ISO 639
Լեզուների օրինակներ[1] | 639-1 | 639-2 |
---|---|---|
Անգլերեն | en | eng |
Ռուսերեն | ru | rus |
Ուկրաիներեն | uk | ukr |
Ֆրանսերեն | fr | fre |
Հայերեն | hy | arm (B)[2] hye (T)[3] |
ISO 639, Ստանդարտացման միջազգային կազմակերպության միջազգային ստանդարտների հավաքածու, որը ներկայացնում է աշխարհի լեզուները և լեզվախմբերի անունները։
ISO 639 նաև բուն ստանդարտի անվանումն է, որը հաստատվել է 1967 թվականին (որպես ISO 639/R)[1] և գործածությունից հանվել է 2002 թվականին[4]։ ISO 639 կազմված է հինգ մասից։
ISO 639 կոդերի կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ISO 639- լեզվական կոդերը կիրառվում են մատենագրական նպատակների համար, որպես համակարգչային և ինտերնետ միջավայրերում լեզվական տվյալների առանցքային տարրեր։ Կոդերը կիրառություն են գտել նաև տարբեր ծրագրերում, ինչպիսիք են Վիքիպեդիան, Միասնական ռեսուրսների որոնիչը (URL)։
ISO 639 -ի բազայի վրա է հիմնված RFC 3066 ստանդարտը, որը նկարագրում է ինտերնետում լեզուների կոդերի օգտագործումը։
Ստանդարտի մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանդարտ | Անվանում | Առաջին խմբագրում | Ընթացիկ խմբագրում | Դիրքը ցանկում |
---|---|---|---|---|
ISO 639-1 | Մաս 1։ Ալֆա-2 | 1967 (որպես ISO 639) | 2002 | 184 |
ISO 639-2 | Մաս 2։ Ալֆա-3 | 1998 | 1998 | 482 20 (միայն B) 4 (հատուկ) 520 (լոկալ)[5][6] |
ISO 639-3 | Մաս 3։ Альфа-3 լեզուների համապարփակ ընդգրկմամբ | 2007 | 2007 | 7704 լոկալ օգտագործման[7] |
ISO 639-4 | Մաս 4։ Ուղեցույցներ և լեզվական կոդավորման ընդհանուր սկզբունքներ | 2010-07-16 | 2010-07-16 | (առանց ցանկի) |
ISO 639-5 | Մաս 5։ Ալֆա-3 կոդերը լեզվաընտանիքների և լեզվախմբերի համար | 2008-05-15 | 2013-02-11[8] | 115[9] |
ISO 639-6 | Մաս 6։ Ալֆա-4 ծածկագրերը կիրառվում են լեզուների տարբերակների համապարփակ ընդգրկման համար | 2009-11-17 | գործածությունից հանվել է 2014-11-25[10][11] | 21,000 |
ISO 639-ի լեզվական ստանդարտները բաց են, այսինքն ՝ դրանք կարող են անընդհատ թարմացվել։ Ստանդարտի յուրաքանչյուր մասը ուղեկցվում է Տեխնիկական աջակցության գործակալության կողմից, որն էլ անհրաժեշտության դեպքում ավելացնում է ծածկագրեր կամ փոխում է ծածկագրերի կարգավիճակը։ ISO 639-6 հետ է կանչվել 2014 թվականին[12]։
Անհատական ծածկագրերի բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառության ոլորտներ․
- Առանձին լեզուներ
- Լեզվական մակրոընտանիքներ (մաս 3)
- Լեզուների հավաքականություն (մասեր 1, 2 և 5)
- Բարբառներ
- Պահուստավորված է տեղական օգտագործման համար (մասեր 2, 3)
- Հատուկ դեպքեր (մասեր 2, 3)
Տեսակներ (առանձին լեզուների համար)․
- Կենդանի լեզուներ (մասեր 2, 3) (կենդանի լեզուների բոլոր մակրոընտանիքները )[13]
- Մեռած լեզուներ (մասեր 2, 3) (437 տեղ[14], մաս 2-ում չորս՝
chb
,chg
,cop
,sam
, մաս 1-ում ոչ մի) - Հնագույն լեզուներ (մասեր 1-3) (112 դիրք[15], մասեր 2 և 5-ում 19 են, դրանցից են՝
ave
,chu
,lat
,pli
ևsan
, նաև համապատասխան ծածկագիր ունի մաս 1-ում՝ae
,cu
,la
,pi
,sa
) - Պատմական լեզուներ (մասեր 2, 3) (63 դիրք[16], դրանցից 16-ը մաս 2-ում, ոչ մեկը չունի համապատասխանություն մաս 1-ի հետ)
- Արհեստական լեզուներ (մասեր 2, 3) (19 դիրք[17], ինը մաս 2-ում․
epo
,ina
,ile
,ido
