C/1680 V1
C/1680 V1 (1680 V1, 1680 թվականի մեծ գիսաստղ, Կիրխի գիսաստղ, Նյուտոնի գիսաստղ) | |
---|---|
1680 թվականի մեծ գիսաստղը Ռոտերդամի վրա | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | նոյեմբերի 14, 1680 թ. (Գոտֆրիդ Կիրխի կողմից) |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 0.00622 ա. մ.[1][2] |
Ապոհելին | 889 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 444 ա. մ. |
Էքսցենտրիսիտետ | 0,999986[1][2] |
Սիդերիկ պարբերություն | ~9,400 տարի[3] |
Թեքվածություն | 60.7° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Մթնոլորտային տվյալներ |
C/1680 V1, նաև անվանվում է 1680 թվականի մեծ գիսաստղ, Կիրխի գիսաստղ, կամ Նյուտոնի գիսաստղ, հայտնի է նրանով, որ այն առաջին գիսաստղն էր, որը հայտնաբերվել է աստղադիտակի օգնությամբ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիսաստղը հայտնաբերվել է Գոտֆրիդ Կիրխի կողմից 1680 նոյեմբերի 14-ին։ Այն դարձավ 17-րդ դարի ամենապայծառ գիսաստղերից մեկը, այն տեսանելի էր նույնիսկ ցերեկային ժամերին, և ուներ բավականին նշանակալի և երկար պոչ[4]։ 1680 թվականի նոյեմբերի 30-ին անցենելով Երկրից 0,42 ա.մ. հեռավորության վրա[5], անցավ իր չափազանց Արեգակին մոտ պերիհելիով (0,0062 ա. մ.) 1680 թվականի դեկտեմբերի 18-ին, և հասավ պայծառության առավելագույն արժեքին նույն ամսվա 29-ին[2][5]։ Այն վերջին անգամ դիտարկվել է 1681 թվականի մարտի 19-ին[1], երբ այն գտնվում էր մոտ 253 ա. մ. հեռավորության վրա Արեգակից[6]։
Չնայած գիսաստղը հայտնաբերվել է Կիրխի կողմից և անվանվել նրա անունով, այն անկախ Կիրխից հայտնաբերել է նաև իսպանացի ճիզվիտ Էուսեբիո Կինոն, և գծել է նրա հետագիծը։ Կինոն սկսել է դիտարկել գիսաստղը 1680-ի վերջում Կադիս քաղաքում։ Իր դեպի Մեխիկո կատարած ճանապարհորդությունից հետո, Կինոն հրատարակեց «Exposisión [sic] astronómica de el cometa» (Մեխիկո, 1681) աշխատությունը, այս գիսաստղի մասին։ Այս աշխատությունը մեկն է այն գիտական աշխատություններից, որոնք հրատարակել են եվրոպացի գիտնականների «Նոր աշխարհում»[7]։
Չնայած այս գիսաստղը միանշանակ մերձարեգակնային գիսաստղ էր, այն հավանաբար չէր հանդիսանում Կրեյցի խմբի անդամ[8]։ Բացի իր նշանակալի տեսքից, այս գիսաստղը ուշագրավ է նաև նրանով, որ Իսահակ Նյուտոնը այն օգտագործել է Կեպլերի օրենքները ստուգելու և հաստատելու համար[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «JPL Small-Body Database Browser: C/1680 V1» (1681-03-19 last obs (Encke : 125 day data arc)). Jet Propulsion Laboratory. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «JPL DASTCOM Comet Orbital Elements». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին. «Num Name ... q ... Tp ... C/1680 V1 (1680 V1) ... 0.00622200 ... 16801218.48760»
- ↑ JPL Horizons On-Line Ephemeris System output. «Barycentric Osculating Orbital Elements for Comet C/1680 V1». Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին. (Solution using the Solar System barycenter and barycentric coordinates. Select Ephemeris Type:Elements and Center:@0)
- ↑ James W. Werner. «The Great Comet of 1680». Վերցված է 2006 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 5,0 5,1 Donald Yeomans. «Great Comets in History». Jet Propulsion Laboratory/California Institute of Technology (Solar System Dynamics). Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ NASA JPL HORIZONS ephemeris more accurate position, no plot.
- ↑ H. E. BOLTON. Kino’s Historical Memoir of the Pimería Alta. Cleveland, OH (USA): Arthur H. Clark, 1919. Reprint 1949.
- ↑ Tony Hoffman. «A SOHO and Sungrazing Comet FAQ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Jardine, Lisa (2013 թ․ մարտի 15). «A Point of View: Crowd-sourcing comets». Magazine. BBC News. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել C/1680 V1 կատեգորիայում։ |
- The Great Comet of 1680 Over Rotterdam (APOD October 28, 2013) (անգլ.)
|