Deutsche Bank
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Deutsche Bank (գերմ.՝ Deutsche Bank AG[17]), գերմանական բանկ։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում։ Հիմնադրվել է 1870 թվականին։
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոյչեբանկը ֆինանսական կայունության խորհրդի և 29 ամենակարևոր տրանսազգային բանկերից մեկն է։ Նա ներառում է առևտրային, հիպոտեկային և ներդրումային բանկերը, լիզինգային ընկերությունները և այլն, ինչպես նաև 28 միլիոն հաճախորդ, 2814 գրասենյակներ, որոնցից 1845 թ.֊ը գտնվում են Գերմանիայում, բազմաքանակ մասնակցություններ, մասնաճյուղեր, արտասահմանյան ներկայացուցչություններ աշխարհի 76 երկրներում, որոնց թվի մեջ մտնում է Նյու֊Յորքը, Լոնդոնը, Սինգապուրը, Սիդնեյը և Մոսկվան։ Արժութային շուկայում համարվում է ամենախոշորը, մեծ նշանակություն ունի ներդրումային գործունեության և սեփական արժեթղթերի թողարման գործում։
Դոյչեբանկը հիմնադրվել է Բեռլինում 1870 թ մարտի 10-ին Պրուսիայի թագավորի հրահանգով։ Բանկը ղեկավարել է Գեորգ ֆոն Սիմենսը (Georg von Siemens), բանկի կապիտալը կազմում էր 5 միլիոն թալեր։ Ընկերության ստեղծումը համընկնել է Գերմանիայի միավորման և ֆրանկ֊գերմանական պատերազմի հաղթանակի հետ։ Ֆրանսիայի փոխհատուցումը, որը կազմում էր 5 միլիարդ ֆրանկ, նպաստեց Գերմանիայի տնտեսության զարգացմանը, 1871 թ թալերը փոխարինվեց մարկով։ Դոյչե բանկը շատ արագ զարգացում ապրեց, առաջին իսկ 2 տարվա ընթացքում բացվեցին մասնաճյուղեր Բրեմենում և Համբուրգում, այդ թվում նաև Շանհայում։ 1873 թ մասնաճյուղ բացվեց նաև Լոնդոնում, որի կապիտալը հասնում էր 15 միլիոն թալերի։ Շնորհիվ այն բանի, որ բանկը կենտրոնացել էր օտարերկրյա գործառնությունների վրա, նրան հաջողվեց առանց կորուստների հաղթահարել 1873-75 թթ․ ֆինանսական անկումը, որը բերեց շատ մրցակիցներին բանկրոտի։ «Դոյչե Յունիոն» և «Բերլիներ Բանկվերեյն» բանկերի ձեռք բերումը Դոյչեբանկին դարձրեց ամենախոշոր բանկը Գերմանիայում։ Մասնակցեց կառավարության վարկերի տեղաբաշխմանը, հատկանշական էր 1899 թ Պրուսիայի թագավորությանը տրամադրած վարկը, որը կազմում էր 125 միլիոն մարկ։ 19-րդ դարի 80- ից 90-ական թթ բանկը ակտիվ մասնակցում էր էլեկտրացանցերի և երկաթուղիների շինարարության ֆինանսավորմանը, ինչպես Գերմանիայում, այնպես ել նրա սահմաներից դուրս։ Այդ ժամանակահատվածում առավել նշանակալի էր ներդրումը ԱՄՆ֊ում գտնվող «Edison General Electric»֊ընկերությունում, ինչպես նաև Արգենտինայի էլեկտրակայնի, Թուրքիայի «Անատոլիա» երկաթուղու շինարաության ֆինանսավորման մեջ։
20-րդ դարի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թ հոկտեմբերին մահացավ Ֆոն Սիմենսը, և քանի որ գերմանական բանկերում որոշումները կայացվում էին տնօրենների խորհրդի որոշմամբ, բանկի գործունեությանը վտանգ չէր սպառնում։ Այն սկսեց ընդարձակվել և 1914 թ ուներ 46 մասնաճյուղ, իսկ կապիտալը մեծացավ 6 անգամ։ Դոյչեբանկը ընդարձակվեց Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, գնելով մյուս բանկերը, բայց պատերազմում պարտությունը Գերմանիայի տնտեսությունը բերեց փլուզման եզրին։ 1929 թ, տնտեսության անկման ժամանակ, տեղի ունեցավ միաձուլում հիմնական մրցակից բանկի (Deutsche Bank) և Դոյչե բանկի միջև, որը թույլ տվեց կրճատել վարչական ծախսերը։
1933-1945 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թ Գերմանիայում իշխանության եկան ազգային֊սոցիալիստները, Դոյչե բանկը ստիպված եղավ համագործակցել նոր իշխանության հետ, խորհրդի անդամներից թոշակի անցան 3 հրեաներ, ֆինանսավորեց գերմանացիների նախագծերը, գնեց վերջիններիս կողմից թողարկված պարտատոմսերը։ 1999 թվականին Դոյչեբանկը և 10 ուրիշ գերմանական ընկերություններ հարկադիր֊կատարողական համակենտրոնացման ճամբարի ֆոնդում ներդրում ունեցան 5.2 միլիարդ դոլար, որպես փոխհատուցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.db.com/who-we-are/history/DB-CHRONIK-DEUTSCHE-BANK-1870-2020.pdf
- ↑ Market Identifier Code — ed. size: 1242
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.unepfi.org/net-zero-banking/members/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 20th Century Press Archives — 1908.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.boerse-frankfurt.de/equity/deutsche-bank-ag/key-data
- ↑ https://web.archive.org/web/20181011195106/https://www.pfandbrief.de/site/de/vdp/verband/mitgliedschaft/mitglieder0.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 7,35 7,36 7,37 7,38 7,39 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ https://www.ddv.de/deutsche-bank-ag.html
- ↑ https://bankenverband.de/mitglieder/
- ↑ https://www.b-b-e.de/bbe-mitglieder/gesamtverzeichnis/liste-der-mitglieder/deutsche-bank-ag/
- ↑ https://bildungspakt-bayern.de/stifter/
- ↑ http://www.heise.de/tp/bild/35/35074/35074_1.html
- ↑ https://www.iccgermany.de/mitglieder/
- ↑ https://www.boerse-frankfurt.de/equity/deutsche-bank-ag/company-details
- ↑ Deutsche Bank — Italian Stock Exchange.
- ↑ Написание концерна даётся по словарю: Лопатин В. В., Нечаева И. В., Чельцова Л. К. Прописная или строчная? Орфографический словарь. — М.: Эксмо, 2009. — С. 162. — 512
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Deutsche Bank» հոդվածին։ |
|