Chop Suey!, ամերիկահայSystem of a Down ծանր մետալ խմբի երկրորդ` Toxicity ալբոմի առաջին սինգլն է։ Այն թողարկվել է 2001 թ. օգոստոսին և 2002թ.-ին Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Լավագույն մետալ կատարում առաջին անվանակարգին։ Loudwire-ը երգը ներառեց 21-րդ դարի լավագույն Hard Rock երգերի ցուցակում, որտեղ այն գրավում էր առաջին տեղը։ Երգի հեղինակներն են Սերժ Թանկյանը և Դարոն Մալաքյանը։ Նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Մարկոս Սիեգան։ Տեսահոլովակում բազմիցս երևում է Հայաստանի դրոշը։
Հարցազրույցներից մեկում Դարոն Մալաքյանը բացատրում է. «Երգը այն մասին է, թե ինչպես են մեզ տարբեր կերպ վերաբերվում` կախված նրանից, թե ինչպես ենք մենք մահանում։ Յուրաքանչյուր ոք արժանի է մեռնելու։ Օրինակ, եթե ես հիմա մեռնեի թմրանյութերի չարաշահումից, ապա նրանք կասեին, որ դրան արժանի էի, որովհետև չարաշահում էի վտանգավոր թմրամիջոցների օգտագործումը։ Այստեղից էլ հետևյալ տողը. «I cry when angels deserve to die»:
Ի սկզբանե երգը կրում էր Suicide («Ինքնասպանություն») անվանումը, բայց Columbia Records-ը ստիպեց խմբին փոխել այն՝ հակասություններից խուսափելու համար։ Երգի ներկայիս վերնագիրը բառախաղ է. «Suey»-ը «ինքնասպանություն» է, «chopped»` կտրել։ Այնուամենայնիվ, խմբի անդամները պնդում են, որ այս փոփոխության պատճառը իրենց ձայնագրման ընկերությունը չէր. Օդաջյանի խոսքով՝ խումբը պարզապես զգուշորեն մոտեցավ վերնագրի ընտրությանը։
Խումբը առաջին անգամ էր համագործակցում հեղինակավոր ռեժիսոր Մարկոս Սիեգայի հետ, որի արդյունքն է եղել "Chop Suey!" երգի տեսահոլովակը։ Այն նկարահանվել է խմբի ծննդավայր Լոս Անջելեսում գտնվող Oak Tree Inn մոթելի ավտոպարկում։ Խմբի անդամները երգը կատարում են բեմի վրա՝ շրջապատված շուրջ 1500 երկրպագուներով։ Մոնտաժային սարքերի միջոցով տպավորություն է ստեղծվում, թե խմբի անդամները «քայլում են միմյանց միջով», ստեղծվում են բեմից հեռու և մոտ տեղափոխելու էֆեկտներ, որը նման է Red Hot Chili Peppers-ի «Around the World» տեսահոլովակում օգտագործված էֆեկտներին։ Մի տեսարանում համառոտ ցույց է տալիս, որ Թանկյանը որոշ երկրպագուների հետ ուտում է կոտլետային սուեյ, ինչը միակ դեպքն է, երբ երգի վերնագիրն ասոցացվում է նաև Chop Suey կոչվող ուտեստի հետ։ Տեսահոլովակում օգտագործվում է SnorriCam տեխնիկան, որի դեպքում դերասանին կցված է տեսախցիկ այնպես, կարծես թե ֆոնը շարժվում է, իսկ դերասանը մնում է անշարժ։ Տեսահոլովակի ընթացքում երևում է Հայաստանի դրոշը։ YouTube-ում տեսահոլովակի դիտումների քանակը 2020թ. նոյեմբերի 27-ին հատել է մեկ միլիարդը։