Jump to content

Comedy Club

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Comedy Club
Տեսակհումոր, stand-up, սատիրա
Ժանրսթենդ-ափ, հումոր, երգիծանք
ՍտեղծողComedy Club Production
Ռեժիսոր

Քսենիյա Չաշեյ Դմիտրիյ Եֆիմովիչ

Ռոման Նովիկով
Կատարող պրոդյուսերՎյաչեսլավ Դուսումխամետով, Արթուր Ջանիբեկյան, Գարիկ Մարտիրոսյան, 2017–ից ՝ Ալեքսեյ Լյապորով, Ալեքսեյ Պոյմանով, Իլյա Ռոմանկո Սերգեյ Մոխնաչյով, 2015–ից ՝ Անդրեյ Լևին, 2005-2009 ` Դմիտրիյ Տրոիցկի, 2003-2005 ` Արտաշես Սարգսյան
ՆերկայացնողԱրտաշես Սարգսյան (2005 ապրիլի 23 - 2010 հունվար), Գարիկ Մարտիրոսյան (2010 ապրիլի 23 - 2015 մարտ), Պավել Վոլյա (2010 - ), Տիմուր Բատրուտդինով (2015 մարտի 27 - 2015 մայիսի 22), Գարիկ Խառլամով(2015 մայիսի 29 - )
Արտադրող երկիր Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Սեզոնների քանակ19
Սերիաների քանակ722 (2023թ․ մայիսի 5–ի դրությամբ)
Ստեղծում
Վայր(եր)Մոսկվա,

Յուրմալա (հատուկ թողարկում), Սոչի (հատուկ թողարկում),

Երևան (հատուկ թողարկում Հայաստանում)
Հեռարձակում
ԱլիքՏՆՏ
ՀեռուստաընկերությունՏՆՏ
Պատկերի ձևաչափ4:3 (1–243), 16։9 (244 թողարկումից), HDTV (378 թողարկումից)
Սկզբնական եթեր2005 թ․ ապրիլի 23
IMDbID 5188404
[comedyclub.ru Պաշտոնական կայք]

Comedy Club, ռուսական հեռուստաշոու, որը ցուցադրվում է 2005 թվականի ապրիլի 23-ից ՏՆՏ հեռուստաալիքով։ Չնայած գրեթե բոլոր հումորային համարները գրում են Ռեզիդենտները, հաճախ կարելի է տեսնել իմպրովիզացիաներ[1]։ Այն ստեղծվել է 2003 թվականին ՈՒՀԱ «Նոր հայեր» խմբի կողմից, որի կազմում մտնում էին Արթուր Ջանիբեկյանը, Արտակ Գասպարյանը, Արթուր Թումասյանը, Արտաշես Սարգսյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլ շատերը։ Այնտեղ աշխատում է կադրային ստեղծագործական խումբ, հեղինակային բաժին, որտեղ կա ավելի քան 50 հեղինակ։

Մտահղացումը հայտնվել էր դեռ 2001 թվականին, ՈՒՀԱ «Նոր Հայեր» թմի շրջագայությունների ժամանակ, երբ Արտաշես Սարգսյանը մի անգամ հայտնվեց Լոս Անջելեսում գտնվող «Dublin» փաբում շոույում։ Արտակ Գասպարյանի հետ համատեղ նրանք որոշեցին հարմարեցնել նմանատիպ ֆորմատը Մոսկվայի համար, և որպես գործընկեր առաջարկեցին հանդես գալ Արթուր Ջանիբեկյանին, ով 600$ ներդրեց դեբյուտային խնջույքի կազմակերպման համար։ Այն տեղի ունեցավ 2003 թ․ սեպտեմբերի 12–ին Օստոժենկայի փողոցում գտնվող «Կասբարե» ռեստորանում։ Պավել Վոլյայի հրավերքով շոույի հյուրերն էին հանդիսանում տարբեր հայտնի անձնավորություններ, այդ թվում Ֆիլիպ Կիրկորովը, «Отпетые мошенники» խումբը և այլոք։ Առաջին 1.5 տարին մուտքն ազատ էր, և պրոեկտը դիմակայում էր ռեստորանի հաշվին։

