Bottega Veneta
Bottega Veneta | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և նորաձևության տուն |
Հիմնադրված է | 1966 |
Վայր | Վինչենցա, Վենետո, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Աշխատողների թիվ | 3 մարդ |
Մայր ընկերություն | Kering |
Սեփականատեր | Kering |
Կայք | bottegaveneta.com(իտալ.)(անգլ.) |
Bottega Veneta Վիքիպահեստում |
Bottega Veneta (արտասանություն: [botˈteːɡa ˈvɛːneta], «Բոտեգա Վենեթա»), իտալական նորաձևության ապրանքանիշ՝ հագուստի, շքեղության առարկաների դիզայնի և արտադրության գծով, որը հիմնադրվել է 1966 թվականին Վիչենցայում՝ Վենետոյում, ատելիեն գտնվում է 18-րդ դարի Մոնտեբելո Վիչենտինո վիլլայում։ Շտաբ-բնակարանը գտնվում է Լուգանոյում՝ Շվեյցարիայում՝ Միլանում և Վիչենցայում գրասենյակներով։ 2001 թվականին ապրանքանիշը գնել է Gucci Group-ը, ներկայումս գտնվում է ֆրանսիական Kering կոնգլոմերիատի կազմում[1]։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Կլաուս Դիտրիխ Լարը կդառնա գլխավոր տնօրեն՝ փոխարինելով Կարլո Բերետտիին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Bottega Veneta ապրանքանիշը հիմնադրվել է 1966 թվականին Իտալիայում՝ Վիչենցեում[3] ձեռնարկատեր Միշել Թադեի և Ռենցո Ջենգյարոյի կողմից[4]։ Միշել Թադեին այդ ժամանակ ամուսնացած էր Լաուրա Բրեգիոնի հետ, որը ընկերությունը զարգացրել է նրա հետ միասին։ Շատ տարիներ անց Միշել Թադեի հեռանալուց հետո Վիտորիոն և Լաուրան իրենց վրա են վերցրել ապրանքանիշի ղեկավարումը։
Ապրանքանիշը հիմնադրվել է կաշվից ապրանքներ արտադրելու համար։ Ընկերությունը մշակել է կաշվի հյուսելաձևի տարբերակիչ դիզայն, որը անվանվել է intrecciato, որը կիրառվել է նրա շատ արտադրանքների ներքին կողմում և սկսել է լայնորեն նույնականացվել Bottega Veneta ապրանքանիշի հետ[5][6]։ Intrecciato-ը դարձել է Bottega Veneta-ի զարգացման ելակետը և շարունակում է մնալ ապրանքանիշի ամենաճանաչելի տարրերից մեկը[5][6]։
1980-ական թվականների սկզբին Veneta-ն դարձել է այնպիսի անհատների, ինչպիսիք են Ժաքլին Քենեդին և կայսրուհի Ֆարահ Փահլավին սիրելի ապրանքանիշը։ Էնդի Ուորհոլը 1980 թվականին ընկերության համար կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։ Զենգիարոն և Թադեյը ընկերությունից հեռացել են 1990-ական թվականներին[7]։
1980-ական թվականներին Bottega Veneta-ի կարողությունը նվազել է։ Ընկերությունը փոխել է իր իմիջը և սկսել է իր արտադրանքի վրա կրել BV պատկերանիշը։ 2001 թվականի փետրվարին ապրանքանիշը 156 միլիոն դոլարով ձեռք է բերել Gucci Group-ը[8]։ Թոմ Ֆորդը՝ Gucci Group-ի այդ ժամանակվա ստեղծագործական տնօրենը, նույն թվականի հունիսին վարձել է Թոմաս Մայերին որպես Bottega Veneta-ի ստեղծագործական տնօրեն (նախկինում աշխատել էր Sonia Rykiel-ում և Hermès-ում)[1][8]։
Ստանալով ապրանքանիշը և լիարժեք տնօրինումը՝ Թոմաս Մայերը ձեռնամուխ է եղել դրա նախկին ինքնության վերականգնմանը[1][4]։ Նա հեռացրել է ապրանքանիշի պատկերանիշը արտադրանքից, առանձնացրել է ֆիրմային intrecciato հյուսումը և ընկերության ուշադրության կենտրոն է վերադարձրել տնայնագործական արտադրությունը։ Bottega Veneta իր առաջին նորաձևության ցուցադրությունն է ունեցել 2005 թվականին։ 2006 թվականի ապրիլին նա թողարկել է իր առաջին ոսկերչական գիծը և ձեռնամուխ է եղել ինտերերի և կահույքի դիզայնին։
