Manic (ալբոմ, Հոլզի)
Manic | ||||
---|---|---|---|---|
Հոլզիի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Հունվարի 17, 2020 | |||
Ժանր | ||||
Տևողություն | 47:36 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Capitol Records | |||
Պրոդյուսեր | Լուի Բելլ, Ջոն Բելիոն, The Monsters and The Strangerz? և Գրեգ Քերսթին | |||
Հոլզիի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Manic ալբոմից | ||||
|
Manic, ամերիկացի երգչուհի Հոլզիի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2020 թվականի հունվարի 17-ին Capitol Records լեյբլում[1]։ Ալբոմի թողարկմանը նախորդել են «Graveyard», «You Should Be Sad» և 2018 թվականին Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնական զբաղեցրած «Without Me» սինգլները։ Ձայնագրություններում մասնակցել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Dominic Fike-ը, կանադացի երգչուհի Ալանիս Մորիսեթը և հարավկորեական BTS խմբի ռեփեր Շուգան։ Նոր ալբոմի առաջխաղացման համար Հոլզին նախատեսում է իր երրորդ՝ Manic World Tour համաշխարհային շրջագայությունը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մարտին Հոլզին առաջին անգամ հայտարարել է իր երրորդ ալբոմի թողարկման մասին[3]։ «Nightmare» անկախ սինգլը, որը թողարկվել է 2019 թվականի մայիսի 17-ին, սկզբնապես պետք է դառնար ալբոմի գլխավոր սինգլը[4][5][6]։ «Nightmare» երգի տեսահոլովակի դրվագները ցույց են տալիս Հոլզիին, որը օրաթերթում ընթերցում է «MANIC» և «H3 / AI / 10—2019» հոդվածները, ինչի պատճառով 2019 թվականի հոկտեմբերին շշուկներ էին պտտվում ալբոմի թողարկման ենթադրյալ ամսաթվի մասին։
2019 թվականի սեպտեմբերի 12-ին Հոլզին սոցիալական ցանցերում հայտնել է նոր ալբոմի անվան, ինչպես նաև նշել իր պաշտոնական կայքում գտնվող ալբոմի հղումը[7]։ Այնտեղ տեղադրված է նոր ալբոմի շապիկը[8]։ Ալբոմը ներառում է 16 երգ[1]։
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 4-ին թողարկվել է «Without Me» սինգլը։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն թվականի հոկտեմբերի 29-ին[9]։ Երգը 18-րդ հորիզոնականով դեբյուտ է արել Billboard Hot 100 չարթում, սակայն, հետագայում առաջին հորիզոնական է հասել՝ դառնալով երգչուհու կարիերայի, որպես սոլո արտիստ, առաջին չարթթոփերը[10]։ Սկզբնապես մտածված էր որպես անկախ սինգլ, սակայն երգը ներառվել է ալբոմի վերջնական երգացանկում։
Երկրորդ՝ «Graveyard» սինգլը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին՝ նոր ալբոմի նախնական պատվերների հետ միասին։ Դերասանուհի Սիդնի Սուինիի մասնակցությամբ ուղեկցվող տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին[11]։ Billboard Hot 100 չարթում երգը 34-րդ հորիզոնական է զբաղեցրել։
2019 թվականի սեպտեմբերի 29-ին, նշելով իր ծննդյան տարեդարձը, երաժշտական տեսահոլովակի հետ միասին Հոլզին թողարկել է երրորդ՝ «Clementine» սինգլը[12][13]։
2019 թվականի սեպտեմբերի 3-ին Ինստագրամում առցանց սեսիայի ժամանակ Հոլզին ասել է, որ երկու նոր երգ և երաժշտական տեսահոլովակ թողարկվելու են 2019 թվականի դեկտեմբերի 6-ին։ Մի քանի օր անց նա հայտարարել է, որը «Finally // Beautiful Stranger»-ը կդառնա չորրորդ սինգլ, իսկ «Suga’s Interlude»-ը՝ փրոմոսինգլ։ «Finally // Beautiful Stranger» երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է երգերի հետ միասին[14][15]։
2020 թվականի հունվարի 10-ին թողարկվել է վեցերորդ՝ «You Should Be Sad» սինգլը[16][17][18]։ Նույն օրը թողարկվել է երաժշտական տեսահոլովակը[19]։ Հունվարի 14-ին երգը հայտնվել է ամերիկյան ռադիոյում[20]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple Music-ի[1] և Google Play Music-ի տվյալներով։
№ | Անվանում | Հեղինակ | Պրոդյուսեր | Տևողություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Ashley» |
|
Ալեքս Յանգ | 3։06 | |||||
2. | «Clementine» |
|
Cunningham | 3։54 | |||||
3. | «Graveyard» |
|
|
3։01 | |||||
4. | «You Should Be Sad» |
|
Կուրսթին | 3։25 | |||||
5. | «Forever... (Is a Long Time)» |
|