Ռուսական «MTV» հեռուստաընկերության 2004 թվականի ամանորյա տոնակատարության տեղի ունեցավ ակումբի դեբյուտը, սակայն համագործակցությունը ալիքի հետ երկար չտևեց։

2004 թ․ ՍՏՍ ալիքի պրոդյուսեր Ալեքսանդեր Ցեկալոյի մասնակցությամբ 22,000$ բյուջեյով «Golden Palace» կազինոյում նկարահանվեց շոույի պիլոտային թողարկումը։ Ալիքի այն ժամանակվա գլխավոր տնօրենը Ալեքսանդեր Ռոդնյանսկին համարեց որ շոուն չի համապատասխանում ալիքի կոնցեպցիային, և ինչի արդյունքում էլ դա ընկալվեց որպես Ռոդնյանսկիի սխալ ալիքի սեփականատերերի կողմից։ Հետագայում թողարկման կասետը ուղարկվել էր բազմաթիվ ռուսական հեռուստաընկերություններին, որոնցից միայն ՏՆՏ հեռուստաընկերության այն ժամանակվա գլխավոր տնօրեն Դմիտրի Տրոիցկին առաջարկեց պայմանագիր ստորագրել ալիքի հետ։ Դրանից հետո 2004–ի աշնանը Ռոման Պետրենկոն զանգահարեց Արթուր Ջանիբեկյանին և առաջարկեց համագործակցություն։

2005 թվականին սկսվում են նկարահանումները, և ապրիլի 25-ին «Comedy Club»-ը առաջին անգամ ցուցադրվեց ՏՆՏ հեռուստաալիքով։

2007 թվականի ապրիլի 15-ին ՏՆՏ ալիքով ցուցադրվեց ծրագրի 100-րդ թողարկումը։ Պարբերաբար եթեր էին դուրս գալիս նոր թողարկումներ և այլ ծրագրեր, օրինակ՝ հատուկ թողարկումներ Առաջին ալիք-ով և հումորային փառատոններ։ «Comedy Club»-ի մասնակիցների կողմից արտադրվել են շատ այլ հեռուստածրագրեր։ Նույն թվականին հիմնադրվեց «Comedy Club Production» կազմակերպությունը։

2008 թ․ սկսեց իր աշխատանքը «Comedy TV» հեռուստաալիքը, որը հետագայում 2014 թ․ վերանվանվեց դեպի ТНТ-Comedy, ապա 2016–ից կատարել է ռեբրենդինգ և հանդես գալիս որպես ТНТ-4։ Հետագայում «Comedy Club Production»–ը իր վրա վերցրեց ՏՆՏ ալիքի հաղորդումների ճնշող մեծամասնության արտադրությունը։

2008 թվականին «Toonbox» անիմացիոն ստուդիան թողարկեց «Բելկայի և Ստրելկայի իրական արկածները» մուլտսերիալը[2] «Comedy Club»-ի մասնակիցների սցենարով։

2011 թվականին՝ Ծիծաղի օրը, «Comedy Club»-ի Ռեզիդենտները հրավիրվել էին նախագահ Դմիտրի Մեդվեդև-ի հետ հանդիպման նրա նստավայրում (Горки-9)[3]։

2020 թ․ նկարահանվել է հինգ թողարկում «Карантин Style» տեսքով, COVID-19 համավարակի օրոք տեղի ունեցած ինքնամեկուսացման ժամանակ։

2022–ին ութ ամիս հաղորդումը եթեր չէր հեռարձակվել։ Այն վերադարձել էր նույն թվականի սեպտեմբերի 9–ին։

Հանդիպում «Comedy Club»-ի մասնակիցների հետ

2010 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ նորացված «Comedy Club»-ի շնորհանդեսը՝ նոր ռեժիսորով (Սերգեյ Շիրոկով), երաժշտությամբ և նախագծերով։ Նոր բեմում հայտնվեցին երաժշտական գործիքներ՝ դաշնամուր և հարվածային գործիքներ։ Բեմի կենտրոնում կապույտ բազմոց էր և երկու բազկաթոռ։ Ետնամասը մեծ էկրան էր, որի վրա ցուցադրվում էին տեսանյութերը։ Արտիստները, որոնց անվանում են «Ռեզիդենտներ», դուրս էին գալիս բեմ՝ երկրորդ հարկից իջնելով էքսկալատորով։ Համարների նվագակցային ուղեկցումը կատարվում է «կենդանի ձայնով»։

Ռոման Պետրենկոն՝ ՏՆՏ հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, նոր «Comedy Club»-ի մասին ասել է.

