Frinkcoin
Շարք | Սիմփսոններ | |
---|---|---|
Եթերաշրջան | Սիմփսոններ (31-րդ եթերաշրջան) | |
Հիմնական թեմա | կրիպտոարժույթ | |
Նախորդ | • Bobby, It's Cold Outside • Hail to the Teeth • The Miseducation of Lisa Simpson | |
Հաջորդ | • Bart the Bad Guy • Screenless • Better Off Ned | |
Ժանր | անիմացիոն սիթքոմ | |
Նախնական հեռուստացանց | Fox Broadcasting Company | |
Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Աշխատանքի բնօրինակ լեզուն | անգլերեն | |
Թողարկման ամսաթիվ | 23 փետրվարի 2020 | |
Ռեժիսոր | Սթիվեն Դին Մուր | |
Սցենարի հեղինակ | Ռոբ ԼաԶեբնիկ | |
Պրոդյուսեր | Դևիդ Միրկին, Մայք Սքալլի | |
Բաշխիչ ընկերություն | Vudu | |
Երաժշտական թեմա | The Simpsons Theme | |
Տեսարան | Սփրինգֆիլդ | |
Կողմերի հարաբերակցությունը | 16:9 | |
Գույն | գունավոր | |
Review score | 4/5, B | |
Takes place in fictional universe | Սիմփսոնների տիեզերք | |
Կերպարներ | Հոմեր Սիմպսոն, Մարջ Սիմփսոն, Բարթ Սիմպսոն, Լիզա Սիմփսոն, Մեգի Սիմփսոն | |
Ստեղծագործության տարածում | video on demand | |
Մեդիաֆրանշիզ | The Simpsons | |
Արտադրության կոդ | ZABF07 | |
IMDb identifier | tt11168734 |
Frinkcoin (հայերեն՝ Ֆրինկքոյն), ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալի երեսունմեկերորդ եթերաշրջանի 13-րդ[1] և ընդհանուր մուլտսերիալի 675-րդ սերիան։ ԱՄՆ-ում այն հեռարձակվել Է Fox հեռուստաալիքով 2020 թվականի փետրվարի 23-ին։ Սերիայի սցենարի հեղինակը Ռոբ Լազեբնիկն է, իսկ ռեժիսորը՝ Սթիվեն Դին Մուրը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմփսոնների ընտանիքը ճաշում է The Lentil Institution վեգան ռեստորանում՝ պայքարելով, որ Լիզան ընտրի նրանց իր «Ամենահետաքրքիր մարդը, որին ճանաչում եմ» հոդվածի համար, բայց նա ընտրում է պրոֆեսոր Ֆրինկին, որը ցանկանում է գիտության միջոցով օգնել աշխարհին։ Սփրինգֆիլդի համալսարանում Լիզան այցելում է նրան և հարցազրույց վերցնում։ Իր կյանքի պատմությունը պատմելուց հետո Ֆրինկն ասում է, որ մշակում է նոր կրիպտոարժույթ՝ Ֆրինկքոյն։
Ֆրինկքոյնը դառնում է հայտնի, իսկ Ֆրինկը՝ քաղաքի ամենահարուստ մարդը, ինչը զայրացնում է պարոն Բյորնսին, քանի որ նա այլևս Սփրինգֆիլդի ամենահարուստ մարդը չէ։ Ֆրինկը ներքուստ դատարկություն է զգում, ուստի Լիզան փորձում է օգնել նրան։ Պրոֆեսորը տեղափոխվում է իր համալսարանական գրասենյակից Չիկագո, բայց, միևնույն է, դեռ տխուր է։ Մարջը առաջարկում է ամուսնուն՝ Հոմերին, Ֆրինկին հրավիրել Մոյի պանդոկ։ Ֆրինկը պատասխանում է Մոյի պարզ հարցերին և վաստակում պանդոկի այցելուների հարգանքը։ Նա սկսում է այցելուներին տանել Սփրինգֆիլդի լավագույն հաստատությունները։
Ուեյլոն Սմիթերսը թիմ է հավաքում Բյորնսքոյն ստեղծելու և Ֆրինկքոյնի արժեզրկման բանաձև մշակելու համար, բայց հաշվարկները կտևեին հազարավոր տարիներ։ Փոխարենը, Բյորնսը որոշում է Ֆրինկին թևաթափ անել՝ ցույց տալով նրան, որ իր նոր ընկերները սիրում են իրեն միայն փողի համար։ Բյորնսը Ֆրինկքոյինը տապալելու հավասարումը տանում է դեպի քաղաքի կենտրոն՝ քրաուդսորսինգի համար։ Միևնույն ժամանակ, Ֆրինկը ստուգում է իր ընկերների անկեղծությունը. բոլորը ձախողվում են։
