Jump to content

G.U.Y.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«G.U.Y.»
Լեդի Գագաի երգը
Ժանրտեխնո, սինթիփոփ և դենս փոփ
Լեզուանգլերեն
Տևողություն232 s
ԼեյբլInterscope Records և Universal Music Group
ՀեղինակԼեդի Գագա և Zedd
ՊրոդյուսերԼեդի Գագա և Zedd

«G.U.Y.» (հապավումը՝ «Girl Under You»), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգն է, որը գրվել է 2012 թվականին ARTPOP ալբոմի համար։ Երգը գրվել և արտադրվել է Լեդի Գագայի և Zedd-ի կողմից։ Թողարկվել է որպես ալբոմի երրորդ եզրափակիչ սինգլ[1]։ Գագան առաջին անգամ նշել է երգի անվանումը Stylist ամսագրին տված հարցազրույցում։ Հոդվածի հրապարակումից անմիջապես հետո Գագան հաղորդագրություն է տեղադրել Little Monsters-ում. «Նրանք սխալ են գրել վերնագիրը: Ճիշտ է G.U.Y (Girl Under You)»։ 2013 թվականի հոկտեմբերի 14-ին Գագան Haus-ում աշխատող երկրորդ փոքրիկ հրեշ Էմմային խնդրեց նվագել G.U.Y երգի մի փոքրիկ հատված RadioARTPOP-ում:

«G.U.Y․» երգն արժանացել է քննադատների գովասանքին երգի բառերի և ձայնի համար[2] և կոչվել «Առաջին անվերապահ «ARTPOP» հիթ։ Սինգլի շապիկի համար օգտագործվել է տեսահոլովակի մի կադր, որտեղ Լեդի Գագան պատկերված է շագանակագույն թևերով և կիսաթափանցիկ բոդիով։

Նրա երրորդ ստուդիական ալբոմի ստեղծումը՝ Artpop, սկսվեց նրա երրորդ՝ Born This Way ալբոմի ստեղծումից անմիջապես հետո[3][4]։ Երգի մասին առաջին անգամ հայտնի դարձավ Stylist ամսագրին տված հարցազրույցում, երբ Գագային հարցրին ֆեմինիզմի վերաբերյալ նրա տեսակետների մասին։ Ջոաննա Մակգրեյին տված հարցազրույցում երգչուհին բացատրել է, որ թրեքի հետ նա ուսումնասիրում է «ֆեմինիզմի նոր ալիք», որտեղ տղամարդուն ենթարկվելը թուլության նշան չէ[5]։ Littlemonsters.com սոցիալական ցանցում Լեդի Գագան նշել է երգի վերնագրի ճիշտ ուղղագրությունը և հայտարարել, որ այն արտադրել է ռուս-գերմանացի դիջեյ Zedd-ը, ով երգչուհու հետ եղել է The Born This Way Ball շրջագայության ժամանակ։ Նախկինում Zedd-ը ստեղծել էր «Marry the Night» սինգլի ռեմիքսը՝ Born This Way – The Remix ռեմիքսների հավաքածուի համար: DJ-ը MTV-ին պատմել է, որ Գագայի հետ ձայնագրել է մոտ տասը երգ, սակայն չգիտի, թե որոնք են ներառվելու ալբոմում[6][7]։ 2013 թվականի դեկտեմբերին, երբ Լեդի Գագան մանրամասն վերլուծեց ալբոմի յուրաքանչյուր երգը, կատարողը բացատրեց, որ կոմպոզիցիայի իմաստն այն է, որ կինը չպետք է միշտ լինի «վերևում», և երբեմն պետք է տրվի տղամարդուն[8]։

Երգը սկսվում է հին հունական կիսաստված Հիմերոսի՝ Աֆրոդիտեի որդու հիշատակմամբ՝ ակնարկելով Artpop-ի առասպելական թեմաները[9]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«G.U.Y.»-ի թողարկումից հետո արժանացել է դրական արձագանքների շատ քննադատների կողմից: «DJ Zedd-ի արտադրությունը համապատասխանում է Գագայի սադրիչ հրամաններին, որոնց միացել են հաղորդագրությունների վրա հիմնված հզոր կեռիկներ, որոնք սա դարձնում են ARTPOP-ի առաջին իսկապես աչքի ընկնող թրեքը»[10]:

Digital Spy-ից Ռոբերտ Քոփսին գովաբանել է «հղկված բասը և հիպնոսային սինթեզները»[11]: The Independent-ից Էնդի Գիլը նույնպես գոհ էր կոմպոզիցիայից՝ նշելով, որ ռոբոտային ձայնը «սեռական ցանկությունը վերածում է ինչ-որ անբնականի»[12]: MTV News-ից Ջոն Ուոքերը դրական էր վերաբերվում տեքստին, բայց ավելի քիչ գոհ էր բուն երաժշտությունից[13]:

