Boeing 737, ռեակտիվ նեղիրան օդանավ, համարվում է իր տեսակի մեջ ամենատարածվածը և ուղևորային ավիաշինության ամենաշատ արտադրված օդանավը, 2014 թ. ապրիլի 16-ին մատակարարվել է ութհազարերորդը, ցանկացած պահի օդում գտնվում է միջինը 1200 հատ Boeing 737 օդանավ։ Արտադրվում է 1967 թվականից[2]։.
Boeing 737-ը մշակվել է համեմատաբար փոքր տարողության և կարճ տարածությունների օդանավերի շուկայի համար։ Մշակելու ժամանակ փոխառնվել են Բոինգ 707-ի և 727-ի վրա օգտագործված տեղնոլոգիաներ, առավելապես նկատելի է Boeing 737-ի իրանի նմանությունն այս երկու օդանավերի իրաններին։ Դրա հետ միասին, Boeing 737-ի թևերն ավելի կատարելագործված են, որոնք թույլ են տալիս այս օդանավերը կարճ վազքուղիներում օգտագործելու։ Սրահում բազկաթոռները դասավորված են շարքերում վեցական հատով, որով մրցակիցների համեմատ ստացվել է ավելի մեծ տարողություն։ Մշակման պրոցեսի արդյունքում օդանավն սկզբնական 60 տեղանոցից դարձել է 103 տեղանոց։ 1965 թ. փետրվարի 19-ին Լյուֆթհանզա ընկերությունը պատվիրեց 22 հատ Boeing 737, իսկ փետրվարի 22-ին հայտարարվեց այս օդանավի սերիական արտադրությունն սկսելու մասին։ Առաջին օդանավի հավաքման ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1967 թ. հունվարի 17-ին[3]։
Բոլոր Boeing 737-ները բաժանվում են երեք ընտանիքների՝ 737 Original (Օրիգինալ), 737 Classic (Դասական) և 737 Next Generation (Հաջորդ սերունդ, NG).
Օրիգինալ՝ 737-100, -200, արտադրվել է 1983-2000 թթ.
Դասական՝ 737-300, -400, -500, արտադրվել է 1983-2000 թթ.
Հաջորդ սերունդ՝ 737-600, -700, -700ER, -800, -900, -900ER, BBJ, BBJ2, արտադրվում են 1997 թվականից։
Boeing 737 օդանավերի ճնշող մեծամասնությունը Classic և Next Generation ընտանիքների կոմերցիոն օդանավեր են։
Ավիաուղիներում օդանավերը նշանակվում են հետևյալ կերպ՝