Ինչպես հայտնի է, ավտոմոբիլային ընկերությունները ամեն երեք–չորս տարին մեկ արտադրում են նոր մոդել, ավելի երկար և սեքսուալ, որում ավելի հզոր է շարժիչը և գեղեցիկ ՝ արտանետման խողովակը, իսկ ամեն հինգ տարին ՝ կոնցեպտ-կար։ «Comedy Club»-ի մոտ այս տարի լրանում է հինգ տարին, և մենք որոշել ենք ետ չմնալ առաջատար ավտոմոբիլ արտադրողներից և հրապարակել մեր սեփական կոնցեպտ-կարը ՝ նոր Comedy Club։

Նաև այն իր հետ բերեց նոր հաղորդաշար․ այդ ժամանակվանից սկսեցին ցուցադրել Սերժ Գորելիկովի «Предварительные ласки»–ն, Դեմիս Կարիբիդիսի հետ օտար լեզուներ սովորելու «Учим иностранные языки»–ն, Սերգեյ Սվետլակովի հետ «Митрич» մինի–սերիալը, Եգոր Բատրուդովի նախընտրական քարոզարշավը, «Сёстры Зайцевы»–ի հետ «Welcome to Russia»–ն, Ալեքսանդր Նեզլոբինի «Добрый Вечер, Марс!»–ը և այլ հաղորդումներ։ Առաջին հաղորդումներին անգամ ներկա էին որոշակի անդամներ «Նոր Հայեր» թիմից, և մասնակցում էին որոշակի դերերում, օրինակ ՝ Գրիգոր Գասպարյանը տաքսիստի դերում։

Երկրորդ վերագործակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017–ից հաղորդումը մասսամբ փոփոխվել է։ Այն տեղափոխվել է «Барвиха Luxury Village», ինչպես նաև վերամշակվել են երաժշտական և վիզուալ ձևավորումը։ Ընթացքում հաղորդման սկզբի ինտրոն նույնպես որոշ չափով փոփոխվել է։

Հաղորդման ռեզիդենտները հիմնականում հանդիսանում են ՈՒՀԱ–ի նախկին մասնակիցներ, որոնք ժամանակի ընթացքում միացել են նախագծին։ Հետագայում նոր մասնակիցները սկսեցին ի հայտ գալ «Comedy Club»-ի մյուս նախագծերից ՝ «Убойная Лига», «Убойной Ночи» և «Comedy Battle»։

