Jump to content

CD Projekt RED

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CD Projekt RED
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էփետրվար 2002
ՎայրՎարշավա, Լեհաստան և Լոձ, Լեհաստան
Երկիր Լեհաստան
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ981 մարդ (2022)[1]
Մայր ընկերությունCD Projekt?
ՍեփականատերCD Projekt?
Կայքcdprojektred.com
 CD Projekt RED Վիքիպահեստում

CD Projekt RED, լեհական ընկերություն, որը տեղակայված է Լեհաստանում։ Համարվում է CD Projekt-ի դուստր ձեռնարկությունը։

CD Projekt Investment հիմնել է CD Projekt RED-ը 2002 թվականի փետրվարին, առաջին հերթին Անջեյ Սապկովսկիի վեպի մոտիվներով ստեղծվող «Կախարդը» խաղի մշակման համար։ 2003 թվականի սեպտեմբերին ընկերությունը սկսում է աշխատանքը իր առաջին նախագծի վրա։

Հիմնադրման պահին ընկերության աշխատանքային կազմում կային 10-ից ավել մարդ, իսկ արդեն «Կախարդը» խաղի մշակման ընթացքում, որի վրա ծախսվել է ավելի քան 10 միլլիոն դոլլար[2], աշխատակիցների քանակը գնալով աճեց և հասավ 70 մարդու[3]։

2009 թվականի մարտի 29-ին հայտարարվեց, որ CD Projekt RED-ը ձեռք է բերել Havok ֆիզիկական շարժիչի լիցենզիան։ Այս լիցենզիան թույլ է տալիս օգտագործել Havok-ը անհատական համակարգիչների, PlayStation 3 և Xbox 360 համար[4]։

Մարտի 24-ին և 25-ին CD Projekt ընկերությունը անց կացրեց պրեսս-կոնֆերանս, որի ընթացքում լայն հասարակության ներկայացրեց Կախարդը 2 խաղի իր նոր նախագիծը[5]։

2012 թվականի մայիսի 30-ին ընկերությունը ներկայացրեց նոր դերային համակարգչային խաղը, որը կիբերպանկ ոճի էր՝ Cyberpunk 2077[6]։

2015 թվականի մայիսի 19-ին դուրս եկավ «Կախարդը 3․ Վայրի որս» խաղը, որը բարձր գնահատականի արժանացավ խաղացողների կողմից։ Վաճառվել է ավելի քան 20 միլլիոն օրինակ։ Նախագիծը ստացել է բազմաթիվ մրցանակներ։

2015 թվականի նոյեմբերին Global Game Awards ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում, որին մասնակցում էր նաև CD Projekt RED-ը, «Լավագույն ստուդիա-մշակող» անվանակարգում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[7]։

2018 թվականի հոկտեմբերին Անջեյ Սապովսկին, ով «Կախարդը» գրքի հեղինակն էր ստացավ հեղինակային պարգևատրում՝ ստուդիաի շահույթի 6 %-ի չափով։ Այլ կերպ գործը կհասներ դատարան[8]։ Սկզբնական շրջանում գրողը հրաժարվեց հեղինակային իրավունքից, և իր ստեղծագործությունը վաճառեց 10․000 դոլլարով, քանի որ նա չէր հավատում այս նախագծի հաջողությանը։

Աշխատակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ադամ Կիչինսկի (լեհ.՝ Adam Kiciński) - գլխավոր-տնօրեն
  • Ագենշկա Վասիլեսկայա (լեհ.՝ Agnieszka Wasilewska) - կադրերի տնօրեն և ադիմինստրատոր
  • Մարչին Մաժենցկիի (լեհ.՝ Marcin Marzęcki) - վաճառքի տնօրեն
  • Մարչին Մոմոտ (լեհ.՝ Marcin Momot) - հայանքի-մենեջեր
Անվանում Թողարկման ամսաթիվ Պլատֆորմ Ժանր Համագործակցություն
«Կախարդը» 2007 թվականի հոկտեմբերի 24 ԱՀ (Windows, macOS) Համակարգչային դերային խաղ
The Witcher: Versus 2008 թվականի հուլիսի 9 Tribeware (Java/xml, flash video) ԱՀ Ֆայթինգ
Լեհաստան Լեհաստան one2tribe
They Չեղարկված ԱՀ, (Windows), PlayStation 3, Xbox 360 Հրաձգություն առաջին դեմքից
Լեհաստան Լեհաստան Metropolis Software
The Witcher: Rise of the White Wolf Կասեցված է անհայտ ժամանակով PlayStation 3, Xbox 360 Action/RPG
Ֆրանսիա Ֆրանսիա WideScreen Games
«Կախարդը 2․ Արքաներին սպանողը» 2011 թվականի մայիսի 16 ԱՀ (Windows, macOS), Xbox 360 Action/RPG
The Witcher: Adventure Game 2014 թվականի նոյեմբերի 28 ԱՀ (Windows, macOS), Android, iOS Համակարգչային դերային խաղ
The Witcher Battle Arena 2015 թվականի հունվարի 22 Android, iOS MOBA
Լեհաստան ԼեհաստանFuero Games
«Կախարդը 3․ Վայրի որս» 2015 թվականի մայիսի 19 ԱՀ (Windows), PlayStation 4, Xbox One, Nintendo Switch Action/RPG
«Կախարդը 3․ Վայրի որս — Քարե սիրտ» 2015 թվականի հոկտեմբերի 13
«Կախարդը 3․ Վայրի որս — Գինի և արյուն» 2016 թվականի մայիսի 31
«Կախարդը․ Քարտային խաղ» 2018 թվական ԱՀ (Windows), PlayStation 4, Xbox One Քարտային խաղ
«Արյունալի թշնամանք․Կախարդը» 2018 թվականի հոկտեմբերի 23 ԱՀ (Windows), PlayStation 4, Xbox One Քայլային մարտավարություն, քարտային խաղ
Cyberpunk 2077 2020 թվականի սեպտեմբերի 17 ԱՀ (Windows), PlayStation 4, Xbox One Action/RPG

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.cdprojekt.com/en/wp-content/uploads-en/2022/09/management-board-report-cdr-h1-2022-en.pdf
  2. «Как делался «Ведьмак»». «Хроники Каэр Морхена». 8 сентября 2008 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. Guns, Ksandr Warfire. (24 августа 2008 года). «Интервью с HCGamer». «Хроники Каэр Морхена». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. Michelle Curran, Susan Kramer. (26 марта 2009 года). «CD Projekt Red Licenses Havok Complete Upcoming Game Titles From Acclaimed Development Studio Built On Havok's Award-Winning, Cross-Platform Technology» (անգլերեն). официальный сайт компании Havok. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 8 июля 2009-ին.
  5. «Конференция CDProjekt в записи». «Хроники Каэр Морхена». 26 марта 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. JC Fletcher (2012 թ․ մայիսի 30). «CD Projekt Red goes 'Cyberpunk' in new 'triple-A RPG'» (անգլերեն). Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  7. «Global Game Awards 2015». www.game-debate.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Анджей Сапковский требует от CD Projekt 16 миллионов долларов за второго и третьего «Ведьмака»» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.