Jump to content

Hervé Léger

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hervé Léger
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Վերադաս կազմակերպությունAuthentic Brands Group?
ՀիմնադիրHervé L. Leroux?[1]
Կայքherveleger.com(անգլ.)

Hervé Léger (երբեմն գրվում է նաև Herve Leger, IPA:ɛʁ.ve le.ʒe)[2], ֆրանսիական նորաձևության տուն, որը հիմնադրել է դիզայներ Էրվ Լերուն (Hervé L. Leroux)։

Ֆրեյա Բեխա Էրիքսեն բանդաժից շրջազգեստով, սեպտեմբեր, 2008

Hervé Léger նորաձևության տունը հիմնադրվել է 1985 թվականին[3]։ Նույն թվականին էլ բացվել է ապրանքանիշի առաջին բուտիկը Փարիզում՝ Պելիկան (Pelican) փողոցում[4]։ Դրանից մի քանի տարի առաջ Էրվեն աշխատել է որպես Թեն Գյուդիչելիի՝ «Tan Guidecelli» նորաձյության տան հիմնադրի ընթերակա։

Էրվեի գործընկերը՝ Կարլ Լագերֆելդը (Karl Lagerfeld), խորհուրդ է տվել դիզայներին մարքետինգի նպատակով ազգանունը փոխել և դարձնել Léger (ավելի վաղ նա հայտնի էր որպես Hervé Peugnet), որ հաճախորդները հեշտությամբ կարողանան այն արտաբերել[5]։ Ավելի ուշ դիզայները ազգանունը փոխել է ևս մեկ անգամ՝ դառնալով Էրվե Լերու (Hervé L. Leroux)։

1989 թվականին նորաձևության տունը հայտնի է դարձել այսպես կոչված բանդաժից շրջազգեստի գյուտի շնորհիվ, որը հատուկ էլաստանից և լայկրայից ժապավենների միջոցով կանոնավորում է կազմվածքը։ Նմանատիպ շրջազգեստի գաղափարը՝ հյուսված իրար մեջ տարբեր ձևերով, ի հայտ է եկել պատահական․ Էրվե Լերուն երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել նոր հավաքածուի տեսքով և մի պահ սկսել է «մեքենայորեն» մանեկենի վրա փաթաթել հագուստի հարդարման համար նախատեսված ժապավենները[4]։ Արդյունքում բանդաժից շրջազգեստները դարձել են Hervé Léger-ի «այցեքարտը»[6][7][8][9]։ Նորաձևության տան հաջորդ ճանաչելի գծերն են դարձել ասիմետրիան, ֆուտուրիստականությունն ու կտորի վրա լույսի խաղը[10]։

Սուվի Քորենը Hervé Léger շրջազգեստով (փետրվար, 2018 թվական)

1995 թվականին ընկերությունը թողարկել է Ռոլան Պետիի «Կարապի լիճ» և «Կամերա օբսքուրա» ներկայացումների բեմական հագուստների հավաքածուն։

1998 թվականի սեպտեմբերին BCBG Max Azria Group ընկերությունը ձեռք է բերել նորաձևության տունը (բաժնետոմսերի 50 %-ը գնվել էր դեռևս 1992 թվականին[4])։ Դա պատմության մեջ առաջին անգամ ամերիկացի դիզայների կողմից ֆրանսիացի կուտյուրյեի ձեռքբերումն էր։ Գործարքի խորհրդատու է հանդես եկել հայտնի ներդրումային Ohana & Co. բանկը, որը մասնագիտացած է դիզայներության ոլորտում։

2005 թվականին թողարկվել է ապրանքանիշի օծանելիքի գիծը[4]։ Herve Leger ապրանքանիշի ներքո բացի օծանելիքներից և կանացի հագուստից, նաև արտադրվում էր կոշիկ, պայուսակ, դրամապանակներ, գոտիներ, ներքնազգեստ։

2007 թվականի ապրիլին Max Azria-ն վերաթողարկել է «Hervé Léger» ապրանքանիշը[11]՝ սկսելով ամառային հավաքածուից։ Հավաքածուն հայտնվել է միայն մի քանի հատուկ բուտիկներում։

