Jump to content

20 Greatest Hits (ալբոմ, The Beatles)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20 Greatest Hits
Թողարկվածհոկտեմբերի 11, 1982 թվական
Ձայնագրված1962-1970
ԺանրՌոք
Տևողություն56:08
Լեզուանգլերեն
ԼեյբլCapitol, Parlophone
ՊրոդյուսերՋորջ Մարթին, Ֆիլ Սպեկտոր

20 Greatest Hits (հայերեն՝ 20 մեծագույն երգեր), The Beatles խմբի երաժշտական ալբոմը, որը գրավել է «առաջին հորիզոնականը» Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ֊ի չարտերում։ Այն թողարկվել է 1982 թվականի հոկտեմբերի 11֊ին՝ ԱՄՆ֊ում Capitol լեյբլով և Մեծ Բրիտանիայում Parlophone լեյբլով՝ հոկտեմբերի 18֊ին։

Ալբոմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

20 Greatest Hits հավաքածուն ստեղծվել է, որպեսզի նշվի The Beatles խմբի առաջին սկավառակի՝ «Love Me Do»֊ի (Մեծ Բրիտանիա, 1962 թվական) թողարկման 20֊րդ տարելիցը։ Դա The Beatles֊ի ձայնագրություններով վերջին ալբոմն էր, որտեղ կար տարբերություն ալբոմի բրիտանական և ամերիկյան տարբերակներում (The Beatles֊ի որոշ հիթեր, թողարկված ԱՄՆ֊ում, չեն դարձել Մեծ Բրիտանիայում սինգլներ («Eight Days a Week», «Yesterday» և այլն))։

Ամերիկյան ալբոմում (SV 12245 համարով) ներառված էր հինգ րոպե տևողությամբ կրճատված «Hey Jude» երգը, որը 1968 թվականի տարբերակ է և ստեղծվել էր Capitol Records֊ի օգտագործման համար՝ չորս դյույմ ճկունությամբ սկավառակով (անգլ.՝ Flexi-disc), որը կոչվում էր «Pocket Disc» (հայերեն՝ գրպանի սկավառակ), որոնք վաճառվում էին այդ ժամանակ առևտրական հեռախոսախցիկներում (անգլ.՝ vending machineԱՄՆ֊ում մագնիտոֆոնային սկավառկաների արտադրության վրա, չունենալով այդպիսի ժամանակի սահմանափակում, ինչպես LP֊ալբոմներն վինիլին, ներառված էր նորմալ, ոչ կրճատված 7 րոպեանոց տարբերակը։

Այս ալբոմի ամերիկյան տարբերակում, թողարկված Կանադայում, թվարկված չեն այն երգերն, որոնք եղել են «առաջին հորիզոնականում» այդ երկրի չարթերում (Օրինակ․ «Can't Buy Me Love» երգը կանադական CHUM սինգլների չարթում գրավել է 3֊րդ հորիզոնականը), իսկ առաջին հորիզոնականներում գտնվող «All My Loving» և «This Boy» երգերը անգամ բացակայում են ալբոմից։

Ավստրալիայում թողարկվել է ալբոմի 23 երգային տարբերակը՝ բոնուսային մինի ալբոմով (EP)` The Number Ones (Առաջին համարներն) անվանմամբ։

Նոր Զելանդիայում թողարկված տարբերակը նման է ամերիկյանին, չնայած որ սկզբում Նոր զելանդական EMI ֆիլիալը ցանկանում էր բրիտանական տարբերակը թողարկել։ Ալբոմի շապիկներն ստեղծվել են Նոր Զելանդիայում, իսկ ներքին ծրարը(անգլ.՝ inner sleeveԱՄՆ֊ում։

Ալբոմի առաջին խաղարկության ժամանակ «Yesterday» երգի տևողությունը սխալ է նշված եղել՝ 1 րոպե 4 վայրկյան։ Հաջորդ խաղարկությունների ժամանակ գրված է եղել ճիշտ տարբերակը՝ 2 րոպե 4 վայրկյան։

Յուրօրինակ միքսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ալբոմում առաջին անգամ ներառվել են «I Want To Hold Your Hand» և «I Feel Fine» երգերի միքսերն։

Բոլոր երգերի հեղինակն է Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնին։

Մեծ Բրիտանիայի համար տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կողմ

  1. «Love Me Do»
  2. «From Me to You»
  3. «She Loves You»
  4. «I Want to Hold Your Hand»
  5. «Can't Buy Me Love»
  6. «A Hard Day's Night»
  7. «I Feel Fine»
  8. «Ticket to Ride»
  9. «Help!»
  10. «Day Tripper»
  11. «We Can Work It Out»

Երկրորդ տարբերակ

  1. «Paperback Writer»
  2. «Yellow Submarine|Yellow Submarine»
  3. «Eleanor Rigby»
  4. «All You Need Is Love»
  5. «Hello, Goodbye»
  6. «Lady Madonna»
  7. «Hey Jude»
  8. «Get Back»
  9. «The Ballad of John and Yoko»

ԱՄՆ֊ի համար տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կողմ

  1. «She Loves You»
  2. «Love Me Do»
  3. «I Want to Hold Your Hand»
  4. «Can't Buy Me Love»
  5. «A Hard Day's Night»
  6. «I Feel Fine»
  7. «Eight Days a Week»
  8. «Ticket to Ride»
  9. «Help!»
  10. «Yesterday»
  11. «We Can Work It Out»
  12. «Paperback Writer»

Երկրորդ կողմ

  1. «Penny Lane»
  2. «All You Need Is Love»
  3. «Hello, Goodbye»
  4. «Hey Jude»
  5. «Get Back»
  6. «Come Together»
  7. «Let It Be»
  8. «The Long and Winding Road»

Եվրոպայի համար տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կողմ

  1. «Love Me Do»
  2. «From Me to You»
  3. «The Fool on the Hill»
  4. «I Want to Hold Your Hand»
  5. «Can't Buy Me Love»
  6. «A Hard Day's Night»
  7. «Eight Days a Week»
  8. «Day Tripper»
  9. «We Can Work It Out»

Երկրորդ կողմ

  1. «Paperback Writer»
  2. «Yellow Submarine»
  3. «Eleanor Rigby»
  4. «All You Need Is Love»
  5. «Help!»
  6. «Yesterday»
  7. «Hey Jude»
  8. «Don't Let Me Down»
  9. «She Loves You»
  10. «Let It Be»
  11. «The Long and Winding Road»

Հորիզոնականը չարտերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարտ (1982/83) Մաքս․
հորիզոնականը
UK Albums Chart 10[1]
Billboard 200 50[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «UK charts archive». chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  2. «Billboard Albums». Allmusic / Billboard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.