Intel Atom
Վաճառող | Intel |
---|---|
Max. CPU clock rate | մինչև 2,40 400 |
Արտադրվել է | 2008 |
Intel Atom — միկրոպրոցեսոր x86 և x86-64 ճարտարապետությամբ, տարբերվում է էներգիայի ցածր սպառմամբ։ Թողարկել է Intel ընկերությունը։ Արտադրվում է 45-նմ КМОП տեխնոլոգիայով, 2011 թվականի վերջից 35-նմ տեխնոլոգիայով, 2013 թվականից 22-նմ տեխնոլոգիայով, իսկ 2014 թվականից 14-նմ տեխնոլոգիայով։
2012 թվականին Intel ընկերությունը ներկայացրել է Atom պրոցեսորների ընտանիքը նոր ձևաչափով, համակարգ չիպի վրա (SoC): Դրանք նախատեսված են կոմունիկատորների և պլանշետային համակարգիչների համար։ Նաև Google ընկերությունը 2011 թվականի սեպտեմբերի 13-ին համագործակցության առաջարկ է արել, որպեսզի աջակցություն ապահովի բջջային օպերացիոն համակարգ Android և Intel x86 պրոցեսորի միջև։
Intel Atom պրոցեսորը նախատեսված է կոմունիկատորների, նետբուքների, նետոպների և այլ շարժական սարքերի, որոնց համար կարևոր է էներգիայի ցածր սպառումը։ Atom պրոցեսորների համար մշակվել է հատուկ սխեմա Intel NM10 և SCH, որը բաղկացած է մեկ միկրոսխեմաից և գործառույթ է կատարում ինչպես հյուսիսային այնպես էլ հարավային կամրջում։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև պրոցեսորի թողարկվելը լուրեր էին պտտվում որ, Silverthorne մշակում է միկրոպրոցեսոր ի պատասխան Intel AMD Geode միկրոպրոցեսորին, օգտագործելով OLPC (One Laptop Per Child) նախագիծը, և ուրիշ թիրախների դեմ, որտեղ պահանջում են էժան միկրոպրոցեսոր x86 ճարտարապետությամբ և էներգիայի ցածր սպառմամբ։ 2007 թվականի հոկտեմբերին Intel ներկայացրեց նոր պրոցեսոր, բջջային ծրագրերի, մասնավորապես OLPC — Diamondville[1] տիպի սարքերի համար։
Ճարտարապետությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Intel Atom համարվում է CISC-պրոցեսոր x86 ճարտարապետությամբ։ Intel Atom կարող է կատարել մինչև երկու հրահանգ ( u և v-փոխակրիչների օգտագործման հաշվին)։
Սերունդները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Intel Bonnell (45 նմ, 2011-2013 թվականներին)
- Intel Saltwell (32 նմ, 2012-2013 թվականներին)
- Intel Silvermont (22 նմ, 2013 թվականից)
- Intel Cherry Trail (14 նմ, 2015 թվականից)
Արտադրողականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարծիք է տարածվել, որ մեկ միջուկանի Atom արտադրողականությունը կազմում է Pentium M արտադրողականության կեսը։ Օրինակ 1,6 ԳՀց Atom, որը կիրառվում է բազմաթիվ նոթբուքերում (Asus Eee PC), ապահովում է 3300 MIPS արտադրողականություն, ստանդարտ թեստերում[2] Pentium M 740 (1,73 ԳՀց)[3].դեմ է։ Կարծիք է հայտնվել, որ երկումիջուկանի Atom N330 և երկումիջուկանի Core Duo 2300 (1,66 ԳՀց) իրենց արտադրողականությամբ նույնն են[4] : Թեև օրինակ, ավելի հեղինակավոր հետազոտությունները ասում են, որ իր արագությամբ Atom 330 Intel Celeron M 520[5] հետ համեմատելի է։
Կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարծիք կա, որ ունենալով երկու վիրտուալ միջուկ CISC-ճարտարապետությունը քիչ հարմար է պրոցեսորների բջջային սարքերում իրանցման համար, քան RISC (օրինակ, ARM պրոցեսորները, որոնք հիմնված են RISC ճարտարապետության վրա, լայնորեն կիրառվում են ժամանակակից սարքերի վրա)[6]։
