It ain't me
«It Ain't Me» | ||||
---|---|---|---|---|
Քայգո, Սելենա Գոմեսի երգը «Stargazing (EP)» ալբոմից | ||||
Թողարկված | 2017թ. Փետրվարի 17 | |||
Ֆորմատ | Digital download | |||
Ձայնագրված | 2016 | |||
Ժանր |
| |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ |
| |||
Պրոդյուսեր |
| |||
Stargazing (EP) ալբոմի երգացանկ | ||||
|
«It Ain’t Me»-ն Նորվեգացի դիջեյ Քայգոյի և Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի երգն է։ Թողարկվել է Sony-ի և Ultra-ի կողմից, 2017 թ. փետրվարի 17-ին։ Երգը գրել են Քայգոն, Գոմեսը, Անդրյու Ուաթթը, Բրայան Լիին և Ալի Թամփոսին։ Այն ստեղծել են Քայգոն, Ուաթթը, Բեն Րայսը և Լուիս Բելլը։ Երգը էլեկտրո-փոփ, dance-pop և տրոպիկական house ժանրի երգ է, որը պարունակում է ակուստիկ կիթառի տարրեր և կրկներգում ունի դաշնամուր, բասս, սինթեզատրներ և շատ ուրիշ տարրեր։ Երգը նախկին հարաբերությունների մասին է, որը կործանվել է ալկոհոլիզմի և խնջույքների պատճառով։ Բացի Խորվաթիայում, Լիբանանում և Նորվեգիայում առաջին հորիզոնական հասնելուց, երգը նաև հասել է թոփ հնգյակի՝ Ավսրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Կանադայում, Չեխոսլովակիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իռլանդիայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Սլովակիայում, Շվեդիայում և Շվեցարիայում։ Այն նաև հասել է թոփ տասնյակ՝ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորություններում, Իտալիայում և Իսպանիայում։
Ստեղծում և ձայնագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]«It Ain’t Me»-ի բառերը գրվել են Անդրյու Ուաթթի, Բրայան Լիի և Ալի Թամփոսի կողմից[1]։ Իրենց առաջին հանդիպման ժամանակ կարծում էին, որ երգը շատ աղքատ էր, սակայն փորձում էին փրկել այն։ Քայգոն և Շիրը առաջարկեցին շարունակել աշխատել երգի վրա։ Քայգոյի և Շիրի լքելուց հետո, Թամփոսին խնդրեց Ուաթթին և Լիին կիռաթ նվագել, որը դարձավ 45 րոպե տևողությամբ նվագ, այնուհետև Ուաթթը, Լիին և Պամփոսին խնդրեցին Քայգոյին ստուդիա վերադառնալ և «It Ain’t Me»-ին երկրորդ շանս տալ։ Թամփոսին նշում է, որ երբ ինքը երգը միացրեց, Քայգոն այս քաղցր, կիրթ և հմայիչ տղայից դարձավ մի սուպեր-մարդ պրոդյուսեր։
Երգահանները սովորաբար ամիսներ կծաղսեին երգիչ գտնելու համար, սակայն «It Ain’t Me»-ի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր։ Սելենա Գոմեսը լսեց երգը իր ստեղծումից մեկ ամիս անց և ձայնագրեց այն մի քանի օր հետո։ Գոմեսը կանչեց Թամփոսիին օգնության և Թամփոսին նշում է, թե ինչ զարմացած էր Գոմեսի ընդգրկվածության աստիճանով և գաղափարներով։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թ. վաղ փետրվարին «It Ain’t Me»-ն գրանցվել էր «ASCAP»-ում[2]։ Գոմեսը առաջին անգամ սինգլը ցուցադրեց իր Ինսթագրամում 2017 թ. փետրվարի 3-ին։ Տեսանյութը ցույց էր տալիս երգչուհու դեմքի մի մասը, բերանի վրա մեծ X գրվածքով։ Տեսանյութը 10 վայրկյան էր, որտեղ լսվում էր բառերի մի մասը (I had a dream / we were back to 17 / summer nights and liberties / never growing up,): Մի փոքր ուշ թողարկվեց երկրորդ տեսանյութ, որտեղ լսվում էր երգի երաժշտությունը[3]։ 2017 թ. փետրվարի 13-ին Գոմեսը թողարկեց երգի քավրը և հաջորդ օրը Սնեփչեթում 3 տեսահոլովակ, որտեղ լսվում էր երգը[4][5]։ 2017 թ. փետրվարի 17-ին «It Ain’t Me»-ին թողարկվեց «Sony»-ի և «Ultra Music»-ի կողմից, որպես Քայգոյի երկրորդ ստուդիո ալբոմի սինգլ։ 2017 թ. փետրվարի 18-ին երգի ռեմիքսը թողարկվեց Ֆեյսբուքում, որը ներառում էր դերասան Վին Դիզլին[6]։ 2017 թ. փետրվարի 28-ին «It Ain’t Me»-ն ուղարկվեց Ամերիկյան ռադիոալիքներ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bein, Kat (2017 թ․ փետրվարի 23). «Selena Gomez Is 'an Old Soul With a Beautiful Baby Face,' Says 'It Ain't Me' Songwriter». Billboard. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Stutz, Colin (2017 թ․ փետրվարի 3). «Selena Gomez Teases New Music on Instagram -- Is This Her Kygo Collaboration?». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Slead, Evan (2017 թ․ փետրվարի 4). «Selena Gomez teases new music». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Wass, Mike (2017 թ․ փետրվարի 13). «Selena Gomez & Kygo's Sleek 'It Ain't Me' Cover». Idolator. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ Mei, Gina (2017 թ․ փետրվարի 14). «Selena Gomez Gives Fans a Sneak Peek at Her New Single». Cosmopolitan. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Romano, Nick (2017 թ․ փետրվարի 18). «Vin Diesel:Selena Gomez's It Ain't Me becomes duet». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «FMQB: Radio Industry News, Music Industry Updates, Nielsen Ratings, Music News and more!». FMQB. 2017 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.