Jump to content

Donationware

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Donationware, լիցենզավորման մեթոդ, որը թույլ է տալիս տարածել ծրագրային ապահովումը ազատ տարբերակով, և զարգացման համար ընդունել նվիրաբերություններ ծրագրավորողին, կամ կատարել բարեգործություն[1]։ Նվիրաբերության չափը կարող է լինել ֆիքսված, կամ լինել ցանկացած չափերի, կախված ծրագրավորողի պատկերացված ծրագրի արժեվորումից։ Քանզի նվիրաբերությունները ըստ ցանկության են լինում և ծրագիրը չի հանդիսանում freemium կամ crippleware, այն տեխնիկապես կարող է համարվել լրիվ անվճար։

Այս լիցենզավորման մեթոդը օգտագործվել է դեռ 1987 թ․ Atari ST կոնսոլի համար գրված Ballerburg խաղը, որի հետագա զարգացման համար հեղինակը ընդունում էր նվիրաբերություններ, փոխարենը առաջարկելով խաղի ծրագրային կոդը[2]։ Նաև նմանատիպ օրինակ է Apple Macintosh-ի տերմինալի էմուլատոր հանդիսացող Red Ryder-ը, որը նվիրաբերությունների այս մեթոդը օգտագործում էր զարգացման համար։

Հետագայում բազմաթիվ բաց կոդով ծրագրեր, ինչպիսիք են GIMP-ը, VLC Media Player-ը, Notepad -ը, սկսել են ընդունել նվիրաբերություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Milian, Mark (2011 թ․ հունիսի 13). «Reading apps sell subscriptions to fuzzy feelings». CNN. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  2. April 1987: Ballerburg - Zwei Spieler, zwei Burgen und ein Berg dazwischen... on eckhardkruse.net "Ich habe das Programm als Public Domain veröffentlicht (die Unterscheidung in Freeware, Shareware usw. gab es damals nicht), mit der Bitte um eine 20 DM Spende. Dafür gab es dann die erweitere Version und den Quellcode." (in German)