Jump to content

Hann (Alone)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Hann»
«Hann» սինգլի շապիկը ((G)I-DLE, 2018)
(G)I-DLEսինգլը
ԹողարկվածՕգոստոսի 14, 2018 (2018-08-14)
ՖորմատԹվային ներբեռնում
Ժանր
ԵրգահանՍոյոն
Տևողություն3:25
ԼեյբլCUBE Entertainment
Պրոդյուսեր
  • Սոյոն
  • Yummy Tone
(G)I-DLE-ի սինգլների ժամանակագրություն
«Latata»
(2018)
«Hann»
(2018)
«Pop/Stars»
(2018)
 «한(一)(HANN(Alone))»

Hann (Alone) (կորեերեն՝ 한'한(一), անգլ. թարգմանաբար՝ «Մենակ», ոճավորվում է՝ HANN), հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի սինգլը։ Թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 14-ին CUBE Entertainment լեյբլում որպես թվային սինգլ։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն օրը[1]։

Երգը գրել է խմբի անդամ Սոյոնը, իսկ պրոդյուսերավորել են Սոյոնը և Yummy Tone-ը։ Billboard ամսագիրը երգն նկարագրել է, որպես «սողուն» պարային փոփ երգ, որը կառուցված է սահուն լարերի վրա՝ ներդաշնակության և պայծառ, թիթեղյա հարվածայինների ձայնով։ Տեքստում խոսվում է նախկին սիրելիին մոռանալու փորձերի մասին[1]։

Երգը թողարկվել է որպես թվային սինգլ 2018 թվականի օգոստոսի 14-ին մի քանի երաժշտական հարթակների, այդ թվում MelOn-ի և iTunes-ի միջոցով[2][3]։

Առևտրային հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hann» երգը դեբյուտ է կատարել Gaon չարթում 14-րդ հորիզոնականով, իսկ հաջորդ շաբաթ բարձրացել է 8-րդ հորիզոնական։ Այն նաև դեբյուտ է կատարել Billboard Korea's Kpop Hot 100 չարթում, իսկ չորրորդ շաբաթվա ընթացքում բարձրացել է մինչև 10-րդ հորիզոնական[4][5]։

Այն նաև երկրորդ հորիզոնականում դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard World Digital Songs չարթում ավելի քան 1000 վաճառված օրինակով[6][7]։

«Hann» երգը զբաղեցնում է 77-րդ հորիզանականը Bugs 2018 Year End Top 100-ում և երրորդ հորիզոնականը Dazed-ի 2018 թվականի լավագույն քեյ փոփ երգեր ցանկում[8][9]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 14-ին, սինգլի հետ միասին, թողարկվել է երաժշտական տեսահոլովակը։ Երկու ժամվա ընթացքում տեսահոլովակի դիտումների քանակը հասել է երկու միլիոնի[1]։ Ըստ 2020 թվականի ապրիլի տվյալների ՅուԹյուբում տեսահոլովակի դիտումների քանակը 87 միլիոն է[10]։

Շաբաթական չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2018) Բարձրագույն
դիրք
New Zealand Hot Singles (RMNZ)[11] 39
Singapore (RIAS)[12] 24
South Korea (Gaon Digital Chart) 8
South Korea (K-pop Hot 100)[13] 10
US World Digital Song Sales (Billboard)[6] 2

Ամսական չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթեր (2018) Բարձրագույն
դիրք
South Korea (Gaon Digital Chart)[14] 12

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Rookie K-Pop Girl Group (G)I-dle Returns With 'Hann (Alone)': Watch the Music Video». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «한(一)». www.melon.com (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Hann (Alone) - Single by (G)I-DLE». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «빌보드 코리아». billboard.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «KPOP HOT 100 - The Week of September 3, 2018~September 9». billboard.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 «World Digital Song Sales : Aug 25, 2018 | Billboard Chart Archive». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «(G)I-DLE Hit New Peak on World Digital Song Sales Chart With 'Hann (Alone)'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «2018 벅스 연말 종합 TOP100». 2018 թ․ դեկտեմբերի 7.
  9. «The 20 best K-pop songs of 2018». Dazed. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. «(여자)아이들((G)I-DLE) - '한(一)(HANN(Alone)».
  11. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019-04-15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «"Singapore Top 30 Regional Streaming Chart Week 34 (17-23 Aug, 2018"» (PDF). Recording Industry Association (Singapore). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  13. «Kpop Hot 100 The Week of August 27, 2018~September 2». billboard.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. «Gaon Digital Chart – September 2018». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.