Jump to content

Daughter

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Daughter
Daughter-ը SXSW-ի ընթացքում, 2012
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
Ժանրերինդի ֆոլկ, ալտերնատիվ ռոք, ֆոլկ ռոք, նեո ֆոլկ
Գործունեություն2001 (2001)–2007
Լեյբլ4AD, Glassnote
ԿապվածSoundgarden, Rage Against the Machine, Temple of the Dog, The Nightwatchman
Կայքohdaughter.com
Անդամներ
Ելենա Թորնա, Իգոր Հեֆելի, Ռեմի Ագիլերա
 Daughter (band) Վիքիպահեստում

Daughter, ինդի ֆոլկ խումբ Մեծ Բրիտանիայից։ Խմբի մենակատարը Ելենա Թորնան է՝ ծնված 1990 թվականի հունվարի 15-ին։ Խումբը ձևավորվել է 2010 թվականին։ Թողարկել են 2 EP և մեկ ալբոմ։ Խումբը համերգային շրջագայություններ է ունեցել Եվրոպայում Բեն Հովարդի աջակցությaմբ, նաև երգել է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով իռլանդական-իտալական ծագում՝ Ելենա Թորնան, մեծացել է Լոնդոնի Նորթվուդ քաղաքում իր մեծ եղբոր՝ Կիերանի հետ։ Դուբլինում ծնված իր պապիկի շնորհիվ նա փոքր տարիքից լսել է ավանդական իռլանդական երաժշտություն։ Նա սկսեց հետաքրքրվել երաժշտությամբ, երբ ստացավ Ջեֆ Բակլիի «Grace» ալբոմի կրկնօրինակը[2]։ 12 տարեկանում փոխելով իր դպրոցը՝ նա մեծ հարված է ստանում, ինչից հետո գրում է «բաների մասին, որի մասին դժվարանում է խոսել մեծ տարիքում»[3]։

Թորնան իր երաժշտաան կարիերան սկսում է կատարելով ակուստիկ շոուներ ամբողջ Լոնդոնում, սակայն նա գտավ, որ «դա իրեն ընդհանրապես չի սազում, դա սահմանափակում է իր կարողությունները»։ Հեֆելին նույնպես հաճախում էր Երաժշտական արվեստի դպրոց, որտեղ էլ նրանք ծանոթանում են[4]։ Նրանք սկսում են միասին կատարել։ 2011 թվականի ապրիլի 20-ին Daughter-ը թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որ կոչվում է «His Young Heart»[5]։

Թորնայի և Հեֆելիի միջև ռոմանտիկ հարաբերություններ են ձևավորվում։

Մենք առանձին ենք պահպում մեր սիրային և երաժշտական կապերը, քանի որ ես չեմ ուզում, որ Ելենան դադարի իր երգերում ասել անձնական բաներ, քանի որ երգ գրողները պետք է ազատ և անվախ լինեն[2]։
- Հեֆելի
Իգորը չի քննարկում իմ գրած բառերը, նա չի խմբագրում դրանք։ Իսկ ես երբեք ոչ ոքի չեմ ասում, թե իմ երգերն իրականում ինչի մասին են, նույնիսկ նրան։ Ես համարում եմ, որ դրանք չափազանց անձնական են[3]։
- Ելենա Թորնա

2012 թվականին խումբը պայմանագիր է կնքում 4AD լեյբլի հետ։ Հանրության շրջանում հայտնիություն գտած նրանց առաջին երգը՝ «Smother»-ը, նրանք թողարկում են այդ տարվա հոկտեմբերին[6]։

Խումբը թողարկում է իր դեբյուտային «If You Leave» ալբոմը 2013 թվականի մարտին Նորվեգիայում։ Այն Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, այն նաև լավ արձագանքներ է ստանում հանրության և մամուլի կողմից։ Ալբոմը հաղթում է «Տարվա անկախ ալբոմ» անվանակարգում[7]։ Դրանից հետո խումբը սկսում է հանդես գալ համերգային շրջագայություններով։

Մենք նվագում այն ամենը, ինչ մենք չենք կարող նվագել՝ ստեղնաշարային գործիքներ, բաս կիթառ և սոլո կիթառ։ Մենք իսկապես ուրախ ենք արդյունքի համար։ Դա մեզնից բավականին երկար ժամանակ է խլում, սակայն մեզ դուր է գալիս, թե ինչպես են մեր երգերը հնչում կենդանի կատարմամբ[8]։
- Հեֆելի

2014 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում խումբը ճանապարհորդում է Միջին Արևելք և Ավստալիա՝ ելույթ ունենալով Սուրբ Հիերոնիմոսի փառատոնի շրջանակներում[8]։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին խումբը հայտարարում է, որ պատրաստվում է թողարկել «Not to Disappear» ալբոմը, որը բաղկացած պետք է լինի 10 երգից։ Այն հասանելի կլինի 2016 թվականի հունվարին[9]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • If You Leave (4AD, 2013)
  • Not to Disappear (4AD, 2016)

Ընդլայնված տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Demos EP (Self-Released, 2010)
  • His Young Heart EP (Self-Released, 2011)
  • The Wild Youth EP (Communion, 2011)
  • 4AD Sessions EP (4AD, 2014)
  • "Smother" (4AD, 2012)
  • "Human" (4AD, 2013)
  • "Youth" (4AD, 2013)
  • "Doing the Right Thing" (4AD, 2015)
  • "Numbers" (4AD, 2015)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "songkick entry" Songkick listing of tourdates 2010-now
  2. 2,0 2,1 "Scotsman interview" Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Aiden Smith, 'British band Daughter on matters of life & death', Scotsman on Sunday, 3 March 2013
  3. 3,0 3,1 "Irish Examiner interview Ed Power, 'First Lady of Nu-Folk' The Irish Examiner, 4 March 2013.
  4. Campion, Freddie. «Artist of the Week: Daughter's Elena Tonra». www.vogue.com. Conde Naste. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Daughter in session at Maida Vale». BBC Radio 1. 2011 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Daughter Sign to 4AD». 4AD. 2012 թ․ ապրիլի 19. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «AIM Independent Music Awards 2013». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  8. 8,0 8,1 "Musicfeeds January 2014" Rachelle Beaven, 'Daughter Talk Laneway 2014, Incremental Success & Album Number Two', Musicfeeds (Australia), 24 January 2014
  9. "4AD pressrelease" Արխիվացված 2014-04-13 Wayback Machine Daughter 4AD Sessions Announced, 8 April 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Daughter» հոդվածին։