Annapurna Games
Annapurna Games | |
---|---|
Տեսակ | ձեռնարկություն և համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | 2016 |
Հիմնադիր | Մեգան Էլիսոն |
Վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Annapurna Pictures |
Կայք | annapurna.pictures/interactive/(անգլ.) |
Annapurna Games, LLC, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրապարակմամբ, հիմնադրվել է 2016 թվականին, որպես Annapurna Pictures ընկերության մասնաճյուղ[1]։ Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ստեղծել օրիգինալ, էմոցիոնալ խաղեր։ Ընկերությունը թողարկել է այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ Sayonara Wild Hearts, What Remains of Edith Finch, Kentucky Route Zero, Gorogoa, Donut County, Outer Wilds, Journey, Twelve Minutes և Stray.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Annapurna Games ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին, որպես Annapurna Pictures մասնաճյուղ, որը փորձում էր ընդլայնել ընկերության մտավոր սեփականությունը։ Սկազբնական շրջանում Annapurna Games-ը կառավարում էին Annapurna Pictures-ի ղեկավարները՝ Նիլ Հեմրայանը, որպես պրոդյուսեր, տեխնիկական գծով տնօրեն՝ Ջեյմս Մասին, և մի շարք այլ վետերաններ խաղային արդյունաբերությունից՝ Նատան Գէրի, Դեբորա Մարս, Հեկտոր Սանչեզ և Ջեֆֆ Լեգասպին[2]։ Ընկերության հիմնական նպատակն սեփական խաղերի մշակումն է[3]։
Ընկերության հիմնադրման օրը, կնքվեց մի քանի պայմանագիր անկախ մշակողների հետ։ Գործարքի արդյունքում թողարկված խաղերից են՝ Gorogoa, What Remains of Edith Finch և Monument Valley[4]։ 2017 թվականին թողարկվեց մի շարք անկախ խաղեր, որոնց շարքում էին՝ The Artful Escape, Ashen և Telling Lies[5][6][7]։
2020 թվականի մայիսի 7-ին հայտարարվեց, որ ընկերությանը միացավ Նատան Վելլան, ով Capybara Games ընկերության նախկին նախագահն է[8]։
2020 թվականի հոկտեմբերին ընկեությունը հիմնադրեց ներքին ստուդիան, որը տեղակայված է Լոս Անջելեսում[9]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Annapurna Interactive - PRIVACY POLICY». Annapurna Pictures. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Sprangler, Todd (2016 թ․ դեկտեմբերի 1). «Megan Ellison's Annapurna Pictures Launches Video Game Division». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Sinclair, Brandon (2016 թ․ դեկտեմբերի 1). «Annapurna Pictures gets into game publishing». Gameindustry.biz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Dornbush, Jonathon (2016 թ․ դեկտեմբերի 1). «Annapurna Pictures Announces Video Game Publishing Division Annapurna Interactive». IGN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ D'Anastasio, Cecilia (2017 թ․ մարտի 30). «A Musical Indie Game Starring A Teen With A Cosmic Guitar». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Cosimano, Mike (2017 թ․ հունիսի 11). «Open-world RPG Ashen is the next game from Annapurna Interactive». Destructoid. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Chalk, Andy (2017 թ․ հուլիսի 14). «Her Story creator reveals new game will be called Telling Lies». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Takahashi, Dean (2020 թ․ մայիսի 7). «Annapurna Interactive hires indie game veteran Nathan Vella as a top executive». VentureBeat. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Dealessandri, Marie (2020 թ․ հոկտեմբերի 29). «Annapurna Interactive launches internal development studio». GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Chalk, Andy (2019 թ․ փետրվարի 14). «Flower, the 2009 PS3 hit, is finally on PC». PC Gamer (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Florence is a game about love from the designer behind Monument Valley». The Verge. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ de Rochefort, Simone (2017 թ․ հունիսի 16). «Donut County: How I learned to love being a hole». Polygon. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ McCarthy, Katy (2018 թ․ օգոստոսի 22). «Gone Home on Switch Delayed to September». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Takahashi, Dean (2018 թ․ մարտի 15). «Outer Wilds is about backpacking in outer space». Venture Beat. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Sayonara Wild Hearts». Simogo (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «If Found — dreamfeel». dreamfeel (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «The Pathless Out in Holiday 2020 for PS4, PS5, and PC». GamingBolt. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 18,0 18,1 Borthwick, Ben (2020 թ․ նոյեմբերի 19). «12 Minutes, The Artful Escape and Last Stop delayed to 2021». VideoGamer.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «ABOUT». TWELVE MINUTES (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Dornbush, Jonathon (2019 թ․ մարտի 13). «Solar Ash Kingdom: Hyper Light Drifter Devs Reveal New Game». IGN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.