Jump to content

Banana Fish

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Banana Fish
ճապ.՝ BANANA FISH
Երկիր Ճապոնիա[1]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Banana Fish, մանգա, որը ստեղծվել է Ակիմի Յոսիդոյի կողմից, և հրապարակվել է 1985-1994 թվականներին «Bessatsu Shojo Comic» ամսագրում։ 1994 թվականի սեպտեմբերին լույս տեսավ տանկոբոնների 19 հատոր։ Չնայած «BananaFish»-ը պատկանում է շոջո ժանրին, քննադատները նշել են այդ մանգայի ունեցած ազդեցությունը յաոյ ժանրի վրա, ինչպես նաև վերջինիս հայտնիությունը ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց շրջանում[2]։.

Մանգան «MAPPA» ստուդիայի կողմից ադապտացվել է անիմե սերիալի տեսքով, որը 2018 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր հեռարձակվել է «noitaminA» հեռուստաալիքով։

1973 թվականն է, Վիետնամ։ Ամերիկացի զինվորը հանկարծակի խելագարվում է և կրակ բացում իր ընկերների վրա։ Միակ բառերը, որ նա ասել է՝ բանանից ձուկ։

12 տարի անց ոստիկանությունը հետաքննում է մի շարք առեղծվածային ինքնասպանություններ, իսկ մահացող մարդը ավազակախմբի երիտասարդ և խարիզմատիկ առաջնորդ Էշին փոխանցում է խորհրդավոր նյութ պարունակող ամպուլա․․․

Էշ Լինկս (ճապ.՝ アッシュ・リンクス Աշշու Րինկսու)

Սեյու՝ Յումա Ուտիդա

Նյու Յորքի փողոցային ավազակախմբի տասնյոթամյա առաջնորդ։ Նրա տեսքը հիմնված է թենիսիստ Ստեֆան Էդբերգի և դերասան Րիվեր Ֆենիկսի վրա։

Էյջի Օկումուրա (ճապ.՝ яп. 奥村 英二 Օկումուրա Էյջի)

Սեյու՝ Քենջի Նոձիմա

Ճապոնական քոլեջի 19-ամյա ուսանող և նախկին ձողացատկորդ։ Էյջիի արտաքին տեսքը հիմնված է Հիրոնոբու Նոմուրի դերասանին։

Մաքս Լոբո (ճապ.՝ яп. マックス・ロボ Մաքքուսու Րոբո)

Սեյու՝ Հիրոակի Հիրատա

Վիետնամի պատերազմի վետերան, անկախ լրագրող և Նյու Յորքի ոստիկանական բաժնի նախկին աշխատակից։ Մաքսի արտաքին տեսքի նախատիպը Հարիսոն Ֆորդն է ։

Սյունիտի Իբե (ճապ.՝ яп.伊部 俊一 Իբե Սյունիտի)

Սեյու՝ Սինձի Կավադա

Ճապոնացի ֆոտոլրագրող, ով գալիս է Նյու Յորք, որպեսզի ռեպորտաժ պատրաստի փողոցային ավազակախմբերի մասին։

Դինո Գոլցինե (ճապ.՝ яп. ディノ-ゴルツィネ Դինո Գորուցինե)

Սեյու՝ Ունսե Իսիձուկա

Օրենքով գող, ով ձգտում է ընդլայնել իր իշխանությունը՝ վաճառելով թմրանյութ Միացյալ Նահանգներին։

Մանգա

«BananaFish»-ը հրապարակվել է «Shogakukan» հրատարակչության «Bessatsu shoujo Comic» ամսագրում 1985 թվականի մայիսից մինչև 1994 թվականի ապրիլը։ Մանգայի շարքը հավաքվել էր տանկոբոնների 19 հատորների և բունկոբանի 11 հատորների տեսքով։

«BananaFish»-ը ադապտացվել է 24 սերիայից բաղկացած անիմեի տեսքով, որը թողարկվել է «MAPPA» ստուդիայի և ռեժիսոր Հիրոկո Ուցումի կողմից։ Սերիալը ցուցադրվել է «Fuji TV» հեռուստաալիքով «Noitamina» ծրագրային բլոկում և«Amazon Prime Video» հոսքային մուլտիմեդիայում 2018 թվականի հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 20-ը[3][4]։ Անիմեն նկարահանվել է Ակիմի Եսիդայի դեբյուտի 40-ամյակի տոնակատարության նախագծի շրջանակներում[5]։ Սերիայում կատարվող գործողությունները 1980-ական թվականներից տեղափոխվել է 2010 թվական։ Վիետնամական պատերազմը փոխել են իրաքյան պատերազմի հետ, ավելացվել են սմարթֆոններ և այլն[6]։

Քննադատություն և ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Banana Fish»-ը ստացել է քննադատական և առևտրային ճանաչում և վաճառվել է ավելի քան 12 միլիոն օրինակով Ճապոնիայում[7][8]։ 1998 թվականին մանգան առաջին տեղն Է զբաղեցրել «Comic Link» ամսագրի կողմից անցկացված «50 լավագույն Մանգա» հարցման մեջ[9]։

Չնայած այն հանգամանքին, որ շարքը հրապարակվել և վաճառվել է որպես մանգա շոջո, հագեցած սյուժեն և ինտենսիվ երկխոսությունները գրավել են մեծ թվով մեծահասակ տղամարդ և կին երկրպագուների ուշադրությունները։ Երբ «BananaFish»-ը սկսեց հրատարակվել «Pulp» հյուսիսամերիկյան ամսագրում, այն վաճառվում էր որպես շոնեն մանգա։ Ֆրեդերիկ Շոդտը մանգային նույնականացնում է որպես «աղջիկների համար եզակի մանգաներից մեկը», որը ճապոնացի մեծահասակ տղամարդը կարող էր խոստովանել, որ կարդացել է՝ առանց կարմրելու[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AniList — 2013.
  2. «Banana Fish ‒ Episode 4». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Free's Hiroko Utsumi Directs Banana Fish Shōjo Crime Action TV Anime». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Watch BANANA FISH | Prime Video». www.amazon.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Banana Fish Anime Unveils 2nd Promo Video, Opening Theme, Additional Cast». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «Banana Fish Anime Reveals Cast, More Staff, 1st Promo Video, Modern-Day Setting». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Roundup of Newly Revealed Print Counts for Manga, Light Novel Series (September), Updated». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Natasha Inc. «「BANANA FISH」「漫画家本Special 吉田秋生本」特集 - コミックナタリー 特集・インタビュー». コミックナタリー (ճապոներեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. «New Smithson!». shaenon.livejournal.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. Frederik L. Schodt Dreamland Japan. — Stone Bridge Press, 1999. — 364 с. — ISBN 978-1-880656-23-5