Հավասարման լուծումը փակցված է տախտակի վրա. Լիզան հասկանում է, որ այն գրել է ինքը՝ Ֆրինկը՝ կորցնելով ողջ ունեցվածքը։ Նրանք դառնում են լավագույն ընկերներ։ Ի վերջո, Ֆրինկը վերադառնում է համալսարան և համբուրում պրոֆեսորին, որի հետ կիսում էր գրասենյակը[3]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան Ջիմ Փարսոնսը ներկայացել է իր կերպարով՝ բացատրելով, թե ինչպես է աշխատում կրիպտոարժույթը[4]։ Նախկին ֆուտբոլիստ էդ Ջոնսը նույնպես ներկայացել է իր կերպարով[5]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիան վաստակել է 0,7 վարկանիշ և դիտվել 1,84 միլիոն հեռուստադիտողի կողմից՝ դառնալով Fox-ի այդ երեկոյի ամենադիտված շոուն[6]։
Դենիս Փերկինսը The A. V. Club-ից գնահատել է սերիան «գերազանց»՝ ասելով, որ այն «կրիպտոարժույթի հայեցակարգն օգտագործում է որպես արդարացում երկրորդական կերպարների հաջող զարգացման համար»[7]։
Թոնի Սոքոլը Den of Geek-ից սերիան գնահատել է 5-ից 4 միավոր, նկարագրել է որպես գոհացուցիչ և կարևորել Ֆրինկի և Լիզայի հարաբերությունները[1]։
2020 թվականի հուլիսի 28-ին Հենք Ազարիան առաջադրվել է 72-րդ Primetime Creative Arts Emmy մրցանակաբաշխության «Կերպարի լավագույն հնչյունավորում» անվանակարգի՝ այս սերիայում իր կերպարներին հնչյունավորելու համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sokol, Tony (2020 թ․ փետրվարի 25). «The Simpsons Season 31 Episode 13 Review: Frinkcoin». Den of Geek (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Beauchamp, Denzel (2022 թ․ ապրիլի 17). «Simpsons Predict Shiba Inu Coin Price On MAY 8, 2022». An Idea (by Ingenious Piece) (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Nagarajan, Shalini (2021 թ․ ապրիլի 13). «A 'Simpsons' episode comically predicts bitcoin's price will surge to infinity - and GameStop's stock will fluctuate ridiculously in the future». Yahoo! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Kemp, Ella (2020 թ․ փետրվարի 26). «'The Big Bang Theory' star Jim Parsons explains cryptocurrency in 'The Simpsons' cameo». NME (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «(SI-3107) "Frinkcoin"». The Futon Critic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Metcalf, Mitch (2020 թ․ փետրվարի 25). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 2.23.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Perkins, Dennis (2020 թ․ փետրվարի 23). «Frink coins a cryptocurrency, but a heartfelt Simpsons mints an unexpectedly satisfying story». The A.V. Club (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Outstanding Voice Over Performance Nominees / Winners 2020». Television Academy (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.