2007 թվականի օգոստոսին Hervé Léger բուտիկ է բացվել Բևեռլի Հիլզում։ Ավելի ուշ մոնոբրենդային բուտիկներ են բացվել Լաս Վեգասում և Նյու Յորքում[12]։

Herve Leger բուտիկի բացում Մոսկվայում

2008 թվականի փետրվարին Max Azria-ն Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է «Hervé Léger by Max Azria» հավաքածուն։

2011 թվականին ներկայացվել է գարուն-ամառ հավաքածուն, որի ցուցադրությանը մասնակցել են Թոնի Գարնը[13], Ժակլին Յաբլոնսկին[14], Էմմա Հեմինգ Ուիլիսը[15], Ֆրեյա Բեղա Էրիքսեն[16] և ուրիշներ։

2013 թվականի հունվարին Էրվե Լերուն դարձել է Բարձր նորաձևության սինդիկատի անդամ (նորաձևության տների միավորում, որը 1858 թվականներին հագցրել է հասարակության ազնվականական և ֆինանսական վերնախավին)։ Նույն թվականին Herve Leger բուտիկ է բացվել Մոսկվայում[12]։

2014 թվականի փետրվարին Herve Leger բուտիկ է բացվել Մանիլում՝ Ֆիլիպինների մայրաքաղաքում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hervé Léger, l'inventeur de la robe à bandes, est mort (ֆր.) // L'Express — 2017. — ISSN 0014-5270; 2491-4282
  2. Susan Ashbrook Will Work for Shoes: The Business Behind Red Carpet Product Placement — 2011 "A few years after Herve Leger sold his company (and his name) to BCBG, he started over with a new fashion business called Hervé L. Leroux. His new name literally translates to "Hervé with red hair, « which accurately describes the designer»
  3. 3,0 3,1 Herve Leger, the favorite of modern and powerful women, opens only store in Asia | Fashion and Beauty, Lifestyle Features, The Philippine Star | philstar.com
  4. 4,0 4,1 4,2 4,3 Hervé Léger by Max Azria (Эрве Леже бай Макс Азриа), история бренда, коллекции одежды(չաշխատող հղում)
  5. Hervé L. Leroux escamote Hervé Léger 8 June 2000 «Il y a quinze ans, alors qu’il travaillait avec Karl Lagerfeld, aux tout premiers temps de la collaboration du couturier avec Chanel, Hervé Léger s’appelait encore Hervé Peugnet. Un nom imprononçable pour les Américains. Karl Lagerfeld lui suggère vivement d’en changer pour quelque chose de plus léger: „Pourquoi pas Hervé Léger?“ Le temps de s’habituer à ce nouveau patronyme et le voilà qui fait son chemin et file vers la gloire en se forgeant une réputation grâce à ses fameuses robes bandelettes qui emballent si bien Karen Mulder, Naomi Campbell et les stars hollywoodiennes.»
  6. «Herve Leger unveils futuristic femme fatale | Video | Reuters.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Diane von Furstenberg, Donna Karan y Hervé Leger en la Semana de la Moda de Nueva York | euronews, le mag». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «挖空緊身衣 Herve Leger 性感再升級 | 蘋果日報». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «النشرة الفنية - مجموعة Herve Leger لشتاء 2015». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «New York empfiehlt: Streetwear und Vintage-Muster | euronews, le mag». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. New York Fashion Week: Herve Leger schnürt weiter sexy Dresses
  12. 12,0 12,1 Первый монобрендовый бутик Herve Leger в Москве, Buro 24/7
  13. Toni Garrn - Fashion Model | Models | The FMD
  14. Jacquelyn Jablonski - Fashion Model | Models | The FMD
  15. Emma Heming - Fashion Model | Models | The FMD
  16. «Freja Beha Erichsen homepage - Homepage of supermodel Freja Beha Erichsen. Fashion and modeling pictures, movies, scans, photos, shows, model agencies and a biography of this ...». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hervé Léger» հոդվածին։