Jump to content

Crazy Frog

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Crazy Frog (հայերեն՝ Խելագար գորտ, ի սկզբանե հայտնի անգլ.՝ The Annoying Thing - անհանգստացնող ինչ-որ բան)[1]), համակարգչային անիմացիոն կերպար (երգիչ գորտ), ստեղծված 2002-2003 թվականներին շվեդ դիզայներ Էրիկ Վերնկվիստի կողմից[2][3]։ Արտադրության իրավունքը վաճառվել է զանգի մատակարար Jamba! (Jamster) ընկերությանը՝ գովազդում օգտագործելու նպատակով։ Այս ստեղծագործությունը ստեղծվեց, որպեսզի այն ուղեկցվի տարօրինակ ձայնային էֆեկտներով՝ ստեղծված 17-ամյա շվեդ Դանիել Մալմեդալի կողմից 1997 թվականին՝ փորձելով դա նմանեցնել մոպեդի շարժիչի ձայնին[1][2]։

Crazy Frog-ը դարձավ շատ հայտնի 2005 թվականին, «Axel F» ստեղծագործության ռեմիքսի նկարահանված տեսահոլովակից հետո (երբեմն հիշատակվում է որպես «Crazy Frog song», որպեսզի տարբերվի օրիգինալից)։ Այս ռեմիքսը բազմիցս զբաղեցրել է առաջին տեղերը Միացյալ Թագավորության, Իռլանդիայի, Թուրքիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Եվրոպայի շատ երկրների վարկանիշներում։ Հետագա ալբոմները՝ Crazy Frog Presents Crazy Hits-ը և երկրորդ սինգլ՝ «Попкорн» (Popcorn)-ը հաջողության հասան ամբողջ աշխարհում, և երկրորդ ալբոմը՝ Crazy Frog Presents More Crazy Hits անվան տակ թողարկվեց 2006 թվականին։ Crazy Frog-ը նաև արտադրեց մի շարք ապրանքներ և խաղալիքներ, ինչպես նաև երկու տեսախաղեր։

1997 թվականին 17- ամյա ուսանող Դանիել Մալմեդալը Գյոտեբորգից, համացանցում հրապարակեց մոպեդի ձայնին նմանեցնելու իր փորձերը։ Ձայնագրումը լայնորեն տարածում գտավ mp3 ձայնագրության և ֆլեշ ֆիլմերի տեսքով[1] Դանիելին հրավիրեցին շվեդական հեռուստատեսություն, որպեսզի նա կրկնի երաժշտությունը ուղիղ եթերում[4]։

Քննադատություն և գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի փետրվարին, մի քանի հեռուստադիտողներ ուղարկեցին Advertising Standards Authority-ին (ASA, Բրիտանիա), Jamster! գովազդային ընկերությանը բողոքներ, որտեղ Crazy Frog-ը հանդես է գալիս կիսամերկ, որտեղ հստակ ցուցադրվում են նրա սեռական օրգանները[5][6]։ Նույն ժամանակ բողոքներ ուղարկվեցին կերպարին հաճախակի ցուցադրելու համար. այն ցուցադրվում էր օրվա մեծ մասում[7], ամեն մեկ ժամում երկու անգամ, մինչդեռ որոշ ալիքներ ցուցադրում էին այն շատ անգամներ, մեկ գովազդային հայտարարությունների փոխարեն։

ASA-ն գործողություններ չձեռնարկեց՝ ցույց տալով, որ գովազդն արդեն դասակարգվել է պիտանի մանկական հաղորդումների հեռարձակման համար[8]։ Ավելի ուշ Jamster!-ը գրաքննական ակտի ժամանակ կատարեց փիքսելիզացիա կերպարի սեռական օրգաններին մոտ գտնվող մարմնի մասերում[9]։

2005 թվականի ապրիլին հեռուստադիտողներից շատերը պարզեցին, որ գովազդվող ծառայությունը իրենից ներկայացնում է ոչ թե մեկ անգամյա զանգի առք ( ինչպես կարելի էր մտածել ելնելով գովազդի պարունակությունից), այլ՝ ընկերության ծառայությունների մշտական անդամագրում[10]։

2005 թվականի մայիսին ASA-ին ուղարկվեցին նոր բողոքներ։ Տեսահոլովակի ռոտացիայի ինտեսիվությունը գերազանցել էր Բրիտանիայում գոյություն ունեցող բոլոր ռեկորդները։ Ըստ տվյալների, Guardian Jamster ընկերությունը մայիսին գնում է երկրի բոլոր ալիքների 73716 ռոտացիաները, միջինում օրվա մեջ 2378 ռոտացիա £8 միլիոնի գնով, գրեթե այնքան, որքան ծախսվում էր ITV հեռուստաալիքի վրա։ Երկրի բնակչության 87 %-ը դիտում էր Crazy Frog-ի գովազդը միջինում 26 անգամ, մոտավորապես ցուցադրության 15 %-ը մեկ գովազդային հայտարարության մեջ ցուցադրվում էր երկու անգամ, և ցուցադրումների 66 %-ը հեռարձակվում էր զվարճալի գովազդային հայտարարություններում։ Համարյա բնակչության մեկ տասներորդը դիտել է գովազդը ավելի քան 60 անգամ։ Այսպիսի իրավիճակը հանգեցրեց նրան, որ երկրի զգալի մասը կերպարի դերը և բնույթը համարում էր չափազանց նյարդայնացնող[11][12][13]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 — Crazy Hits
  • 2005 — Crazy Winter Hits 2006
  • 2006 — Crazy winter hits II
  • 2006 — More Crazy Hits
  • 2007 — More Crazy Hits (Ultimate Edition)
  • 2009 — Best of Crazy Hits (2CD)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Мобильное безумие. "Безумный лягушонок" свел людей с ума». Lenta.ru. 21 декабря 2005. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 «Crazy Frog, crazy business. Guy Dennis shows how a frog spawned in a Swedish teenager's bedroom has become an international earner for a Nasdaq corporation» (անգլերեն). Telegraph. 2005 թ․ մայիսի 22. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. The Ringtone Dialectic: Economy and Cultural Form. — MIT Press. — С. 133-150. — ISBN 0262019159
  4. Wilson, Giles (2005 թ․ հունվարի 27). «'The Crazy Frog sound? That's my fault.'». BBC. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  5. «Crazy Frog can keep his ding-ding di-di-ding ASA says - Brand Republic News». Brandrepublic.com. 2005 թ․ փետրվարի 2. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  6. Wil Harris (Feb 03 2005). «Crazy Frog cleared for national TV. It's injudicious, but not suspicious» (անգլերեն). The Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Scotsman.com News. The Scotsman. Retrieved on 6 July 2011.
  8. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Broadcast rulings 6 April 05.doc» Արխիվացված 2011-08-11 Wayback Machine
  11. (source: Media Guardian, 20 June 2005)
  12. Frog drives viewers crazy | The Sun|HomePage|News Արխիվացված 2008-07-06 Wayback Machine. The Sun (20 May 2005). Retrieved on 6 July 2011.
  13. ASA stamps on Crazy Frog TV ads | The Register Արխիվացված 2005-10-01 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]