Cheek (ռեփեր)
Cheek | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Վանտաա, Ուուսիմաա[2] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Lahti University of Applied Sciences? (2007) |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Profeetat? |
Cheek (rapper) Վիքիպահեստում |
Cheek (իսկական անունը՝ Յարե Խենրիկ Տիիխոնեն, ֆիններեն՝ Jare Henrik Tiihonen, դեկտեմբերի 22, 1981[1], Վանտաա, Ուուսիմաա[2]), ֆինն ռեփեր։ 2017 թվականի նոյեմբերին նա հայտարարեց իր բեմական կարիերայի ավարտի մասին՝ «գաղտնիության կորստի և իր նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսևորումների պատճառով»։ Կատարողի վերջին համերգը տեղի կունենա 2018 թվականի օգոստոսի 25-ին Լահտի քաղաքում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յարեն ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 22-ին, քաղաք Վանտայում։ Սկսել է ստեղծագործել 17 տարեկանից։ 2000 թվականին եղել է «5th Elementiin» ռեփ խմբի անդամ։ Նրան «Cheek» կեղծանունով կանչել են դպրոցական տարիքից այտի ձևի պատճառով։ Առաջին երկու ստուդիական ալբոմները Cheek-ը թողարկել է անգլերենով, ևս երկու ալբոմներ՝ ֆիններենով։ 2003 թվականին Cheek-ը պայմանագիր է կնքել Sony Music Entertainment ձայնագրման ստուդիայի հետ։ 2004 թվականին Cheek-ը թողարկել է նոր՝ «Avaimet mun kulmille» ալբոմը երեք երգերով՝ «Avaimet mun kiesiin, Raplaulajan vapaapäivä и Avaimet mun himaan»։ Ֆիննական հիթ շքերթում այս ալբոմը գրավել էր 19-րդ տեղը, այնուհետև արժանացել Ոսկե սկավառակի[4]։ Մեկ տարի անց Cheek-ը թողարկեց «Käännän sivuu» ալբոմը, որը կարողացավ կրկնել նախորդ ալբոմի հաջողությունը և կրկին ստացավ Ոսկե սկավառակի կարգավիճակ[5][6]։
2009 թվականին Cheek-ը թողարկեց իր ութերորդ ալբոմը՝ «Jare Henrik Tiihonen» անվանումով։ Նույն թվականին նա թողարկեց տեսահոլովակ իր մենահամերգից Jare Henrik Tiihonen (DVD): 2010 թվականին նա թողարկեց իր իններորդ նույնանուն «Jare Henrik Tiihonen 2» ալբոմը[7]։
2013 թվականի նոյեմբերի 19-ին Cheek-ը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է, որ համերգ է անցկացնելու Օլիմպիական մարզադաշտում[8]։ 2014 թվականի օգոստոսին Cheek-ը առաջին ֆինն կատարողն էր, ով երգեց այս մարզադաշտում[9][10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Cheek-ը ապրում է Հելսինկիում[11]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 — Human & Beast
- 2002 — 50/50
- 2003 — Pitää pystyy elää
- 2004 — Avaimet mun kulmille
- 2005 — Käännän sivuu
- 2007 — Kasvukipuja
- 2008 — Kuka sä oot
- 2009 — Jare Henrik Tiihonen
- 2010 — Jare Henrik Tiihonen 2
- 2012 — Sokka irti
- 2013 — Kuka muu muka
- 2015 — Alpha Omega
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.allmusic.com/artist/cheek-mn0002095679/biography
- ↑ «Супер-звезда финской поп-сцены Cheek уходит со сцены». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Cheek: Avaimet mun kulmille». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Cheek feat Jonna: Liiku». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Cheek: Käännän sivuu». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Cheek». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Cheekin salaisuus paljastui: Konsertti olympiastadionilla». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Cheekille toinen stadionkonsertti!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Cheekin Olympiastadionin konsertti varattiin loppuun 71 minuutissa! Արխիվացված 2014-10-06 Wayback Machine
- ↑ «Kulissien takana: Suomi-hiphop-tähti Cheek». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.