  • Պավել Վոլյա, շոուի հաղորդավար։ Կատարում է սեփական հումորային մոնոլոգներ և իմպրովիզներ (հիմնականում դահլիճում ներկա ճանաչված մարդկանց ներկայացնելիս)։
  • Գարիկ «Բուլդոգ» Խառլամով, շոուի հաղորդավար։ Մասնակցում է հումորային համարներում, հիմնականում Տիմուր Բատրուտդինովի հետ դուետում։ Նաև հայտնի է իր «Էդուարդ Սուրովիյ» մականունով հերոսով, որը տարբեր երգեր է իրականացնում որոշակի ռադիոեթերներում։ 2020 թ․ ՏՆՏ ալիքով դուրս է եկել փաստագրական ֆիլմ այդ կերպարի մասին։
  • Տիմուր «Կաշտան» Բատրուտդինով, հանդես է գալիս հումորային համարներում (հիմնականում Գարիկ Խառլամովի հետ)։ 2010 թվականին ստեղծվեց «Եգոր Բատրուդով»–ի կերպարը, որը իբրև թե պատգամավոր էր և մասնակցում էր ընտրություններին։
  • Զուրաբ Մատուա, Անդրեյ Ավերին, երաժշտական համարներ, «Губы» խմբի նախկին անդամներ։ Հաճախ նրանց հետ ելույթ է ունենում Մարինա Կրավեցը։
  • Սերգեյ Գորելիկով, «Предварительные ласки» աղջիկների հետ շփման մասին ռուբրիկայի վարող, ինչպես նաև «United Sexy Boys» խմբի անդամ ՝ «Տուրբո» կեղծանվամբ։
  • Դեմիս Կարիբիդիս և Անդրեյ Սկարախոդ, մասնակցում են հումորային համարներում (մինիատյուրաներ)։
  • Մարինա Կրավեց, հումորային համարներ (մինիատյուրաներ) հիմնականում Անդրեյ Ավերինի, Զուրաբ Մատուայի, Դմիտրի Սարոկին, ինչպես նաև Comedy club-ի այլ մասնակիցների հետ։
  • Դմիտրի Գրաչով, հանդես է գալիս Վլադիմիր Պուտինի դերով։
  • Անդրեյ Բեբուրիշվիլի, սթենդ-ափ։ Հանդես է գալիս 2014թ․ դեկտեմբերի 31-ից։
  • Իվան Պիշնենկո և Դմիտրի Կոժոմա, մինիատյուրաներ (հիմնականում Մարիա Կրավեցի, Անդրեյ Սկարախոդի և Դեմիս Կարիբիդիսի հետ)

Չեն մասնակցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալեքսանդր Ռևվա, հումորային համարներ։ Հերոսներ՝ Արթուր Պիրոժկով, Դոն Դիգիդոն, տատիկ։
  • Վադիմ Գալիգին, հումորային համարներ և մանալոգներ։
  • Դուետ «Сёстры Зайцевы» (Ալեքսեյ Լիխնիցկի, Ռոման Յունուսով), հումորային համարներ, մանալոգներ, ռուբրիկա՝ «Welcome to Russia: հրահանգներ օտարերկրացիների համար»։
  • Չեխովի անվան դուետ (Անտոն Լիրնիկ, Անդրեյ Մալոչնիյ), հումորային համարներ։
  • Ալեքսանդր Նեզլոբին, հեղինակային հումորային համարներ և մանալոգ։
  • Սեմյոն Սլեպակով, երաժշտական համարներ։
  • Միխայիլ Գալուստյան, հումորային համարներ, երևում է հիմնականում հատուկ թողարկումների ժամանակ, հյուր։
  • Ռուսլան Բելի, սթենդ-ափ, մանալոգներ։
  • Դուետ «20:14» (Ռոման Պոպով, Հովհաննես Գրիգորյան)
  • Տրիո «Смирнов, Иванов, Соболев» (Իլյա Սաբալյով, Անտոն «Բանդերաս», Ալեկսեյ Սմիրնով), հումորային համարներ։ «Убойной лиги» խմբի նախկին անդամներ։ Հանդես են գալիս 2013 թվականի նոյեմբերից։
  • Դուետ «Да» (Մահմուդ Գուսեյնով, Մահոմեդ Մուրտազալիեվ), հումորային համարներ (մինիատյուրաներ)
  • Ալեքսանդր Սաս, Ալեքսանդր Գուբին, մինիատյմինիատյուրաուրաներ։
  • «Нестрой Band», այժմ ելույթ չեն ունենում։ Խմբի կազմի մեջ են մտնում Ալեքսանդր Նեզլոբինը, Իգոր «Էլվիս» Մեերսոնը և Մարինա Կրավեցը։
  • «United Sexy Boyz» (կրճատ՝ USB), խումբ, որը կրկնօրինակում է էստրադային երաժշտության գրեթե բոլոր տեսակները։ Բեմական կերպարը՝ խումբ, որը «արգելված է ցուցադրել բոլոր ռուսական ալիքներով», իբր հրատարակելով նոր ալբոմ ամեն շաբաթ, ինչպես նաև ֆիլմեր և պարոդիաներ։ Խմբի անդամներն են.
    • Նիկիտա (Կոնստանտին Մալասաեվ)
    • Գենա (Դմիտրի Վյուշկին)
    • Ստաս (Անդրեյ Շելկով)
    • Տուրբո (Սերգեյ Գորելիկով)
    • Դյուշա Մետելկին (Անդրեյ Մինին)
  • «Губы», երգում են ֆոլկ ժանրի ուրախ երգեր։ Ստեղծվել է 2007 թվականին Տիմուր Բատրուտդինովի, Ռոման Յունուսովի, Գարիկ Խառլամովի, Անդրեյ Ավերինի, Դմիտրի Սարոկինի և այլ մարդկանց կողմից։ Այժմ խումբը ելույթ չի ունենում։
  • «Jukebox»