,vol
,afh
,jbo
,tlh
,zbl
, հինգը մաս 1-ում․eo
,ia
,ie
,io
,vo
)։
Մատենագրական և տերմինոլոգիական ծածկագրեր։
- Մատենագրական կամ բիբլիոգրաֆիկ (մաս 2) (դրանցից մի քանիսը հնացած են, և ոչ մեկը չի սահմանվել 3-րդ մասում), հնացած կոդեր են, որոնք հիմնված են լեզուների անգլերեն անունների վրա
- Տերմինաբանական (լեքսիկոգրաֆիկ) (մաս 2, սահմանվում է նաև մաս 3-ում), նախընտրելի ծածկագրեր, որոնք հիմնված են մայրենիի անունների վրա, անհրաժեշտության դեպքում ռոմանացված
- Բոլոր մյուսները (ներառյալ լեզուների հավաքածուները և հատուկ / օժանդակ կոդերը) ունեն միայն մեկ ալֆա-3 կոդ երկուսի օգտագործման համար։
Ծածկագրերի դիապազոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆա-2
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆա-2 կոդերը, որոնք բաղկացած են ժամանակակից հիմնական լատինական այբուբենի 2 տառերից, օգտագործվում են ISO 639-1-ում։ Այնուամենայնիվ, երկու տառերի համադրությամբ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, անհնար է ընդգրկել լեզուների ամբողջ լայն սպեկտրը, տառերի համադրությունները կարող են լինել առավելագույնը 262 = 676: Լեզոըների ավելի լայն դիապազոնի համար ISO 639-2- ը մշակվել է Alpha-3 կոդերի միջոցով[18][19]։
Ալֆա-3
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալֆա-3» կոդերը (կոդը կազմված է ժամանակակից լատինական այբուբենի 3 տառերից) օգտագործվում են ISO 639-2, ISO 639-3 և ISO 639-5-ում։ Մաթեմատիկորեն, կոդավորման լեզուների թվի և լեզուների խմբի հնարավոր վերին սահմանը հետևյալն է․ 263 = 17576։
Ալֆա-3 ծածկագրերի համատեղ կիրառությունը ISO 639-ի երեք մասերում պահանջում է կոորդինացում ավելի մեծ համակարգի շրջանակում։
ISO 639-2 -ը ներառում է չորս հատուկ կոդեր՝ mis
, mul
, und
, zxx
, պահուստային դիապազոն qaa-qtz
(20 × 26 = 520 կոդեր) և 20 կրկնակի մուտքեր («B/T» կոդեր — բիբլիոգրաֆիկ և տերմինոլոգիական (լեքսիկոգրաֆիկ))[20] և ավելացրած 2 մուտքեր՝ հնացած B-կոդերով ։ Դա կազմում է 520 22 4 = 546 կոդեր, որոնք չեն կարող օգտագործվել մաս 3-ում լեզուների կոդավորման համար կամ էլ մաս 5-ում լեզվաընտանիքների և լեզվախմբերի կոդավորման համար։ Մնացորդը կազմում է 17576 – 546 = 17030։
ISO 639-2 պարունակում է բոլոր լեզուները, որոնք ընդգրկված են ISO 639-1 -ում (բացառությամբ սերբախորվաթերենի և մոլդովերենի), և կոդերլեզվական տարբերակների համար։ Օրինակ, ISO 639-1 -ում ֆրանսերենի համար միայն մեկ կոդ կա՝ fr
, իսկ ISO 639-2 -ում կա չորս կոդ՝ fre
/fra
ժամանակակաից ֆրանսերենի համար և frm
միջին ֆրանսերենի համար (անգլ.՝ French, Medieval; 1400-1800 թվականներ) և fro
հնագույն ֆրանսերենի համար (անգլ.՝ French, Old; 842-1400 թվականներ)։
Ներկայումս Երկրի վրա հաշվվում են վեցից յոթ հազար լեզուներ[21]։ Այսպիսով, 17030 կոդերով միանգամայն հնարավոր է յուրահատուկ ծածկագիր հատկացնել յուրաքանչյուր լեզվին, այնուամենայնիվ, դա, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ որոշ լեզուների կտրվեն կամայական կոդեր, որոնց տառերի համադրությունը չի համապատասխանի այդպիսի լեզվի ավանդական անվանմանը
Ալֆա-4