Երաժշտական տեսանյութ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«G.U.Y.»-ի թողարկման մասին խոսակցություններն սկսվել են 2014 թվականի փետրվարի սկզբին, երբ սկսվեցին տեսահոլովակի նկարահանումները[14]։ Նկարահանումները տեղի են ունեցել Հերսթ ամրոցում՝ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի նախկին նստավայրում[14][15]։ 2014 թվականի մարտի 14-ին Ջոն Նորիսին տված հարցազրույցում Գագան հայտնել է, որ պատրաստվում է տեսահոլովակը թողարկել «հաջորդ շաբաթ օրը»։ Նա նաև Twitter-ում հրապարակել է գովազդային լուսանկար տեսանյութից և մակագրել այն։ Մարտի 19-ին Գագան գրել էր. «Ես այնքան հուզված եմ, որ դուք կտեսնեք իմ նոր տեսահոլովակը․3,5 օր․․․ Կարո՞ղ է որևէ մեկը գուշակել #NextCartpopSingle»: Մարտի 20-ին Դեյլինը Twitter-ում հայտարարեց, որ իրենք կներկայացնեն «G.U.Y» տեսահոլովակը NBC-ում։ Տեսահոլովակի թողարկման մասին Գագան հայտարարել էր մարտի 21-ին՝ Today շոուին տված հարցազրույցի ժամանակ։ Տեսանյութը թողարկվել է մարտի 22-ին արևելյան ժամանակով 20:00-ին (մարտի 23-ին, Մոսկվայի ժամանակով 4:00-ին)[16]: «G.U.Y. » ամբողջական հոլովակը տևում է գրեթե տասներկու րոպե և ներառում է չորս երգ: Բացի G.U.Y.-ը, տեսահոլովակում ներկայացված էին ARTPOP և Venus ստեղծագործությունները վերջին ալբոմից, ինչպես նաև MANiCURE, որը հնչում էր տեսահոլովակի տիտրերում։ Տեսահոլովակի կրճատված տարբերակը թողարկվել է ամբողջական տարբերակի պրեմիերայից մի քանի օր անց և ներառել է միայն «G.U.Y» թրեքը։

Տեսահոլովակը սկսվում է անապատում «ARTPOP» երգի գործիքային տարբերակով (Հերսթ ամրոց), որը ցույց է տալիս գործարարների կռվի տեսարանը՝ նետ ու աղեղներ բռնած։ Գագան ներկայացված է որպես գետնին պառկած փյունիկ՝ մեջքին նետով։ Լեդի Գագային լքել են մարդիկ, որոնց վստահում էր, նրանք չէին մտածում նրա մասին։ Գործարարները չափազանց զբաղված էին, նրանց համար փողն ավելի կարևոր էր, քան մարդը (այս տեսարանով Գագան ցանկանում էր ցույց տալ այն վիճակը, որը նա զգացել էր ալբոմի թողարկումից հետո, երբ, քննադատների հակասական կարծիքների պատճառով, առաջացել էին անբավարար վաճառքներ և համապատասխանաբար, եկամուտ, ինչից մենեջեր Թրոյ Քարթերը խզել է պայմանագիրը Գագայի հետ):

Չնայած դավաճանությանը և լուրջ վնասվածքին՝ նա ողջ մնաց և կարողացավ հասնել Աստվածների թագավորություն: Երբ Գագան մոտեցավ ամրոցին, ընկավ գետնին, և երկու պահակներ վերցրեցին նրան և տարան ամրոց: Հաջորդ տեսարանում, Վեներան նվագում է երգը, ամրոցի մարդիկ Գագային իջեցնում են Նեպտունի լողավազանը և նրան ծածկում ծաղիկներով, շարֆով և նա վերադառնում է իրականություն: Նա վերածնվեց Վեներայի մեջ և դարձավ ավելի ուժեղ:

Տեսարանում G.U.Y. Գագան հարություն տվեց Հիսուսին, Մայքլ Ջեքսոնին, Գանդիին, ովքեր, ինչպես նա, տառապեցին և մահացան մարդկանց ձեռքով։ Նա հավաքեց նրանց արյունը, ստեղծեց G.U.Y. հիբրիդ և բանակ հավաքեց՝ վրեժ լուծելու նրանցից, ովքեր քիչ էր մնում սպանեին նրան։ Այդպես նրանք ուղևորվեցին Չարի թագավորություն և հաղթեցին նրանց, քանի որ հիմա նրանք G.U.Y. են։

Ընդհանուր առմամբ, ամբողջ հոլովակը ինքնակենսագրական է:

Կենդանի կատարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի թողարկման օրը Գագան այն կատարեց Lady Gaga Live at Roseland Ballroom մինի համերգաշարի ժամանակ[17]։ 2014 թվականի ապրիլի 2-ին երգչուհին կատարեց «G.U.Y. և «Dope»՝ «The Late Show»-ում Դևիդ Լաթթերմանի հետ[18]։ Երգը կատարվել է չորրորդ համաշխարհային շրջագայության ժամանակ՝ artRAVE։ The ARTPOP Ball Tour:

