Jump to content

Elbit Hermes 450

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elbit Hermes 450
ԱՄՆ սահմանային պաշտպանության ուժերի Elbit Hermes 450 ԱԹՍ
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել Elbit Systems
Առաջին թռիչք1998
ՇահագործողներԻսրայելի ռազմաօդային ուժեր
Միավորի արժեք2 միլիոն ԱՄՆ դոլար[1]
ՏարբերակներWatchkeeper WK450
Elbit Hermes 900
 Elbit Hermes 450 Վիքիպահեստում

Elbit Hermes 180, միջին հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության կողմից։ Սարքը նախատեսված է մարտավարական երկարատև, մինչև 20 ժամ, առաքելություններ իրականացնելու համար։

Ամբողջովին կազմված է կոմպոզիտային նյութերից, որը դժվարեցնում է նրա հայտնաբերումը ռադիո-տեղորոշման սարքերի կողմից։ Անվանման «450» նշանակումը նշանակում է սարքի թռիչքային առավելագույն քաշը. 450 կգ, այս դեպքում օգտակար բեռի զանգվածը կկազմի 150 կգ։ Մի շարժիչով տարբերակի դեպքում շարժիչը տեղադրված է սարքի պոչին, երկու շարժիչով տարբերակում (450S) դրանք տեղադրված են թևերի տակ։ Պոչը V-աձև է, 100º անկյան տակ, անիվային համակարգը թռիչքի ժամանակ չի հավաքվում։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկարությունը՝ 6,10 մ
  • Թևերի բացվածքը՝ 10,50 մ
  • Բարձրությունը՝ 1,80 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 450 կգ

Թռիչքային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առավելագույն արագությունը՝ 176 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 14 ժ (20 ժ 450S մոդելում)
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 100 մ
Hermes 450 օպերատորները քարտեզի վրա
Hermes 450 թռիչքը
{{{2}}} Ադրբեջան[2]
  • 10 Hermes 450 ԱԹՍ-ներ գնվել են 2008 թվականին։ 2011 թվականի սեպտեմբերի 12-ին ԼՂՀ ՊԲ-ը վայր է գցել իր տարածք ներխուժած ԱԹՍ[3]։ ԼՂՀ ՊԲ նախնական հետազոտությունները թույլ են տվել պարզել, որ ԱԹՍ-ն Hermes 450 տիպի էր[4]։
{{{2}}} Բոտսվանա[5]
{{{2}}} Բրազիլիա
  • Բրազիլիայի Օդային Ուժերը 2009 թվականի դեկտեմբերից, մեկ տարի փորձարկել են սարքը[6], պլաններ կային գնելու ևս երկու հատ[7]։ 2011-ին Բրազիլիայի օդային ուժերը օգտագործում էին երկու Hermes 450, և գնել են ևե երկուսը 2013 թվականի փետրվարին[8]։
{{{2}}} Կոլումբիա
  • 2012 թվականի օգոստոսին Elbit կազմակերպությունը հաղթեց Կոլումբիային ԱԹՍ-ների մատակարարման մրցույթում, և մատակարարեց երկու տեսակի Hermes 900 և 450 անօդաչու համակարգեր[9]։
{{{2}}} Խորվաթիա[10]
  • Երկու Hermes 450 օգտագործվում են ավելի փոքր Skylark ԱԹՍ-ների հետ միասին Խորվաթիայի զինված ուժերի կողմից։
 Կիպրոս
 Վրաստան
  • Hermes 450 օգտագործվում էին Վրաստանի կողմից 2008 թվականին, դրանցից որոշները վայր են գցվել Աբխազիայի տարածքի վրա, 2008 թվականի մարտի 18-ին և ապրիլի 20-ին[11]։
{{{2}}} Հյուսիսային Մակեդոնիա
  • Մերքին գործերի նախարարությունը օգտագործում է Hermes 450 սարքեր դիտարկումների ընթացքում։
{{{2}}} Մեքսիկա
  • Մեքսիկայի Օդային Ուժերը գնել էն Hermes 450 համակարգեր 2009 թվականին[12][13]։
 Սինգապուր[14]
 Իսրայել
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[15]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.isr.umd.edu/~austin/enes489p/projects2011a/BorderSecurity-Air-Team-FinalReport.pdf
  2. «News.Az - List of ammunition purchased by Azerbaijan made public». news.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  3. "Azerbaijani Drone Reportedly Downed Over Nagorno-Karabakh." RFE/RL. September 14, 2011. Retrieved September 14, 2011.
  4. Mortimer, Gary. "Armenian military shoot down Israeli made drone operated by Azerbaijani armed forces Արխիվացված 2015-09-24 Wayback Machine." sUAS News. September 15, 2011. Retrieved September 19, 2011.
  5. http://www.flightglobal.com/directory/detail.aspx?aircraftCategory=uav&manufacturerType=uav&navigationItemId=372&aircraftId=3483&manufacturer=21975&keyword=&searchMode=Manufacturer
  6. http://odia.terra.com.br/portal/brasil/html/2010/5/fab_apresenta_primeiro_aviao_nao_tripulado_80134.html Արխիվացված 2011-01-23 Wayback Machine FAB apresenta primeiro avião não tripulado
  7. «Brazil selects Elbit's Hermes 450 UAV». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. FAB Receives Two More Drones Արխիվացված 2017-09-17 Wayback Machine - Defense-Aerospace.com, February 18, 2013
  9. «Elbit Systems sells Hermes UAVs to Colombia». Flightglobal.com.
  10. «Elbit Hermes 450 - Unmanned Aerial Vehicle - History, Specs and Pictures - Military Aircraft». militaryfactory.com.
  11. «Комплекс с дистанционно пилотируемым самолетом-разведчиком «Гермес-450»». arms-expo.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. «Aviones no tripulados de las Fuerzas Armadas contra el crimen» (Spanish). El Golfo.info. 2009 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Garibian, Pablo (2010 թ․ օգոստոսի 24). «Mexico buys drones, may use for marijuana search». Reuters.
  14. «Hermes 450». israeli-weapons.com.
  15. «United Kingdom». thalesgroup.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]