Mine
«Mine» | ||||
---|---|---|---|---|
Թեյլոր Սվիֆթի սինգլը | ||||
«Speak Now» ալբոմից | ||||
Թողարկված | 4 օգոստոսի, 2010 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, թվային ներբեռնում | |||
Ժանր | քանթրի-փոփ | |||
Տևողություն | 3:52(ալբոմային տարբերակ) 3:50 (փոփ տարբերակ) | |||
Լեյբլ | Big Machine | |||
Պրոդյուսեր | Նեթան Չապման, Թեյլոր Սվիֆթ | |||
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Mine», ամերիկացի քանթրի և փոփ երգչուհի ու երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի երգը նրա Speak Now (2010) երրորդ ստուդիական ալբոմից։ Երգը գրել է Թեյլոր Սվիֆթը, իսկ որպես պրոդյուսեր հանդես է եկել Նեթան Չապմանը։ Երգն ու տեսահոլովակը վայելել են ժողովրդականություն և ստացել դրական արձագանքներ[1][2][3]։ 2011 թվականի հունիսի 8-ին երգի տեսահոլովակն արժանացել է «Տարվա լավագույն հոլովակ» (Video of the Year) հեղինակավոր մրցանակի Country Music Television ալիքի «The 2011 CMT Music Awards» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ[4]։ 2012 թվականի մայիսի 15-ին Թեյլոր Սվիֆթը «Mine» երգի համար արժանացել է հեղինակ-կատարողների BMI Pop Awards մրցանակի (The 60th annual BMI Pop Awards, անվանակարգ՝ «Award-Winning Songs»)[5]։ Սինգլն ընդգրկվել է հիթերի լավագույն տասնյակում Ավստրալիայում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, զբաղեցրել առաջին հորիզոնականը Adult Contemporary ու երկրորդ հորիզոնականը Country Songs հիթ-շքերթներում և ստացել պլատինե հավաստագիր Միացյալ Նահանգներում ու Կանադայում[6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Mine» երգն Speak Now ալբոմի 14 երգերից մեկն է, որ գրել է Թեյլոր Սվիֆթը։ Նա եղել է նաև համապրոդյուսեր Նեթան Չապմանի հետ միասին։ Սկզբում թողարկումը նախատեսվել է 2010 թվականի օգոստոսի 16-ին։ Սակայն համացանցում չարտոնագրված վատ որակի ֆայլի հայլտնվելուց հետո Big Machine Records ընկերությունը որոշել է արագացնել թողարկման գործընթացը, և քանթրի ռադիոյով ու iTunes-ում երգը թողարկվել է նախատեսված ժամկետից տասներկու օր առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 4-ին[8][9][10]։
Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական հրատարակություններից ու քննադատներից, ինչպիսիք են՝ Rolling Stone[3], Roughstock[2], Digital Spy[1], Chicago Tribune[11], Daily News[12]։
Միացյալ Նահանգներում դեռ երգի պաշտոնական թողարկումից երկու օր առաջ հայտնի էր դարձել, որ այն թողարկվելու է շուրջ 350,000 թվային ներբեռնումներ տպաքանակով և հնարավոր է, որ Billboard Hot 100 հիթ-շքերթում նորամուտը կատարի լավագույն եռյակում[13]։ 2010 թվականի օգոստոսի 21-ին ավարտվող շաբաթում երգը կատարել է նորամուտը Hot Digital Songs հիթ-շքերթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը 297 000 թվային ներբեռնումներով, որոնց շնորհիվ էլ այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը ԱՄՆ Billboard Hot 100 համազգային հիթ-շքերթում։ Թեյլոր Սվիֆթը դարձել է երկրորդ երգչուհին Hot 100 հիթ-շքերթի պատմության մեջ, որ մի քանի հիթերով նորամուտը կատարել է լավագույն հնգյակում օրացուցային նույն տարվա ընթացքում (առաջինը եղել է Մրայա Քերին)[14]։ 297 000 ներբեռնումներով «Mine» երգը դարձել է ութերորդը շաբաթվա թվային բեսթսելլեր-դեբյուտանտների շարքում և չորրորդ լավագույնը 2010 թվականին[15]։ «Mine» երգն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Adult Contemporary հիթ-շքերթում[16], յոթերորդ հորիզոնականը Adult Pop Songs հիթ-շքերթում[17] և 12-րդ հորիզոնականը Pop Songs հիթ-շքերթում[18]։ 2011 թվականի նոյեմբերի 29-ին երգն ստացել է կրկնակի պլատինե կարգավիճակի հավաստագիր Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայից[19]։ Մինչ 2012 թվականի օգոստոս «Mine» երգը վաճառվել է 2 081 000 տպաքանակով ԱՄՆ-ում՝ դառնալով Թեյլոր Սվիֆթի հինգերորդ ամենահաջողակ սինգլն այդ պահին[20]։