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալֆա-4» կոդերը (կազմված են ժամանակակից լատինական այբուբենի 4) օգտագործվում են ISO 639-6 -ում։ Լեզուների և բարբառների թվի վերին սահմանը 264=456976 է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ISO/R 639:1967». ИСО. 1988 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ բիբլիոգրաֆիկ նպատակների համար
- ↑ տերմինաբանական նպատակների համար
- ↑ «ISO 639:1988». ИСО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Codes arranged alphabetically by alpha-3/ISO 639-2 Code». Library of Congress. 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «ISO-639-2 Codes». Library of Congress. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «ISO 639 code tables». Sil.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «ISO 639-5 Change Notice». Network Development & MARC Standards Office. Library of Congress. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «ISO 639-5 codes ordered by Identifier». Network Development & MARC Standards Office. Library of Congress. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «ISO 639-6:2009». ISO (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Constable, Peter (2014 թ․ հոկտեմբերի 21). «FYI: withdrawal of ISO 639-6». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ ISO 639-6:2009, ISO
- ↑ «ISO 639 code tables». Sil.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «ISO 639 code tables». Sil.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «ISO 639 code tables». Sil.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «ISO 639 code tables». Sil.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «ISO 639 code tables». Sil.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Codes for the representation of names of languages -- Part 2: Alpha-3 code». International Organization for Standards. ISO. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին. «Publication date : 1998-10»
- ↑ «Codes for the representation of names of languages -- Part 1: Alpha-2 code». International Organization for Standards. ISO. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին. «Publication date : 2002-07»
- ↑ «ISO 639-2 – Frequently Asked Questions». loc.gov. 2014 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Statistical Summaries». Ethnologue. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Աշխարհի լեզուների կոդեր (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official ISO 639-1/RA (Registration Authority) Infoterm (անգլ.)
- ISO 639-2 Registration authority (անգլ.)
- ISO 639-3 Code Tables (անգլ.)
- Official ISO 639-2/RA (Registration Authority) Library of Congress
- Official ISO 639-3/RA (Registration Authority) SIL International
- Official ISO 693-5/RA (Registration Authority) Library of Congress
- Official ISO 639-6/RA (Registration Authority) Geolang Արխիվացված 2012-06-08 Wayback Machine
- Common Locale Data Repository, որը պարունակում է ISO 639 կոդերի թարգմանություններ այլ լեզուներով՝ XML ձևաչափով։ CLDR survey tool պարունակում է նաև տվյալների ավելի ընթեռնելի ձևաչափ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ISO 639 կատեգորիայում։ |