Lido | 2։47 | |||||
6. | «Dominic's Interlude» (Dominic Fike-ի հետ համատեղ) |
|
Lido | 1։16 | |||||
7. | «I Hate Everybody» |
|
Lido | 2։51 | |||||
8. | «3 AM» |
|
Կուրսթին | 3։54 | |||||
9. | «Without Me» |
|
Bell | 3։21 | |||||
10. | «Finally // Beautiful Stranger» |
|
Կուրսթին | 3։41 | |||||
11. | «Alanis' Interlude» (Ալանիս Մորիսեթ-ի հետ համատեղ) |
|
Lido | 2։41 | |||||
12. | «Killing Boys» |
|
Cunningham | 2։23 | |||||
13. | «Suga's Interlude» (Շուգայի հետ համատեղ) |
|
|
2։18 | |||||
14. | «More» |
|
Lido | 2։33 | |||||
15. | «Still Learning» |
|
Bell | 3։31 | |||||
16. | «929» |
|
Cunningham | 2։54 | |||||
47։36 |
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2020) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Australian Albums (ARIA)[21] | 2 |
Austrian Albums (Ö3 Austria)[22] | 10 |
Belgian Albums (Ultratop Flanders)[23] | 9 |
Belgian Albums (Ultratop Wallonia)[24] | 29 |
Canadian Albums (Billboard)[25] | 2 |
Czech Albums (ČNS IFPI)[26] | 6 |
Danish Albums (Hitlisten)[27] | 23 |
Dutch Albums (MegaCharts)[28] | 11 |
Estonian Albums (Eesti Ekspress)[29] | 4 |
Finnish Albums (Suomen virallinen lista)[30] | 6 |
French Albums (SNEP)[31] | 34 |
Italian Albums (FIMI)[32] | 12 |
Japan Hot Albums (Billboard Japan)[33] | 57 |
Japanese Albums (Oricon)[34] | 83 |
New Zealand Albums (RMNZ)[35] | 4 |
Norwegian Albums (VG-lista)[36] | 12 |
Polish Albums (ZPAV)[37] | 15 |
Portuguese Albums (AFP)[38] | 22 |
Scottish Albums (OCC)[39] | 5 |
Spanish Albums (PROMUSICAE)[40] | 6 |
Swedish Albums (Sverigetopplistan)[41] | 27 |
Swiss Albums (Schweizer Hitparade)[42] | 10 |
UK Albums (OCC)[43] | 6 |
US Billboard 200 | 2 |
US Top Tastemaker Albums (Billboard)[44] | 1 |
US Rolling Stone Top 200[45] | 2 |
Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Կանադա (Music Canada)[46] | Platinum | 80 000^ |
Մեքսիկա (AMPROFON)[47] | Gold | 0^ |
ԱՄՆ (RIAA)[48] | Platinum | 1 000 000^ |
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Manic by Halsey (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին
- ↑ Kreps, Daniel; Kreps, Daniel (2019 թ․ սեպտեմբերի 29). «Halsey Celebrates Birthday With Trip to Aquarium in 'Clementine' Video». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Halsey Promises New Album Is Coming Later This Year: 'I Want it to Be Perfect'». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Halsey Talks Her Third Album and Turning 25: 'It's a Miracle I Haven't Killed Myself Yet'». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Halsey Is No 'Little Lady' in Badass New Single 'Nightmare': Listen». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Newstead, Al (2019 թ․ նոյեմբերի 27). «Halsey is releasing new music before Falls Festival». triple j (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ h (2019 թ․ սեպտեմբերի 12). «http://manicthealbum.com 1:17PM PST». @halsey (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «MANIC». MANIC (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Halsey - Without Me, Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին
- ↑ «Halsey's 'Without Me' Tops Billboard Hot 100, Becoming Her First No. 1 as a Lead Artist». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Halsey - Graveyard, Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին
- ↑ «Halsey Releases Third Single, "Clementine", From Upcoming Album». HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Halsey - clementine, Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին
- ↑ «Twitter». mobile.twitter.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Halsey - Finally // beautiful stranger, Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին
