Jump to content

Box Office Mojo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Box Office Mojo
Изображение логотипа
boxofficemojo.com(անգլ.)
Տեսակֆիլմերի տվյալների բազա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերIMDb.com, Inc.[1]
Մայրական ընկերությունԱմազոն
Բացված1999
 Box Office Mojo Վիքիպահեստում

Box Office Mojo, 1999 թվականին ստեղծված կայք է, որը սիստեմատիկ հետևում է շահույթի շրջանառությանը։ Box Office Mojo-ն գնվել է Internet Movie Database-ի կողմից և պատկանում է Amazon.com-ին։ Կայքը լայնորեն օգտագործվում է որպես կինոարդյունաբերության տվյալների աղբյուր։ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին կայքի URL-ն հղվել էր Amazon-ի IMDB.com կայքին[2], սակայն էջը հաջորդ օրը վերադարձավ նախկին տեսքին՝ առանց ոչ մի բացատրության[3]։

Բրենդոն Գրեյը ստեղծել է կայքը 1999 թվականին։ 2002 թվականին Գրեյը համագործակցել է Շոն Սոլսբերիի հետ և կայքի ընթերցողների թիվը հասել է մոտավորապես 2 միլիոնի[4]։ 2008 թվականի հուլիսին կայքը գնվել է Amazon.com-ի և դրա մասնաճյուղ Internet Movie Database-ի կողմից[5][6]։

2002-2011 թվականներին կայքը ուներ ֆորումներ, որը շատ հայտների երկրպագուների շրջանում։ Այդ ժամանակ կայքում կային տարբեր ֆիլմերի վիդեոխաղեր, վիկտորինաներ և տեստեր, սակայն դրանք անհայտ պատճառներով հետաձգվեցին։ Box Office Mojo ուներ ավելի քան 16,500 գրանցված օգտատերերով ֆորումներ։ 2011 թվականի նոյեմբերի 2-ին ֆորումները պաշտոնապես փակվեցին, ինչպես նաև օգտատերերի հաշիվները և նրանք հրավիրվեցին IMDb կայք, չնայած որ այնտեղ նույն պայմանները չկային[7][8]։

Box Office Mojo International

[խմբագրել | խմբագրել կոդը]

Box Office Mojo International-ը տեղեկացնում է Ավստրալիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Ֆիլիպինների, Նորվեգիայի, Ռուստաստանի և ԱՊՀ-ի, Հարավային Կորեայի, Թայվանի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի սպասվող ֆիլմերի թողարկման ծրագրերը[9]։

Վերահղում IMDb-ին, հոկտեմբեր, 2014

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Box Office Mojo-ի էջը վերահղվեց IMDb-ի կայքէջին[10][11], սակայն հետ փոխվեց հաջորդ օրը[12]։

Փակման մասին հարցերը ուղղված IMDb-ի և Amazon-ի ներկայացուցիչներին մնացին անպատասխան։ Ոչ Բրենդոն Գրեյը, ով ստեղծել էր կայքը, սակայն լքել էր այն, և ոչ էլ Ռեյ Սաբերսը՝ կայքի օպերատորը չարձագանքեցին[13]։ Ռեյ Սաբերսը իր Թվիթթերի[14] կայքում ասաց կայքի վերադարձի մասին, սակայն նաև ասաց, որ չի պատասխանելու փակման հետ կապված հարցերին[15]։ Սաբերսը յոթ ամիս անց լքեց կայքը[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/pressroom/
  2. McNary, Dave (2014 թ․ հոկտեմբերի 10). «Box Office Mojo Site Disappears Into IMDb». Variety. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «Box Office Mojo Returns After Disappearing Friday». The Hollywood Reporter. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. "About Box Office Mojo". Box Office Mojo. Retrieved June 19, 2012.
  5. «Amazon's IMDb movie trivia site acquires rival Box Office Mojo». TechFlash. American City Business Journals. 2008 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «IMDB links up with Box Office Mojo». Variety. 2008 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. "Forums". Box Office Mojo. Retrieved June 19, 2012.
  8. Moviesboxoffice.in
  9. Boxofficemojo.com
  10. The Wrap
  11. The Hollywood Reporter
  12. «Box Office Mojo Returns After One-Day Absence». Variety. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «With a Click, the Data Site Box Office Mojo Disappears». The New York Times. 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. Twitter
  15. «Box Office Mojo is back online, and its editor isn't taking questions». Entertainment Weekly. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  16. Twitter

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]