Jump to content

Baťa

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Baťa
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Անվանված է ի պատիվTomáš Baťa?
Հիմնադրված էսեպտեմբերի 21, 1894
ՀիմնադիրTomáš Baťa?
ՎայրԼոզան, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
Արդյունաբերությունմանրածախ առևտուր և manufacture of leather and related products?[1]
Աշխատողների թիվ16 560 մարդ (1965)[2]
Դուստր ընկերություններBAŤA, akciová společnost? և International Footwear Investment?
Կայքbata.com(անգլ.)
 Bata (company) Վիքիպահեստում

Baťa (չեխ․՝ Baťa, կանադական ապրանքանիշը՝ Bata Shoes առանց t-ի վրա դրված նշանի), կոշիկ արտադրող ընկերություն, որը հիմնադրել է Թոմաշ Բատյան Զլինում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում խոշորագույն ընկերություններից մեկն է եղել։ Ներկայումս ընկերությունը գտնվում է Լոզանում, մասնաճուղը գործում է նաև Չեխիայում։

«Բատյա» ընկերության գովազդը լեհերեն

1894 թվականին Թոմաշ Բատյան երկու եղբայրների և երեք ծառայողների հետ միասին բացել է իր բիզնեսը Ա․ Բատյա անվանմամբ։ 1900 թվականին ընկերությունն իրավաբանորեն գրանցվել է որպես սահմանափակ պատասխանատվությամբ բաց ընկերություն և ընդգրկել 50 աշխատակիցների։ 1908 թվականին Թոմաշ Բատյան դարձել է ընկերության միակ սեփականատերը։

Պատերազմի սկզբում ընկերությունում աշխատում էր 400 մարդ, սակայն 1915 թվականին ավստրո-հունգարական զորքերի պատվերների հետևանքով նրանց թիվը կտրուկ մեծացել է՝ հասնելով 5200-ի։ 1924 թվականին ներդրվել է կոնվեյերային արտադրություն, իսկ 1928 թվականին՝ կոնվեյեր, ինչի շնորհիվ արտադրողականությունը մեծացել է երեք չորրորդով, իսկ աշխատողների քանակը՝ 35 տոկոսով։ 1928 թվականին ստեղծվել են առաջին մասնաճյուղերը սահմանից դուրս, 1930 թվականին հայտարարվել է քառասունժամյա աշխատանքային շաբաթ։ 1931 թվականին իրավաբանական կազմը փոփոխվել է բաժնետիրական ընկերության, Բատյան ուներ բաժնետոմսերի մի ամբողջական փաթեթ։

Բատյան ոչ միայն գործարան է կառուցել, այլև ստեղծել իր և աշխատողների համար բոլոր պայմանները։ Հենց ինքը հումք է արտադրել և վաճառել դրանք առանց միջնորդների, ինչի շնորհիվ էլ ահռելի գումարներ է տնտեսել։ Ունեցել է նաև կաշեգործարան, հաստոցների արտադրության գործարան, եղել է դաշտերի և անտառների սեփականատեր։ Աշխատողների համար կառուցել է «Baťovy domky» (անհատական կացարան) և հանրակացարաններ, ինչը համեմատաբար բարձր աշխատավարձի հետ մեկտեղ Զլինում աշխատուժի ներհոսքի և ֆաբրիկայի աճի հիմնական, գլխավոր պատճառն էր։ Ապագա աշխատակիցների համար կային դպրոցներ, մանկապարտեզներ և այլ ծառայություններ։ Ամբողջ Զլինը ստեղծվել էր ճարտարապետ Ֆրանտիշկ Գահուրայի «Պարտեզի քաղաք» անվանմամբ ֆունկցիոնալ ծրագրով (չեխ․՝ Zahradní město)[3][4]։

Ընկերությունը Բատյայի մահից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Baťa առևտրի տունը Վացլավսկյայի հրապարակում 1927—1929

Թոմաշ Բատյայի՝ սեփական ինքնաթիռով ողբերգական մահից հետո (1932) նրա խորթ եղբոր՝ Յան Անտոնին Բատյայի ղեկավարությամբ ընկերությունը ընդլայնել է իր արտադրական ոլորտները։ Ներդրվել է պնևմոտեխնիկայի, ռետինատեխնիկական իրերի, կիսասինթետիկ մանրաթելերի, խաղալիքների, մետաղամշակման հաստոցների, տրիկոտաժային մեքենաների, ինքնաթիռների, հեծանիվների և այլնի արտադրություն։ Կոնցեռնը ներառում է նաև շինարարական արտադրություն և «Atlas» ապահովագրական ընկերություն։

1938 թվականին կոնցեռնին էր պատկանում 63 արտասահմանյան ընկերություն, երկաթուղի մինչև Վիզովիցա (չեխ․՝ Vizovice), տուրիստական գործակալություն, մասնավոր տրանսպորտ, ավիաչվերթներ դեպի Օտրոկովիցե, շինարարական ֆիրմա, առևտրային տներ և կրպակներ՝ շուրջ 8 հազար առևտրային կրպակներ հայրենիքում և ավելի քան 8 հազար արտասահմանում, բնակելի հիմնադրամ, սեփական անտառներ և դաշտեր։ Կոնցեռնը տրամադրել է ավելի քան 67 000 աշխատատեղ[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեծ վնաս են հասցրել ձեռնարկությանը[6]։ Կառավարիչները, այդ թվում՝ Յան Անտոնին Բատյան, մեկնել են Ամերիկա։

«Baťa» ընկերության Չեխիայի մասնաճյուղը 1945 թվականի հոկտեմների 27-ին ազգայնացվել և անվանափոխվել է՝ ստանալով «Svit» անվանումը (ժողովրդական ձեռնարկություն)։ Չեխոսլովակիայի կոմունիստական կառավարությունը «Չեբո» ապրանքանիշի տակ «Baťa»-ի գործարաններում կարված կոշիկներ է արտահանել ԽՍՀՄ և սոցիալական ցանցի երկրներ (չեխ․՝ České boty-ից)[7][8]։ Իսկ օտարերկրյա գործարանների և մասնաճյուղերի համար «Baťa» բաժնետիրական ընկերության կենտրոնը դարձել է Կանադայի Տորոնտո քաղաքը։

Զլինում 1991 թվականին բացվել է մասնաճյուղ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 20th Century Press Archives — 1908.
  2. Bata India - Buy Shoes Online For Men, Women & Kids. Footwear From Leading Brands, Power, Hush Puppies etc
  3. About Bata Արխիվացված 2013-01-15 Wayback Machine bata.com, March 5, 2013.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Categories». bata.in. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. [1] Արխիվացված 2016-11-06 Wayback Machine
  7. Dwork, Deborah; van Pelt, Robert Jan, Auschwitz: 1270 to the Present, New York: W.W. Norton and Company Inc. 0-393-03933-1
  8. Auschwitz sub-camps- Chelmek
  9. Stephen Moss (2002 թ․ հունիսի 22). «Profile: Tom Stoppard | Film». London: The Guardian. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Baťa» հոդվածին։