- ↑ Zemler, Emily; Zemler, Emily (2020 թ․ հունվարի 10). «Watch Halsey Channel Shania Twain in 'You Should Be Sad' Video». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Halsey Shares Video for New Track "You Should Be Sad"». Complex (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Halsey's "You should be sad" Closed Day One With 360 Pop Radio Spins». Headline Planet (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Halsey - You should be sad, Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին
- ↑ «Top 40/M Future Releases | Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates ...». web.archive.org. 2020 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ "Halsey – Manic". Australiancharts.com. Hung Medien. Retrieved January 25, 2020.
- ↑ "Halsey – Manic" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved January 30, 2020.
- ↑ "Halsey – Manic" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved January 25, 2020.
- ↑ "Halsey – Manic" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved January 25, 2020.
- ↑ "Halsey – Chart history" Billboard Canadian Albums Chart for Halsey. Retrieved January 27, 2020.
- ↑ "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202004 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved January 28, 2020.
- ↑ «Hitlisten.NU – Album Top-40 Uge 3, 2020». Hitlisten. Վերցված է January 29, 2020-ին.
- ↑ "Halsey – Manic" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved January 25, 2020.
- ↑ «ALBUMID TIPP-40». Eesti Ekspress. 2020 թ․ հունվարի 28. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ "Halsey: Manic" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved January 26, 2020.
- ↑ «Top Albums (Week 4, 2020)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Album – Classifica settimanale WK 4 (dal 17.1.2020 al 23.1.2020)» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Billboard Japan Hot Albums 2020/1/27». Billboard Japan (Japanese). Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Halseyの売上ランキング». Oricon. Վերցված է January 22, 2020-ին.
- ↑ «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2020 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2020-01-25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «VG-lista – Topp 40 Album uke 4, 2020». VG-lista. Վերցված է January 25, 2020-ին.
- ↑ "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved January 30, 2020.
- ↑ "Halsey – Manic". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved February 3, 2020.
- ↑ "20200124 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved January 25, 2020.
- ↑ «Top 100 Albumes – Semana 4: del 17.1.2020 al 23.1.2020» (Spanish). Productores de Música de España. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Veckolista Album, vecka 4». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ "Halsey – Manic". Swisscharts.com. Hung Medien. Retrieved January 29, 2020.
- ↑ "20200124 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved January 25, 2020.
- ↑ "Halsey – Chart history" Billboard Top Tastemaker Albums for Halsey. Retrieved January 25, 2020.
- ↑ «Top 200 Albums». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Canadian album certifications – Halsey – Manic». Music Canada. Վերցված է March 17, 2020-ին.
- ↑ «Certificaciones» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Վերցված է February 16, 2020-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Type Halsey in the box under the ARTISTA column heading and Manic in the box under the TÍTULO column heading. - ↑ «American album certifications – Halsey – Manic». Recording Industry Association of America. Վերցված է February 26, 2020-ին.
|
|