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի քննադատները կարծում են, որ այն ավելորդ կոմմերցիալիզացված է[4], իսկ ռեզիդենտների ելույթները, ինչպես կարգն է, պարունակում են քաղաքակրթության մեջ անընդունելի «զուգարանային հումոր»։ 2008 թվականին Comedy Club-ի ռեզիդենտները մասնակցել էին Ալեքսանդր Գորդոնի «Գորդոն Կիխոտ» թոք-շոուին, որտեղ, հիմնականում մեղադրվում էին տափակության և անհարգալից լեքսիկոնի պատճառով[5]։

Թողարկումների մասին մի քանի քննադատություններ է արել նաև գրող Միխայիլ Զադոռնովը. «Նրանք չեն կարող ելույթ ունենալ ամեն շաբաթ. չկան այդպիսի տաղանդներ, ովքեր կարողանան ամեն շաբաթ գրել սրամիտ և բուռն։ Նրանք անցել են ոչ թե տափակության, այլ ֆիզիոլոգիայի։ Դա աղբ է։ Ամենավիրավորականն այն է, որ նրանք տաղանդավոր են։ Եվ նրանք վաղուց արդեն չեն օգտագործում իրենց տաղանդը»[6]։

Յակով Շուստովը «Ռուսական ժուրնալ»-ում կասկածի տակ էր դնում մասնակիցների տաղանդը. «Քաղաքականության մասին կատակների մեծ մասը տպավորություն են թողնում միայն մտավոր հետամնաց մարդկանց վրա»[7]։

Շոուին կրկին քննադատական գնահատական է տալիս Միխայիլ Գորշենյովը՝ նշելով այլ արևմտյան մտահղացումների նրանց ոչ գաղտնի «պատճենումը». «Մեզ մոտ նույնիսկ չեն մտահոգվում ստեղծել ինչ-որ բան ինքնուրույն, կամ գոնե մի քիչ փոփոխել։ Սա անմիտ թեմա է, որի համար ես ամաչում եմ։ Երբ ես նայում եմ այդ արևմտյան ստանդարտներով հաղորդումները, ես ինձ շատ վատ եմ զգում։ Մտահոգվում եմ մեր մշակույթի համար»[8]։

ՈՒՀԱ-ի մշտական ժյուրի Յուլի Գուսմանը հարցազրույցներից մեկի ժամանակ նույնիսկ «Наша Russia» հաղորդումը բարձր է գնահատել «Comedy Club»-ից[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Нашарашки». О. Нараленкова, С. Альперина. «Российская газета» № 110 (4934) от 18 июня 2009 года.
  2. ««Настоящие приключения Белки и Стрелки» на телеканале GAMELAND TV». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. {{cite web}}: Text "»" ignored (օգնություն)
  3. Медведев и резиденты Comedy Club. Радиостанция «Эхо Москвы».
  4. «Հոդվածը «Comedy Club»-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Ալեքսանդր Գորդոնը Comedy Club-ի դեմ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Միխայիլ Զադոռնովը Comedy Club-ի մասին
  7. Яков Шустов. (7 октября 2010). «Зачем мы смотрим Comedy Club - Культурные итоги нулевых». Русский журнал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. Денис Ступников. (17 декабря 2010). «Михаил Горшенев: «За Comedy Club лично мне стыдно»». KM.RU. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «Большое интервью с Юлием Гусманом». 2008 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]