Jump to content

Maus (տանկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Maus
Panzerkampfwagen VIII «Maus»
Metro-maus1
Հիմնական տվյալներ
Դասակարգգերծանր տանկ
ԵրկիրԵրրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Անձնակազմ6[1]
Պատմություն
ՆախագծողՖերդինանդ Պորշե
ԱրտադրողFriedrich Krupp AG
Արտադրման թվականներ1944—1945
Արտադրվածների քանակ2
ՄարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ9030
Երկարությունը թնդանոթով, մմ10200
Կորպուսի լայնություն, մմ3670
Բարձրություն, մմ3660
Կլիրենս, մմ500
Զրահապատում
Կորպուսի ճակատ (վերև), մմ/աստ.200 / 35°
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/աստ.200 / 55°
Կորպուսի կող (վերև), մմ/աստ.185 / 0°
Կորպուսի կող (ներքև), մմ/աստ.105 80 / 0°
Կորպուսի հետևամաս (վերև), մմ/աստ.160 / 35°
Կորպուսի հետևամաս (ներքև), մմ/աստ.160 / 30°
Հատակ, մմ55-105
Կորպուսի տանիք, մմ50-105
Աշտարակի ճակատ, մմ/աստ.220 / 0°-50°[2]
Հրանոթի սքողանք, մմ/աստ.240
Աշտարակի կողկ, մմ/աստ.210 / 30°
Աշտարակի հետևամաս, մմ/աստ.210 / 15°
Աշտարակի տանիք, մմ/աստ.65
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ128 мм KwK-44 L/55,
75-мм KwK-40
Թնդանոթի մարտական լրակազմ61 x 128-մմ[3],
200 x 75-մմ[4]
Ուղղաձիգ նշանառման անկյուններ, աստ.-7... 23
Նշանոցներպերիսկոպային TWZF
Գնդացիրներ1 × 7,92-մմ
MG-34
Այլ սպառազինություն12.8 cm Pak 44?
Շարժականություն
Շարժիչի տեսակV-աձև շարժիչ
Շարժիչի հզորություն, ձիաուժ1800 (առաջին նախատիպ) կամ 1250 (երկրորդ նախատիպ)
Արագությունը խճուղով, կմ/ժ20
Արագությունը կտրատված տեղանքով, կմ/ժ18
Запас хода խճուղով, կմ160
Запас хода կտրատված տեղանքով, կմ62
Տեսակարար հզորություն, ձիաուժ/տ5,7 (առաջին նախատիպ) կամ 6,6 (երկրորդ նախատիպ)

Panzerkampfwagen VIII «Maus» (Maus — «Մուկ», Sd.Kfz 205, այլ անվանումը` Porsche Typ 205 կամ Pz.Kpfw. VIII Maus), գերծանր տանկ` նախագծված Երրորդ Ռեյխում 1942-ից 1945 թվականներին Ֆերդինանդ Պորշեի ձեռնարկությամբ։ Երբևէ ստեղծված ամենածանր տանկն է (մարտական քաշը՝ 188,9 տ)։ Ստեղծվել է մեքենայի 2 օրինակ, որոնք մարտական գործողությունների չեն մասնակցել։ Ներկա պահին պահպանվել է Maus տանկի միայն 1 օրինակ՝ հավաքված 2 օրինակների մասերից, որը պահպանվում է Կուբինկայի զրահատանկային թանգարանում։ Սակայն կան նաև այլ վկայություններ։ Այսպես, «Մարտական մեքենաների կոնստրուկտոր» գրքում (Լենիզդատ, 1988) ասվում է․ «...պարզվեց, որ «Maus»-ը պատրաստվել է երեք օրինակով։ Նրա մարտական կիրառման մասին չկան վկայություններ։ Սակայն մարտական դիրքեր 2 մեքենաներ ամեն դեպքում բարձրացրել են․ նրանցից մեկը հայտնվել է Ցոսսեն քաղաքում գերմանական գլխավոր շտաբի մուտքի առջև, երկրորդը Բեռլինում հսկում էր ռեյխսկանցելարիան։ Իսկ երրորդը, ինչպես արդեն ասվել է, մեզ է հասել պայթեցված վիճակում Կումմերսդորֆի պոլիգոնում․․․», ինչը պատմական հաստատում չունի։

Ստեղծման պատմությունը և նախագծի ճակատագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնց Գուդերյանը իր «Զինվորի հիշողություններ» գրքում գրում է․

