2 1
Վաղն ամեն ինչ կսկվի նորից (ֆր.՝ Demain tout commence), ռեժիսոր Հյուգո Ժելենի ֆրանսիա-բրիտանական կատակերգություն, որը 2013 թվականին մեքսիկական «Հրահանգներ չեն առաջարկվել» ֆիլմի վերաթողարկումն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները սկսվում են Ֆրանսիայի ծովափին։ Գլխավոր հերոսը վայելում է կյանքը՝ համատեղելով հանգիստը և աշխատանքը։ Առավոտյան նրան արթնացնում են զբոսանավում, որտեղ նա աշխատում է, և տալիս են 3 ամսական մի աղջնակի և ասում, որ աղջիկը նրանն է։ Ստանալով տաքսիի վճարը կինը անհետանում է։ Արդյունքում Սամուելը մեկնում է Լոնդոն՝ փնտրելու երեխայի մորը։ Մետրոյում նա հանդիպում է մի պրոդյուսերի, ով հրավիրում է նրան աշխատելու որպես կասկադյոր։ Չգտնելով երեխայի մորը՝ նա ընդունում է պրոդյուսերի առաջարկը։ 4 տարեկան հասակում աղջիկը հիվանդանում է և բուժումը չի կարողանում օգնել։ Սամուելի և Գլորիայի՝ Սամուելի դստեր կյանքում նորից հայտնվում է մայրը՝ Քրիստինը։ Նա ցանկանում էր աղջկան վերցնել և տանել ԱՄՆ՝ իր նոր զուգընկերոջ հետ։ Պարտվելով խնամակալության դատը՝ Քրիստինը պահանջում է ԴՆԹ թեստ կատարել, որը ապացուցում է, որ Գլորիան Սամուելի դուստրը չէ։ Օդանավակայանի ճանապարհին դեպի ԱՄՆ Գլորիան դուրս է փախչում տաքսիից և մնում է Սամուելի մոտ։ Նրանք տեղափոխվում են Սամուելի ծննդավայր՝ Ֆրանսիա, որտեղ էլ տեղափոխվում է նաև մայրը։ Երկու շաբաթ անց Գլորիան մահանում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օմար Սի — Սամուել
- Քլեմենս Պոեզի — Քրիստին
- Անտուան Բերտրան — Բերնի
- Էշլի Ուոլթերս — Լոուել
- Գլորիա Քոլսթոն — Գլորիա
- Քլեմենտին Սելարիե — Սամանտա
- Աննա Քոթիս — Միս Ափլեթոն
- Ռալֆ ֆոն Բլյումենտալ — Թոմ
- Բեն Հոումվուդ — Տնօրենի օգնական
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Original Motion Picture Soundtrack Demain tout commence | |
---|---|
Թողարկված | 2016 թվականի դեկտեմբերի 5 |
Ձայնագրված | 2016 թվական |
Ժանր | Music from the Motion Picture |
Տևողություն | 115 րոպե[1] և 118 րոպե[5] |
Պրոդյուսեր | Ֆիլիպ Ռուսլե |
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրեյլերը համացանցում է հայտնվել 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|