«Mine» երգը բավական հաջողություն է ունեցել նաև Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Կանադական հիթ-շքերթում այն հասել է յոթերորդ հորիզոնականին 15 000 թվային ներբեռնումներով մինչև 2010 թվականի օգոստոսի 2-ը[21][22], ինչպես նաև ստացել է պլատինե հավաստագիր Music Canada-ից[6]։ 2010 թվականի օգոստոսի 22-ին երգն ընդգրկվել է Ավստրալիայի հիթ-շքերթում (Australian Singles Chart)՝ հասնելով մինչև № 9 հորիզոնական[23]։ Այն հավաստագրվել է ոսկե կարգավիճակով Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միության կողմից (ARIA) 35 000 օրինակը գերազանցող տպաքանակի համար[24]։ 2010 թվականի օգոստոսի 9-ին սինգլը կատարել է նորամուտը Նոր Զելանդիայի հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 30-րդ հորիզոնականը, իսկ մեկ շաբաթ անց հասել է 16-րդ հորիզոնականին[25]։ 2010 թվականի օգոստոսի 30-ին սինգլը հասել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի 30-րդ հորիզոնական։ Իռլանդիայում այն հասել է № 38 հորիզոնականին[26]։ Մայրցամաքային Եվրոպայում «Mine» երգն ունեցել է հետևյալ ցուցանիշները՝ № 70 Eurochart Hot 100 Singles եվրոպական միասնական հիթ-շքերթում[27], № 48 Բելգիայում (Flanders)[28] և № 48 Շվեդիայում[29]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ռոման Ուայթը, որը դրանից առաջ աշխատել էր երգչուհու «You Belong With Me» և «Fifteen» տեսահոլովակների վրա[30]։ Տեսահոլովակում նկարահանվել են երկու պրոֆեսիոնալ ռեստլերների և չեմպիոնների դուստրեր՝ Ժաքլին Ջարետը (անգլ.՝ Jaclyn Jarrett, Թեյլոր Սվիֆթի ընկերուհին և աշխարհի չեմպիոն Ջեֆ Ջարետի դուստրը, որը մարմնավորել է երգչուհուն երիտասարդ տարիքւոմ)[31] և Քիրա Էնգլը (անգլ.՝ Kyra Angle, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Քուրտ Էնգլի դուստրը)[31]։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ Մեն նահանգի Յորք շրջանի Քեննեբանկպորտ ոչ մեծ գյուղում[32]։ Տեսահոլովակում հիմնական դերերից մեկը կատարել է բրիտանացի դերասան Թոբի Հեմինգուեյը[33]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2010 թվականի օգոստոսի 27-ին Country Music Television (CMT) քանթրի ալիքի[34] կես ժամ տևողությամբ հատուկ հաղորդման շրջանակներում, որի ընթացքում ցուցադրվել են տեսահոլովակի ստեղծման անդրկուլիսյան տեսարաններ[35]։
Թեյլոր Սվիֆթը հետագայում վերադարձել է Քեննեբանկպորտ տեսահոլովակի պրեմիերայի և տեղի բնակչության հետ հանդիպման համար։ Հանդիպմանը մասնակցել է շուրջ 800 մարդ, որոնց թվում եղել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, որն իր թոռանը տարել էր երգչուհուն տեսնելու[36]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թվային ներբեռնում[8]
- «Mine» – 3։ 49
- «Mine» – 3։ 49
- UK digital download 2[39]
- «Mine» – 3։ 49
- «Mine» (Music Video) – 3։ 55
- «Mine» (Pop Mix Version) – 3։ 50
- «Mine» – 3։ 49
- «Mine» (US version) – 3։ 51
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[67] | 2× Platinum | 140 000^ |
Կանադա (Music Canada)[68] | Platinum | 80 000^ |
Ճապոնիա (RIAJ)[69] | Gold | 100 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[70] | Gold | 7500* |
ԱՄՆ (RIAA)[71] | 3× Platinum | 2,300,000[72] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ | Օգոստոսի 4, 2010[8][73] | Թվային ներբեռնում | Big Machine |
Օգոստոսի 24, 2010[74] | Mainstream radio | ||
Օգոստոսի 27, 2010[34] | Տեսահոլովակ | ||
Եվրոպա | Օգոստոսի 31, 2010[37] | Թվային ներբեռնում | |
Մեծ Բրիտանիա | Օգոստոսի 31, 2010[55] | Թվային ներբեռնում | |
Հոկտեմբերի 18, 2010[43] | CD single | ||
