Jump to content

301-րդ հոդված (Թուրքիայի քրեական օրենսգիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
301 հոդվածի հանդեպ ցույց Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան առջև։

301-րդ հոդված, թուրքական քրեական օրենսդրության հոդված, որն անօրեն է դարձնում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցների վարկաբեկումը։ Այն ուժի մեջ է մտել 2005 թ. հուլիսի մեկին և ընդունվել է որպես քրեական օրենսդրության բարելավման փաթեթի մի մաս Թուրքիայի Եվրամիության անդամակցելու բանակցությունները սկսելուց առաջ, որն իր նպատակը ուներ Թուրքիան Եվրոպական Միության չափանիշներին հասցնելը։ Պաշտոնական ուժի մեջ մտնելուց ի վեր, հոդվածը դարձել է բազում բանավեճերի առարկա՝ հոդվածի կողմից խոսքի ազատության իրավունքների սահմանափակման պատճառով[1]։

Մինչև 2008 թ. ապրիլի 30-ին կատարված փոփոխությունները, օրենքը որպես հանցանք էր ճանաչում «թրքության» վարկաբեկումը։ Այս հոդվածի ուժի մեջ մտնելուց սկսած ավելի քան 60 քրեական գործ է հարուցվել, որոնցից մի քանիսը ընդգրկել են մեծ ճանաչում ունեցող մեղադրյալներ և որպես հետևանք մեծ հրապարակայնացում են ստացել։ Քեմալ Կերինչսիզի ղեկավարած Մեծ Իրավաբանների Միությունը (թուրքերեն՝ Büyük Hukukçular Birliği) կանգնած է 301 հոդվածով հարուցված գրեթե բոլոր գործերի դատավարության ետևում։ Կերինչսիզը ներկայացրել է մեղադրող կողմը 40 դատավարություններում, որոնք ընդգրկում են բոլոր ճանաչված մեղադրյալների գործերը։

2008 թ. ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են մտցվել 301 հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որն պարտավորեցնում է իրավաբանության նախարարի թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։ Այս փոփոխությունը ներկայացվել է հնարավոր չարաշահումները կանխելու համար, մանավանդ մեծ ճանաչում ունեցող անձանց հանդեպ, և որպես նախորդ տարբերակի օրինական անցքերը փակելու փորձ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Turkey's new penal code touches raw nerves Արխիվացված 2017-06-25 Wayback Machine," EurActiv, Հունիսի 2, 2005, թարմացվել է նոյեմբերի 14, 2005։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]