Atom պրոցեսորնները
[խմբագրել | խմբագրել կոդը]Intel Atom պրոցեսորները | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շարքը | Պրոցեսորների շարքը | նմ | Միջուկը | Ներկառուցված գրաֆիկան | FSB, ՄՀց | Միջուկների հաճախությունը, ԳՀց | Քեշը L2, Кб | Բիթ | TDP (max), Вт |
Բջջային ինտերնետ սարք (MID) / Ուլտրա շարժական ԱՀ | |||||||||
Z5xx (Silverthorne) | Z500, Z510P, Z510PT, Z515, Z520, Z520PT, Z530, Z530P, Z540, Z550, Z560 | 45 | 1 | Нет | 400…533 | 0,800…2,13 | 512 | 32 | 0,65…2,5 |
Z6xx (Lincroft) | Z625, Z670 | 45 | 1 | GMA 600 | 400…533 | 1,50 | 512 | 32 | 1…2,2 |
Z2xx (Saltwell) | Z200 | 32 | 1,2 | PowerVR SGX 540, 545, 544 | - | 1,2-2 | 512 | 32 | - |
Z3xx (Silvermont) | Z300 | 22 | 4 | Intel Gen 7 | - | 2,1-2,4 | 1024-2048 | 32-64 | - |
Z4xx (Airmont) | Z400 | 14 | 4 | Intel Gen 8 | - | 2,7 | - | 32-64 | - |
Z5xx (Goldmont) | Z500 | 14 | 4 | Intel Gen 9 | - | - | - | 32-64 | - |
Նետբուք / Նետոպ | |||||||||
2xx (Diamondville) | 230 | 45 | 1 | Нет | 533 | 1,60 | 512 | 64 | 4 |
3xx (Diamondville) | 330 | 45 | 2 | Нет | 533 | 1,60 | 1024 | 64 | 8 |
N2xx (Diamondville) | N270, N280 | 45 | 1 | Нет | 533…667 | 1,60…1,66 | 512 | 32 | 2,5 |
D4xx (Pine Trail-D ) | D410, D425 | 45 | 1 | GMA 3150 | DMI 2.5GT/s | 1,66…1,80 | 512 | 64 | 10 |
N4xx (Pine Trail-M) | N435, N450, N455, N470, N475 | 45 | 1 | GMA 3150 | DMI 2.5GT/s | 1,33…1,83 | 512 | 64 | 5-6,5 |
D5xx (Pine Trail-D ) | D510, D525 | 45 | 2 | GMA 3150 | DMI 2.5GT/s | 1,66…1,80 | 1024 | 64 | 13 |
N5xx (Pine Trail-M) | N550, N570 | 45 | 2 | GMA 3150 | DMI 2.5GT/s | 1,5…1,66 | 1024 | 64 | 8,5 |
E6xx | E620, E620T, E640, E640T, E660, E660T, E680, E680T | 45 | 1 | GMA 600 | DMI 2.5GT/s | 0,6…1,6 | 512 | 32 | 3,3…4,5 |
D2xxx (Cedarview-D) | D2500, D2550, D2700 | 32 | 2 | GMA 3600/3650 | DMI 2.5GT/s | 1,87…2,13 | 1024 | 64 | 10 |
N2xxx (Cedarview-M) | N2600, N2800 | 32 | 2-4 | GMA 3600/3650 | DMI 2.5GT/s | 1,60…1,87 | 1024 | 64 | 3,5…6,5 |
(Valleyview) | не объявлены | 22 | 1-4 | Intel Gen7 | DMI 2.5GT/s | 1,20…2,40 | 2048 | 64 | 3,5…6,5 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Intel to unveil OLPC chips in Shanghai next April». InfoWorld. 15 октября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 31 августа 2009-ին.
- ↑ Atom Benchmarked: 4W Of Performance
- ↑ Intel Pentium M 740 1.73GHz socket 479 Processor Review
- ↑ ZOTAC IONITX-A-U Atom N330 WiFi N Motherboard Kit "the dual-core Atom 330 is equivalent to Intel’s Core Duo processor".
- ↑ Тест экономичных систем: Core 2 Duo против двуядерного Atom 330 Արխիվացված 2010-04-19 Wayback Machine | THG.RU
- ↑ «Return of the Son of Pentium in 2008? Intel's new ultramobile processors». ???. 12 декабря 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 31 августа 2009-ին.