Գերմանիա | Հոկտեմբերի 22, 2010[42] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Levine, Nick (2010 թ․ հոկտեմբերի 18). «Taylor Swift: 'Mine'». Digital Spy. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 2,0 2,1 Peacock, Bobby (2010 թ․ օգոստոսի 13). «Taylor Swift — "Mine"». Roughstock. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 3,0 3,1 Sheffield, Rob (2010 թ․ հոկտեմբերի 26). «Taylor Swift Speak Now (2010)». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
- ↑ BMI Country Royalty Reigns at 2011 CMT Music Awards. June 10, 2011
- ↑ Carole King Named BMI Icon at 60th Annual BMI Pop Awards. May 16, 2012
- ↑ 6,0 6,1 «Gold and Platinum». Musiccanada.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «RIAA - Gold & Platinum». RIAA.com. Recording Industry Association of America. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 8,2 «Taylor Swift's New Single, "Mine," Shipped to Country Radio After Leak». Country Music Television. 2010 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Taylor Swift Brings Forward Mine Release Date». Omgmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Thomas, Devon (2010 թ․ օգոստոսի 5). «Taylor Swift Rush Releases "Mine" to Radio After Internet Leak, "Speak Now" Album in October». CBS. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Dickinson, Chrissie (2010 թ․ հոկտեմբերի 21). «Taylor Swift's intuition: Star says she writes what she feels». Chicago Tribune. Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Benigno, Anthony (2010 թ․ օգոստոսի 5). «Taylor Swift's 'Mine,' first single off 'Speak Now,' released early after bootleg appears online». Daily News. Mortimer Zuckerman. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Trust, Gary; Pietroluongo, Silvio (2010 թ․ օգոստոսի 6). «Taylor Swift's 'Mine' Starts Strong At Radio». Billboard. Nielsen Media Research. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Pietroluongo, Silvio (2010 թ․ օգոստոսի 11). «Taylor Swift Makes Sparkling Hot 100 Entrance». Billboard. Nielsen Media Research. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Caulfield, Keith (2010 թ․ օգոստոսի 11). «Arcade Fire and Taylor Swift Sweep in With New No. 1s». Billboard. Nielsen Media Research. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 16,0 16,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ 17,0 17,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ 18,0 18,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ «Recording Industry Association of America». RIAA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Ask Billboard: Taylor Swift's Career Sales». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «12 August Download Chart». Jam. 2010 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «August 13 Canadian Update» (PDF). Nielsen Canada. 2010 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 23,0 23,1 Australian-charts.com — Taylor Swift — Mine. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2010 Singles». ARIA.com.au. Australian Recording Industry Association. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 25,0 25,1 Charts.org.nz — Taylor Swift — Mine. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ 26,0 26,1 "Irish-charts.com – Discography Taylor Swift". Irish Singles Chart. Ստուգվել է January 24, 2020.
- ↑ 27,0 27,1 Taylor Swift Album & Song Chart History European Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-12.
