ
2007 Nickelback Favorite Pop/Rock Band/Duo/Group Հաղթանակ
2009 Nickelback Favorite Pop/Rock Band/Duo/Group Առաջադրված

Billboard-ի երաժշտական մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard Music Awards երաժշտական մրցանակը հրապարակվում է Billboard ամսագրում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին։ Խումբն ունի 6 մրցանակ 8 նոմինացիայից[10][13]։

2002 How You Remind Me Billboard Music Award#Hot 100 Single of the Year Հաղթանակ
2002 How You Remind Me Billboard Music Award#Hot 100 Airplay Single Հաղթանակ
2002 How You Remind Me Billboard Music Award#Hot Singles Group/Duo Հաղթանակ
2006 Nickelback Artist of the Year Առաջադրված
Duo/Group of the Year Հաղթանակ
Hot 100 Artist Duo/Group of the Year Հաղթանակ
All the Right Reasons Rock Album of the Year Հաղթանակ
Album of the Year Առաջադրված

Գրեմմի մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմմի մրցանակաբաշխությանը խումբը նոմինացվել է 6 անգամ[10]։

2003 «How You Remind Me» Record of the Year Առաջադրված
2004 «Someday » Best Rock Song Առաջադրված
The Long Road Best Rock Album Առաջադրված
2005 «Feelin' Way Too Damn Good» Best Hard Rock Performance Առաջադրված
2008 «If Everyone Cared» Best Rock Performance by a Duo or Group with Vocal Առաջադրված
2010 «Burn It to the Ground» Best Hard Rock Performance Առաջադրված

Ջունո մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Juno մրցանակաբաշխությունից խումբը ունի 12 մրցանակ 36 առաջադրումից[10][14][15][16][17]։

2001 Nickelback Best New Group Հաղթանակ
2002 Silver Side Up Album of the Year Առաջադրված
Rock Album of the Year Հաղթանակ
«How You Remind Me» Single of the Year Հաղթանակ
Nickelback Group of the Year Հաղթանակ
2003 «Spider-Man Soundtrack»/«Silver Side Up» Songwriter of the Year Հաղթանակ
Nickelback Juno Fan Choice Award Առաջադրված
2004 The Long Road Album of the Year Առաջադրված
Rock Album of the Year Առաջադրված
Nickelback Group of the Year Հաղթանակ
Juno Fan Choice Award Հաղթանակ
«Someday» Single of the Year Առաջադրված
2005 Nickelback Jack Richardson Producer of the Year Առաջադրված
2006 All the Right Reasons Album of the Year Առաջադրված
Rock Album of the Year Հաղթանակ
Nickelback Group of the Year Հաղթանակ
Jack Richardson Producer of the Year Առաջադրված
Juno Fan Choice Award Առաջադրված
«Photograph» Single of the Year Առաջադրված
2007 Nickelback Juno Fan Choice Award Առաջադրված
Songwriter of the Year Առաջադրված
2009 «Dark Horse» Album of the Year Հաղթանակ
«Gotta Be Somebody» Single of the Year Առաջադրված
Nickelback Group of the Year Հաղթանակ
Jack Richardson Producer of the Year Առաջադրված
Juno Fan Choice Award Հաղթանակ
2010 «Dark Horse» Rock Album of the Year Առաջադրված
Nickelback Juno Fan Choice Award Առաջադրված

MuchMusic մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական MuchMusic վիդեոալիքի մրցանակաբաշխությունից խումբն ունի 7 հաղթանակ 15 առաջադրումից[10][18][19][20]։

2002 «Too Bad» Best Video Հաղթանակ
MuchLoud Best Rock Video Հաղթանակ
2006 «Photograph» MuchLoud Best Rock Video Հաղթանակ
2007 «If Everyone Cared» Best Video Առաջադրված
MuchLoud Best Rock Video Առաջադրված
«Far Away» MuchMoreMusic Award Հաղթանակ
Best International Video By A Canadian Առաջադրված
People’s Choice: Favourite Canadian Group Առաջադրված
2009 «Gotta Be Somebody» Video of the Year Հաղթանակ
Post Production of the Year Հաղթանակ
MuchLOUD Rock Video of the Year Հաղթանակ
UR Fave: Canadian Video Առաջադրված
«If Today Was Your Last Day» International Video of the Year by a Canadian Առաջադրված
2010 «I'd Come for You» Video of the Year Առաջադրված
MuchLOUD Rock Video of the Year Առաջադրված

MTV վիդեո երաժշտական մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Չադ Քրյուգերը MTV հեռուստաալիքի մրցանակաբաշխությանը հաղթեց «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար» անվանակարգում՝ «Սարդ մարդ» ֆիլմում հնչող «Hero» երգի համար[21]։

2002 «Hero» Best Video from a Film Հաղթանակ

Մարդկանց ընտրություն մրցանակաբաշխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն ունի 1 մրցանակ 2 առաջադրումից[10][22]։

2007 Nickelback Favorite Group Հաղթանակ
2011 Nickelback Favorite Rock Band Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակի լավագույն արիտստների ցուցակն ըստ Billboard-ի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Niickelback-ի կենսագրությունը Rolling Stone կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  4. Hesher ալբոմը
  5. Curb ալբոմը
  6. Nickelback Say Last Nights Performance Was Something We Will Never Forget Արխիվացված 2013-06-21 Wayback Machine(անգլ.) Roadrunner News
  7. [1] Billboard. September 23, 2010. Retrieved November 7, 2010.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  9. «Canada's Walk of Fame: Biographical sketches of 2007 inductees». CTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Nickelback». Rock on the Net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  11. «Nickelback among winners at American Music Awards». CBC. 2006 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  12. «Winners at the American Music Awards». Associated Press. 2007 թ․ նոյեմբերի 18.
  13. «2006 Billboard Music Awards Finalists». Billboard. 2006 թ․ նոյեմբերի 29.
  14. «In Brief: Shakira, J.Lo». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  15. «Billboard Bits: 'Skate & Surf,' Nickelback, Ideal». Billboard. 2004 թ․ փետրվարի 13.
  16. Bliss, Karen (2006 թ․ ապրիլի 3). «Coldplay, Peas Storm Canada». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  17. «Nickelback scores a hat trick on CTV's broadcast of the 2009 JUNO Awards». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.
  18. «For The Record: Quick News On Stone Cold Steve Austin, Foxy Brown, The Calling, Cam'ron & More». MTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  19. «"The 2006 MuchMusic Video Awards" Winners Announced». Canada NewsWire. 2008 թ․ մարտի 24.
  20. Rayner, Ben (2007 թ․ մայիսի 24). «Billy Talent, Nickelback top MMVAs». Toronto Star. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  21. «MTV Video Music Awards | 2002 | Highlights, Winners, Performers and Photos from the 2002 MTV Video Music Awards». MTV.com. 2002 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  22. «'Pirates,' Depp Lead People's Awards». The Washington Post. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nickelback» հոդվածին։