Մեկ օր անց ես գնացքով հասա Լյոտցեն, որտեղ ժամանակավորապես տեղակայված էր իմ շտաբը։ Այնտեղ ես ստուգեցի տեղական զորանոցները։ Մայիսի 13-ին ես զրուցեցի Շպեերի հետ, իսկ օրվա երկրորդ կեսին եղա Հիտլերի մոտ զեկույցի։ Մայիսի 1-ին Հիտլերին ցույց տվեցին պրոֆեսսոր Պորշեի և Կրուպպի ֆիրմայի տանկի՝ «մկնիկի» փայտյա մոդելը, որի վրա նախատեսվում էր տեղադրել 150-մմ թնդանոթ։ Տանկի ընդհանուր զանգվածը պետք է հասներ 175 տոննայի։ Պետք էր հաշվի առնել, որ այն Հիտլերի կողմից ցուցված կառուցվածքայի փոփոխություններից հետո իսկապես կկշռի 200 տոննա։ Մոդելը չուներ մերձավոր մարտեր վարելու համար ոչ մի գնդացիր։ Արդեն իսկ այդ պատճառով ես պարտավոր էի այն մերժել։ Կառուցվածքը ուներ հենց այն նույն թերությունը, ինչը Պորշեի «Ֆերդինանդին» դարձրեց մերձավոր մարտեր վարելու համար անպիտան։ Վերջիվերջո տանկերը ստիպված են վարել մերձավոր մարտեր, քանզի նրանք գործում են հետևակի հետ փոխազդեցությամբ։ Սկսվեցին բուռն վեճեր, քանի որ բոլոր ներկաները, բացի ինձնից, համարում էին «մկնիկին» հիանալի։ Այն խոստանում էր լինել հենց «հսկայական»․․․[5]

1942 թվականի վերջում Հիտլերի նախաձեռնությամբ սկսվեցին առավելագույն հնարավոր պաշտպանությամբ «ճեղքման տանկի» վրա աշխատանքները։ Մեքենայի ստեղծմանը մասնակցել են միանգամից մի քանի ընկերություն․ կորպուսը և աշտարակը պատրաստել է «Կրուպպ» ֆիրման, «Դայմլեր-Բենց»-ը պատասխանում էր շարժիչի համար, իսկ «Սիմենս»-ը՝ տրանսմիսիայի տարրերի համար։ Ընդհանուր մեքենայի հավաքումը կատարվել է «Ալկետտ» ֆիրմայի գործարանում։ Ֆերդինանդ Պորշեի կողմից ստեղծված «տիպ 205» նախագիծը մասնակիորեն իրականցվել է 1944 թվականին «Maus» տանկի 2 փորձնական օրինակների տեսքով։

1943 թվականի դեկտեմբերի 23-ին Pz.Kpfw. Maus-ը ուղարկվեց առաջին փորձնական երթին «Ալկետտ» գործարանի տարածքով։ Արժի նշել, որ այդ երթը անօրինական էր, քանի որ թույլտվություն նրա համար չէր ստացվել։ Առաջին երթը դարձավ նաև անցունակության փորձարկում, քանի որ գործարանի տարածքը մի ամիս առաջ տեղի ունեցած ռմբակոծման հետևանքով լցված էր ավերակներով։ Մի քանի մետրից հետո արդեն պարզ էր, որ շարժունակության մասին մտավախություններն անիմաստ էին։ Տանկը հեշտությամբ անցնում էր աղբակույտերի միջև գտնվող նեղ անցումը։ Փորձարկման արդյունքում հաստատվեց տանկի հեշտ կառավարելիությունը։ 10 սերիական տանկերի թողարկման հետագա աշխատանքները դադարեցվեցին Հիտլերի հրամանով, քանի որ Գերմանիան չուներ բավականաչափ արտադրական հզորություն այլ ավելի կարևոր սպառազինության արտադրման համար։

«Մկնիկի» արտադրամասը Neuen Verskraft-ում, Կումմերսդորֆի պոլիգոնում, 2013

Տանկի ամբողջ չափով փայտյա մանրակերտը ներկայացվեց Հիտլերին 1943 թվականի մայիսի 14-ին, իսկ «Maus»-ի առաջին նախատիպը անցավ երթային փորձարկումների 1943 թվականի դեկտեմբերին։ Նրանց բավականին գոհացուցիչ արդյունքներից հետո տանկը զինվեց հրանոթային կրակոցների համար նախատեսված իսկական աշտարակով և սարքավորումների ամբողջական հավաքածուով։ Երկրորդ՝ ոչ ամբողջական կառուցված նախատիպում տեղադրվեց «Դայմլեր-Բենց» MB 517 դիզելային շարժիչով, որը, ինչպես պարզվեց, անհուսալի էր շահագործման համար։

