Jump to content

alt-J

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alt-J
Ժանրերարտ ռոք, ինդի ռոք, ինդի փոփ և ֆոլկտրոնիկա
Գործունեություն2008
ԼեյբլInfectious Music? և Atlantic Records
Պարգևներ
Կայքaltjband.com
 Alt-J Վիքիպահեստում

alt-J խումբը, որը հանդես է գալիս հետևյալ՝ ᐃ նշանի ներքո, բրիտանական ինդի ռոք ոճի խումբ է, ստեղծված 2007 թվականին Լիդս քաղաքում[1]։ Խումբը կազմված է չորս անդամից՝ Ջո նյումեն (կիթառ/վոկալ), Գաս Անգեր- Հելեմթոն (ստեղնաշարային գործիքներ/վոկալ), Թոմ Գրին (հարվածային գործիքներ), Գվիլ Սայնսբերի (կիթառ/բաս կիթառ)։

Խմբի «An Awesome Wave»-ը դեբյուտային ալբոմ թողարկվել է 2012 թվականի մայիսին Եվրոպայում, սեպտեմբերին՝ ԱՄՆ-ում[2]։ Նույն թվականին ստացել են բրիտանական Mercury Prize մրցանակ։ 2014 թվականին Գվիլ Սայնսբերին հեռացավ խմբից։ Նրանց երկրորդ ալբոմը՝ «This Is All Yours»-ը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ին՝ զբաղեցնելով բրիտանական հիթ շքերթներում առաջատար հորիզոնականները[3]։ Համերգներից մեկի ժամանակ, որպես Գվիլ Սայնսբերին փոխարինող, Քեմերոն Նայթը միանում է խմբին։ 2017 թվականին խումբը թողարկում է իր երրորդ ալբոմը՝ «Relaxer»-ը և սկսում են հանդես գալ որպես տրիո։ Խումբը վաճառել է իր ձայնագրությունների ավելի քան 4 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում և 2 միլիոն ԱՄՆ-ում[4]։

Խմբի ձևավորում (2007-2010)

alt-J (∆)-ը ձևավորվել է այն ժամանակ, երբ խմբի մասնակիցները 2007 թվականին հանդիպել են Լիդսի համալսարանում[5]։

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Նյումենը ցույց տվեց իր գրած երգերը Սեյնսբերիին և ոգեշնչվելով նրա կիթառահար հայրիկից[6]։ Նրանք սկսեցին ձայնագրել երգերը իրենց սենյակում, որպես ավտոտնակի բենդ (garage band) և պրոդյուսերներ։

An Awesome Wave և շրջագայություններ (2011-2012)

Ուսումն ավարտելուց հետո խումբը տեղափոխվում է Քեմբրիջ, որտեղ 2011 թվականին «Infectious Music»-ի հետ կնքած պայմանագրից մի քանի ամիս առաջ սկսում են աշխատել իրենց երաժշտության վրա։ Իրենց չորս սինգլներից «Breezeblocks»-ը, «Hand-Made»-ը, «Matilda»-ն, և «Tessellate»-ը նրանք ձայնագրել են պրոդյուսեր Չարլի Էնդրույի հետ Լոնդոնում[7]։

«An Awesome Wave»-ի պրոդյուսերը նույնպես Չարլի Էնդրյուն էր և այն ձայնագրվել է Բրիքստոնի «Iguana Studios»-ում[8]։ Նրանց դեբյուտային ալբոմը թողարկվել է 2012 թվականի մայիսի 28-ին Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ավստրալիայում, իսկ 2012 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Հյուսիսային Ամերիկայում «Canvasback Music» ընկերության շնորհիվ։ Ընդհանուր առմամբ ալբոմը ստացել է դրական գնահատական։

Սեյնսբերի և This Is All Yours (2013-2016)

Գվիլ Սեյնսբերին հեռացավ alt-J-ից 2014 թվականի հունվարի 13-ին։ Այդ մասին հայտարարվեց Թվիթթերում։ Նա ցանկանում էր դուրս գալ խմբից, սակայն խումբը ցանկություն ուներ շարունակելու իրանց գործունեությունը։ Նրանք շարունակեցին աշխատել նշելով նաև, որ նրանք լավագույն ընկերներ են Գվիլի հետ[9]։