Ալբոմի թողարկումից հետո թրեքը հայտնվեց Հարավային Կորեայի չարթերի 42-րդ հորիզոնականում՝ վաճառվելով 3362 օրինակով։ «G.U.Y․» դարձավ շաբաթվա երկրորդ լավագույն դեբյուտը (76-րդ տեղ) Billboard Hot 100 չարթում երգչուհի Շակիրայի «Empire» սինգլից հետո։ Ֆրանսիայում թրեքի դեբյուտը տեղի ունեցավ 92-րդ դիրքում[19]:

Չարթ (2014) Բարձրագույն հորիզոնական
Australia (ARIA) 88
Բելգիա Բելգիա/Ֆլանդրիա (Ultratip) 14
Բելգիա Բելգիա/Վալոնիա(Ultratip) 20
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP) 92
Իսրայել (Media Forest) 4
Հարավային Կորեա (Gaon Music Chart) 42
Մեծ Բրիտանիա (Official Charts Company) 115
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 76
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Mainstream Top 40) 35


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Top 40 Mainstream > Future Releases». All Access Ltd. Արխիվացված է օրիգինալից 2014-03-21-ին.
  2. Ellis, Stacy-Ann (2013-11-12). «Lady Gaga's Glitzy 'ArtPop' LP Is Mindless Fun». Vibe. Vibe Media. Արխիվացված է օրիգինալից 2014-03-17-ին. Վերցված է 2014-03-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Shewey, Don (2013-07-30). «Lady Gaga's 'ARTPOP': What We Know So Far». Rolling Stone. Jann Wenner. Արխիվացված է օրիգինալից 2013-11-27-ին. Վերցված է 2014-02-21-ին.
  4. Vena, Jocelyn (2011-12-06). «Lady Gaga Says Next Album Is 'Beginning to Flourish'». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2012-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. McGarry, Joanna (2012-11-09). «The Passion of Lady Gaga». Stylist. Shortlist Media. Արխիվացված է օրիգինալից 2014-04-06-ին. Վերցված է 2014-03-22-ին.
  6. Corner, Lewis (2012-11-11). «Lady GaGa talks "new-age feminist" track 'G.U.Y (Girl Under You)'». Digital Spy. Hearst Magazines UK. Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին. Վերցված է 2014-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Vena, Jocelyn (2012-10-08). «Lady Gaga, Zedd 'Made Songs And Songs And Songs' For ARTPOP». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին. Վերցված է 2014-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Moran, Rob (2013-12-04). «Listen to Lady Gaga's Track-by-Track Explanation of Artpop, 'Cause Maybe You Just Didn't Get It». Junkee.com. Արխիվացված է օրիգինալից 2013-12-10-ին. Վերցված է 2014-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Barker, Andrew. «Album Review: Lady Gaga, 'Artpop'». Variety. PMC. Արխիվացված է օրիգինալից 2017-02-01-ին. Վերցված է 2014-03-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Lipshutz, Jason Lady Gaga, 'ARTPOP': Track-By-Track Review(անգլ.) // Billboard : magazine. — Prometheus Global Media, 2013. Архивировано из первоисточника 17 Նոյեմբերի 2013.
  11. Copsey, Robert. «Lady Gaga 'ARTPOP' review: What's the verdict?». Digital Spy. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին. Վերցված է 2013-11-11-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Gill, Andy. «Album review: Lady Gaga, ARTPOP – It's hard not to feel underwhelmed». The Independent. London, United Kingdom: Independent Print Limited. Արխիվացված է օրիգինալից 2013-12-17-ին. Վերցված է 2013-11-07-ին.
  13. Walker, John (2013-11-11). «Lady Gaga's 'ARTPOP': A Track-By-Track Review..... In Art!». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014-03-16-ին. Վերցված է 2014-03-20-ին.
  14. 14,0 14,1 Galvin, Nick (2014-02-18). «Lady Gaga attacked by slow loris during GUY video clip filming». The Sydney Morning Herald. Fairfax Media. Արխիվացված է օրիգինալից 2014-04-04-ին. Վերցված է 2014-03-20-ին.
  15. «Lady Gaga at Hearst Castle filming music video». KSBW. 2014-02-14. Արխիվացված է օրիգինալից 2014-03-21-ին. Վերցված է 2014-03-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Lady Gaga to Debut New Music Video G.U.Y. on Dateline NBC, 3/22». BroadwayWorld.com. Wisdom Digital Media. 2014-03-20. Արխիվացված է օրիգինալից 2014-03-20-ին. Վերցված է 2014-03-20-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Ap, Mesfin Fekady. «Lady Gaga Performs at Closing Roseland Ballroom». ABC. Արխիվացված է օրիգինալից 2014-03-29-ին. Վերցված է 2014-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Rap-Up.com || Lady Gaga Performs 'Dope' and 'G.U.Y.' on 'Letterman'». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Classement officiel des ventes de singles & titres en France». Pure Charts. Արխիվացված է օրիգինալից 2014-02-12-ին. Վերցված է 2014-04-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]