180 տոննա քաշը բացառում էր գետն անցնելու համար «Maus»-ի ավտոճանապարհային կամուրջով շարժվելը։ Այդ իսկ պատճառով առաջարկվեց ուղարկել տանկերը գետի հատակով միասին։ Ընդ որում, հերմետիկացված, առանց անձնակազմի, «Maus»-ը ստացավ շարժվելու համար էլեկտրական լարով ղեկավարում և սնուցում ափին գտնվող մյուս «Maus»-ից։

Մարտերում այս տանկերը չեն փորձարկվել։ 1945 թվականի ապրիլին՝ Կարմիր Բանակի ստորաբաժանումների մոտենալու ժամանակ, գերմանացիները կայացրեցին նախատիպերը ոչնչացնելու որոշում՝ նրանց էվակուացիայի անհնարինության պատճառով։ Երկու տանկերն էլ ոչնչացվել են, սակայն զգալի վնասներ ստացել է միայն առաջինը։ Հետագայում երկու վնասված տանկերից զրահատանկային և մեխանիզացված զորքերի հրամանատարի հրամանով հավաքվել է մեկը․ 1946 թվականի մայիսի 4-ին այն հասցվել է Կուբինկայի պոլիգոն։ Փորձարկումներից հետո բոլոր ներքին սարքավորումները՝ այդ թվում նաև շարժիչը, հեռացվել են։ Ներկայումս տանկը գտնվում է Կուբինկայի զրահատանկային սպառազինության և տեխնիկայի ռազմական-պատմական թանգարանում։[6]

Տեխնիկական տվյալները և նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Maus-ը և Adam-ը Կուբինկայում (ետնամասից)
Maus-ի մասշտաբավորված մոդելը

Տանկի անձնակազմը բաղկացած էր 6 մարդուց։ Ռադիստի և վարորդի նստատեղերը գտնվում էին ղեկավարման բաժանմունքում՝ վառելիքի 1590-ական լիտր ծավալով 2 բաքերի միջև։[1] Նրանցից հետ՝ շարժիչային բաժանմունքի կողամասերում տեղադրված էին ջրային և յուղային ռադիատորները, իսկ կենտրոնում՝ շարժիչը։ Ամեն թրթուր ուներ սեփական էլեկտրաշարժիչը։

Սկզբում տանկում ենթադրվում էր տեղադրել դիզելային շարժիչը, որը համեմատաբար խնայող էր կարբյուրատորայինից և հետևաբար չէր պահանջում վառելիքի հավելյալ բաքեր։ Բացի դրանից՝ դիզվառելիքը ավելի հասանելի և էժան էր, քան բենզինը։ Դիզելային շարժիչի թերությունը սառնամանիքներին ցածր դիմացկունությունն էր, ինչը շատ կարևոր էր Արևելյան ճակատի պայմաններում։ Սակայն Շպեերը խնդրեց Պորշեին օգտագործել տանկում սերիական ավիացիոն կարբյուրատորային «Դայմլեր-Բենց» MB 509 շարժիչը, քանի որ արդեն պատրաստի շարժիչ օգտագործելը կխնայեր ժամանակը, որ անհրաժեշտ էր նորը նախագծելու համար։ Շարժիչի ետևում՝ հետնամասին մոտիկ գտնվում էր գեներատորը 2 կողմերում սպոնսոններում գտնվող մարտական լրակազմերի հետ։ Սպոնսոններում՝ գեներատորի առաջնամասի աջ կողմում օժանդակ շարժիչն է՝ ավելի ետ գտնվող ակկումուլյատորային մարտկոցների հետ։ Կորպուսի ետնամասում, նույնպես սպոնսոնների մեջ, տեղակայված են էլեկտրոքարշակի շարժիչները։ Տրանսմիսսիան գտնվում է կորպուսի խորքային մասում էլեկտրոշարժիչների միջև, գեներատորի ետևում։

Կորպուսի մարտական բաժանմունքից վերև տեղադրված էր աշտարակը, որում որ տեղավորվում էին տանկի հրամանատարը, թնդանոթի հրամանատարը և երկու լիցքավորողները։