2014 թվականի հունիսի 9-ին նրանք հայտարարեցին իրենց երկրորդ «This Is All Yours» ալբոմի թողարկման մասին, որը տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 22-ին։ «This Is All Yours»-ը բրիտանական պաշտոնական ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականները։

Relaxer (2017)

Մարտի 3-ից նրանք սկսեցին թիզեր հրապարակել սոցիալական ցանցերում, հայտարարելով նաև, որ իրենց նոր ալբոմը կթողարկվի 2017 թվականի հունիսի 2-ին և կանվանվի «Relaxer»: Երեք շաբաթ անց՝ մարտի 29-ին նրանք թողարկեցին իրենց երկրորդ «In Cold Blood» սինգլը[10]։ 2017 թվականի մայիսի 24-ին alt-J-ը թողարկեցին իրենց երրորդ «Adeline» սինգլը[11]։

Հունիսի 2-ին նրանց ալբոմը թողարկվեց և ստացավ դրական կարծիքներ։ Հուլիսի 12-ին նրանք թողարկեցին իրենց չորրորդ և ալբոմի վերջին «Deadcrush» սինգլը[12]։

Խմբի սիմվոլը երկրաչափական պատկեր եռանկյունն է (Δ): Հետևյալ` ∆ սիմվոլը կարող են օգտագործել միայն Apple Mac համակարգիչներում սեղմելով Alt J:

alt-J-ը սկզբում հայտնի էր որպես «Daljit Dhaliwal» անվանումով, ապա «Films» անվանմամբ։ Սակայն նրանք ստիպված եղան անունը փոխել alt-J, քանի որ արդեն գոյություն ուներ «Films» անունով մի ամերիկյան խումբ։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին alt-J-ի դեբյուտային ալբոմը հաղթեց «British Mercury Prize»-ը[13]։ Նրանք հաղթել էին Brit Awards-ի «Տարվա լավագույն խումբ» անվանակարգում։ 2012 թվականին «An Awesome Wave»-ը BBC Radio-ում ճանաչվել է տարվա լավագույն ալբոմ։ «This Is All Yours»-ը 57-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունում ստացել է մրցանակ «Տարվա լավագույն ալտերնատիվ ալբոմ» անվանակարգում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Δ (alt-J) on Twitter». Twitter. twitter.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Wolfson, Sam (2012 թ․ օգոստոսի 30). «Alt-J: a cut above». The Guardian. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. Listing for Alt-J at the Official Charts Company (UK), (retrieved 29 May 2015).
  4. «alt-J - RIAA platinum & gold awards». riaa.com. RIAA. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  5. Barson, Rachel (2012 թ․ նոյեմբերի 2). «Alt-J win Mercury prize». leeds.ac.uk. Leeds University.
  6. Downing, Megan (2012 թ․ սեպտեմբերի 16). «An Interview With Gwil From Alt-J ∆». theedgesusu.co.uk. The Edge.
  7. Lindbloom, Ben (2012 թ․ հունվարի 28). «[Album Review] - Alt-J - Demo». deadhorsemarch.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  8. «Alt-J: 'We didn't want to blow loads of cash working with Rick Rubin in LA'». nme.com. Time Inc. (UK). 2014 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  9. «Δ (alt-J) on Twitter: "With regret, Gwil is leaving alt-J. This is purely a personal decision and as our best friend we support him completely."». Twitter.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. Reed, Ryan. «Hear Alt-J's Horn-Blasted New Song 'In Cold Blood'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  11. Moore, Sam (2017 թ․ մայիսի 24). «Listen to Alt-J's new song 'Adeline'». NME. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  12. https://www.instagram.com/p/BWcvlyNDWGc/?taken-by=unrealaltj
  13. Topping, Alexandra (2012 թ․ նոյեմբերի 2). «Mercury prize celebrates 20 years with award for alt-J's debut album». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  14. «23 albums up for European Independent Album of the Year Award». IMPALA. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alt-J» հոդվածին։