- ↑ 28,0 28,1 Ultratop.be — Taylor Swift — Mine (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է January 24, 2020.
- ↑ 29,0 29,1 Swedishcharts.com — Taylor Swift — Mine. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 2010-08-31.
- ↑ Anitai, Tamar (2010 թ․ օգոստոսի 27). «Video Premiere: Taylor Swift, 'Mine'». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010-12-26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 31,0 31,1 James, Danny (2010 թ․ օգոստոսի 31). «Taylor Swift, 'Mine' -- New Video». AOL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Ryan, Chris (2010 թ․ օգոստոսի 26). «Go Behind The Scenes Of Taylor Swift's 'Mine' Video». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010-09-30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Vena, Jocelyn (2010 թ․ հուլիսի 23). «Taylor Swift Dishes On 'Mine' Video Love Interest». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010-09-23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 34,0 34,1 «CMT Premieres: Taylor Swift "Mine"». CMT. Viacom. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Taylor Swift's "Mine" Video Will Debut on CMT, MTV and VH1 on Aug. 27». CMT. Viacom. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Taylor Swift Unveils New Video During CMT Special». CMT. Viacom. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 37,0 37,1 «Mine - Single». iTunes Stores. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Mine». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Mine - Single». iTunes Stores. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Mine - Nokia Music Store». Nokia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «iTunes - Music - Mine (Pop Mix) - Single by Taylor Swift». Itunes.apple.com. 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 42,0 42,1 «Mine (2-Track)». Amazon.de (գերմաներեն). Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
- ↑ 43,0 43,1 «Mine (CD) 2010». universal-music.co.uk. Universal Music. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Ultratop.be — Taylor Swift — Mine (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է January 24, 2020.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift. Ստուգվել է November 7, 2017.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift. Ստուգվել է November 7, 2017.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Country for Taylor Swift. Ստուգվել է November 7, 2017.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift. Ստուգվել է November 7, 2017.
- ↑ Taylor Swift - Mine (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Japan Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է 2010-12-16.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201036. Ստուգվել է 2011-03-11.
- ↑ «Promusicae (Week: January 1, 2010)» (PDF). Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ 55,0 55,1 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Digital Songs for Taylor Swift. Ստուգվել է December 5, 2019.
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2010». Australian Recording Industry Association. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Best Of 2010 Canadian Hot 100 Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «MAHASZ Rádiós TOP 100 2010» (hungarian). Mahasz. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «レコード協会調べ 2009年12月16日~2010年12月14日「着うたフル(R)」 2010年有料音楽配信「年間チャート」(通称:レコ協チャート)» [Record Association Analysis: December 16, 2009—December 14, 2010 Full-length Cellphone Download 2010 paid digital sales "Yearly Chart" (Abbreviated: RIAJ Chart)] (PDF). RIAJ. 2010 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Top 100 Music Hits, Top 100 Music Charts, Top 100 Songs & The Hot 100: Best of 2010». Billboard.com. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Adult Contemporary Songs: 2010 Year-End Charts». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Adult Pop Songs: 2010 Year-End Charts». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Best of 2010: Country Songs». Billboard. Prometheus Global Media. 2010. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2014 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է March 21, 2015-ին.
- ↑ «Canadian single certifications – Taylor Swift – Mine». Music Canada.
- ↑ «Japanese certifications – Taylor Swift – Mine» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է March 21, 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2013年5月 on the drop-down menu - ↑ «New Zealand single certifications – Taylor Swift – Mine». Recorded Music NZ. Վերցված է August 4, 2010-ին.
- ↑ «American single certifications – Taylor Swift – Mine». Recording Industry Association of America.
- ↑ Trust, Gary (2017 թ․ նոյեմբերի 26). «Ask Billboard: Taylor Swift's Career Album & Song Sales». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Mine - Single by Taylor Swift - Download Mine - Single on iTunes». iTunes Store. Apple. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «FMQB: Radio Industry News, Music Industry Updates, Arbitron Ratings, Music News and more!». 2010 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mine»
- «Mine» երգի տեքստը Թեյլոր Սվիֆթի պաշտոնական կայքում
|