Տանկը կատարված էր տեխնոլոգիական բարձր մակարդակով։ Բազմաթրթրակալային համակարգի և 1100 մմ լայնությամբ թրթուրների կիրառումը ապահովում էր «Maus»-ին բավականին ցածր տեսակարար ճնշում բնահողի վրա, աննշան մեծ սովորական գերմանական ծանր տանկերից։ Նրա հիմնական յուրահատկությունը հզոր շրջանային պատպանությունը և երկթնդանոթային սպառազինությունն էին, ինչպես նաև էլեկտրոմեխանիկական տրանսմիսսիայի կիրառումը, որը բաղկացած էր աջ և ձախ թրթուրների համար նախատեսված էլեկտրոքարշակներից։ Էլեկտրաքարշակները սնուցվում էին շարժիչային բաժանմունքում գտնվող երկու գեներատորներից։ Միմյանցից անկախ երկու էլեկտրոհամակարգերը փոխանցում էին պտտական մոմենտը շարժիչներից շարժանիվներին երկաստիճան ռեդուկտորի միջոցով։

«Maus»-ը զանգվածային մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Maus»-ը խաղային ինդուստրայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Maus»-ը հանդիպում է համակարգչային խաղերում․

  • «Блицкриг»,
  • «Codename: Panzers - Cold War»,
  • «Metal Saga» Playstation 2-ի համար,
  • «Panzer General II»,
  • «R.U.S.E.»,
  • «Rush for Berlin»,
  • «Rush for the bomb»,
  • «War Front: Turning Point»,
  • «War Leaders: Clash of Nations»,
  • «World of Tanks»,
  • «World of Tanks Blitz»,
  • «War Thunder»,
  • «Maus: Warframe»,
  • «Panzer General 3D: Assault»,
  • «Panzer Elite Action: Fields of Glory»,
  • «Mortyr 2»,
  • «Panzer Corps»,
  • «Ground War Tanks»,
  • «Hearts of Iron» սերիա,
  • «Armored Aces» Android-ի և iOS-ի համար,
  • «1941 Froze Front» Andoird-ի համար,
  • «WAR BOXES» Android-ի և iOS-ի համար։

Արժի նշել, որ տանկի մարտավարա-տեխնիկական տվյալները և մարտերում նրա կիրառության առանձնահատկությունները շատ համակարգչային խաղերում հեռու է իրականությունից։

«Maus»-ը հավաքվող մոդելների ինդուստրիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս «Maus»-ը արտադրվում է Cyber-Hobby ֆիրմայի «նարնջագույն սերիայում» 1:35 մասշտաբով և բոնուսով՝ տանկերի ոչնչացնողով։ Նաև մասնավոր վաճառողներից կարելի է գնել 1992 թվականի Cyber-Hobby-ն հիմնադիր Dragon ֆիրմայի մոդելը (նույնպես 1:35 մասշտաբով)։ Այդ մոդելները արտադրվում են պլաստիկային տարբերակով, բայց կա նաև խեժային մոդելը Lunar Model ֆիրմայից։ Բոլոր մոդելներում ներառված են հավաքվող թրթուրներ։ 2017 թվականին Tacom ֆիրման թողարկեց 2 հավաքածուներ 1:35 մասշտաբով՝ Maus v.1, որը համապատասխանում է առանց աշտարակի նախատիպին, և v.2՝ ամբողջական հավաքված և սերիական արտադրման պլանավորվողին նախատիպին համապատասխանող։

1:72 մասշտաբով «Maus» պատրաստվում է Dragon, Pegasus, Planet Models ֆիրմաների կողմից։

1:35 մասշտաբին համապատասխան կան շատ ստեղծված թնդանոթներ, որոնք արտադրվում են ModelPoint, JordiRubio, RbModel, Barrel Depot ֆիրմաներում: 1:72 մասշտաբով արտադրվում են նաև հավաքածուներ Dragon, Trumpter ֆիրմաներում։

«Maus»-ը ֆիլմերում և մուլտիպլիկացիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափերի և սպեցիֆիկության հետևանքով Panzerkampfwagen VIII Maus տանկը հազվադեպ է հանդիպում կինո- և մուլտինդուստրիաներում։ Էկրաններին հազվադեպ հանդիպման դեպք է Girls und Panzer անիմեն, որտեղ «Սև Անտառի Պիկ» հավաքականի «Maus»-ը դիմակայում է Օարաիի հավաքականին վերջին և նախավերջին սերիաներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Павловы, 2004, էջ 22
  2. Павловы, 2004, էջ 28
  3. 3,0 3,1 Павловы, 2004, էջ 24
  4. 4,0 4,1 Павловы, 2004, էջ 26
  5. Гудериан Г., «Воспоминания солдата». Смоленск, 1999, гл. 10, стр. 426—427
  6. Павловы, 2004, էջ 15, 17

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Павлов И., Павлов М., Сверхтяжёлый танк «Маус», М., «Экспринт» — 48, էջեր 48 — 48 էջ, ISBN 5-94038-050-6, УДК 623.4, ББК 68.513 П12։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]