2016 թվականի սեպտեմբերին Bottega Veneta-ը իր 50-ամյա հոբելյարն է նշել Միլանի Բրեր ակադեմիայի ամենամյա նորաձևության ցուցադրությունում։ Այդ իրադարձությունը նաև նշել է Թոմաս Մայերի՝ որպես ստեղծագործական տնօրենի 15-ամյակը[9]։
2019 թվականի առաջին քառորդում Bottega Veneta-ի մարքեթինգային խումբը հաջողության է հասել Facebook-ի գովազդային արշավում։
Բուտիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Bottega Veneta ընկերությունը աշխարհի 43 երկրում ունի 251 բուտիկ, իսկ նրա արտադրանքը տարածվում է ողջ Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում[10]։
2013 թվականի սեպտեմբերին Bottega Veneta ընկերությունը իր բուտիկն է ներկայացրել Միլանի Վիա Սանտ Անդրեա փողոցի պատմական շենքում։ 11 448 քառակուսի ոտնաչափ մակերեսով բուտիկը ներառում է ապրանքանիշի ողջ արտադրանքը, այդ թվում՝ կաշվե իրեր, տղամարդու և կանացի հագուստ, կոշիկներ, նրբաճաշակ զարդեր, ակնոցներ, օծանելիք, ուղեբեռ, կահույք և տնային հավաքածուներ[11]։ Ընկերությունը նախատեսում է Նյու Յորքում ևս մեկ բուտիկ բացել։ 2015 թվականին Bottega Veneta ընկերությունը հայտարարել է Իտալիայում՝ Միլանում, առաջին մասնագիտացված բուտիկի՝ Via Borgospesso-ի բացման մասին։ Եվս մեկ բուտիկ բացվել է Բևեռլի Հիլզում 2016 թվականի մայիսին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Socha, Miles (2013 թ․ նոյեմբերի 19). «Kering Takes Stake in Tomas Maier Brand». WWD. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ gretlerc, Paul Jarvis Corinne Gretler (2016 թ․ սեպտեմբերի 29). «Bottega Veneta Names ex-Hugo Boss Chief Lahrs as New CEO». Bloomberg.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ businessoffashion.com IMRAN AMED, Carlo Beretta on Operation ‘€2 Billion Bottega Veneta’ MAY 31, 2016
- ↑ 4,0 4,1 Maier, Tomas (2012). Bottega Veneta. Rizzoli. ISBN 978-0-8478-3788-5.
- ↑ 5,0 5,1 «Global Powers of Luxury Goods 2015» (PDF). Deloitte Touche Tohmatsu Limited (DTTL). 2015. էջ 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 6,0 6,1 Bottega Veneta - history and brand profile, Retrieved on 28 November 2011.
- ↑ «Bottega Veneta». Vogue Paris. 2015 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 8,0 8,1 Colapinto, John (2011 թ․ հունվարի 3). «Just Have Less: Bottega Veneta's Tomas Maier». The New Yorker. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Caroline Issa (2016 թ․ սեպտեմբերի 28). «Bottega Veneta: 50 years in the making, it's all about the clothes». The Telegraph.
- ↑ 2014 Kering Activity Report. էջ 8.
- ↑ Zargani, Luisa (2013 թ․ սեպտեմբերի 23). «Bottega Veneta Unveils Maison in Milan». WWD. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Hamanaka, Kari (2016 թ․ մայիսի 9). «Tomas Maier Discusses Bottega Veneta's New Beverly Hills Maison». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bottega Veneta» հոդվածին։ |
|