№ 5, 1948
№ 5, 1948 | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջեքսոն Պոլլոք[1] |
տարի | 1948[1] |
լայնություն | 121,9 սանտիմետր |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ուղղություն | աբստրակտ էքսպրեսիոնիզմ[1] և գործողության գեղանկարչություն[1] |
ժանր | գործողության գեղանկարչություն[1] |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | ԱՄՆ[1] |
հավաքածու | անհայտ |
սեփականատեր | Ջեքսոն Պոլլոք, Alfonso A. Ossorio?, S. I. Newhouse?, Դևիդ Գեֆեն և David Martínez Guzmán? |
Ծանոթագրություններ |
«№ 5, 1948», Ջեքսոն Պոլլոքի կտավը, որն ավարտել է 1948 թվականին։ Աբստրակտ Էքսպրեսիոնիզմ ոճի ամենահայտնի կտավներից մեկը։
Պատրաստված է Պոլլոքին բնորոշ ցայտացրիվ տեխնիկայով։ 243,8 × 121,9 սմ չափի անբովանդակ կտավ, որը գրվել է մանրաթելի վրա (մանրաթել սալաքարի վրա)։ Օգտագործված են հատկապես մոխրագույն, շագանակագույն, սպիտակ և դեղին ներկեր։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչը՝ Ջեքսոն Պոլլոքը, «№ 5» կտավը ստեղծելու համար օգտագործել է ներկերը լցնելու և ցայտեցնելու իր ստեղծած տեխնիկան։ Այս նկարը, ինչպես և նրա աշխատանքների մեծ մասը, չի ստացել իրեն հատուկ անուն։ 1949 թվականի հունվարին Փարսոնս Բեթթի պատկերասրահում կտավն առաջին անգամ ցուցադրվել է Պոլլոքի անձնական ցուցահանդեսին։ Ֆիլիպինական արվեստի գործարքառու Ալոնսո Ասորիոն այն գնել է 1500 դոլարով, ինչին արձագանքել է նրա բիզնես գործընկերը. «Դու գումար ես ծախսե՞լ սրա համար»[2]։ Նկարը վնասվել էր բեռնափոխադրող ընկերության առաքման ընթացքում։ Պոլլոքն առաջարկել է շտկել վնասը, բայց արդյունքում նա ամբողջությամբ վերաշարադրել է նկարը՝ ասելով. «Նա այդ մասին չի իմանա։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես նայել իմ նկարներին, նա (Ասսորիո) նույնպես չգիտի»։ Երեք շաբաթ անց Պոլլոքի արհեստանոց այցելելուց հետո Ասորիոն հայտնաբերեց, որ նկարը զգալիորեն փոփոխված է, և զգաց, որ դրանով այն ձեռք է բերել նոր մետաֆիզիկական խորություն և իմաստասիրություն։ Ավելի ուշ Ասորիոն այն անվանեց «նկարչի համար երկրորդ հնարավորության հրաշալի օրինակ»[3]։
Սկզբում նկարը մասնավոր հավաքածուի մեջ էր, այնուհետև ցուցադրվել էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Հետո այն դարձավ Դևիդ Գեֆենի պրոդյուսերի սեփականությունը (DreamWorks կինոընկերության հիմնադիրներից մեկը)։ 2006 թվականին Գեֆենը այն վաճառել է (համաձայն չհաստատված տեղեկությունների) 140 միլիոն դոլարով մեքսիկական կոլեկցիոներ Դևիդ Մարտինեսին։ «№ 5, 1948» կտավի այս վաճառքը աշխարհի ամենաթանկ նկարներից մեկն է․ այն իր արժեքով «շրջանցում» է Վիլլեմ դե Կունինգի Տիկին III և Գուստավ Կլիմտի Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I կտավները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Steven Gaines (June 1, 1998). Philistines at the Hedgerow: Passion and Property in the Hamptons (hardcover). Little Brown & Co. p. 115. ISBN 9780316309417
- ↑ «John Savage «Jackson Pollock's No.5, 1948 — More Than a Dense Bird's Nest»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աճուրդով վաճառված ամենաթանկարժեք արվեստի ստեղծագրծություն է ճանաչվել Ջեքսոն Պոլլոքի «№ 5, 1948» կտավը// ТАСС
- Ակնարկ ТАСС
- http://www.kommersant.ru/doc/719411
- http://art-assorty.ru/4359-dzhekson-pollok-kartiny.html
- http://art-assorty.ru/273-samye-dorogie-kartiny-mira.html
- http://ubiznes.ru/top/dorogaya-kartina-na-planete-2013-god.html
- http://www.infoniac.ru/news/26-samyh-dorogih-v-mire-veshei.html
- http://likeme365.com/rekordy/veshchi/item/16-samye-dorogie-kartiny-v-mire Արխիվացված 2020-08-10 Wayback Machine
- http://www.kp.ru/daily/26338/3221645/
- http://finance.bigmir.net/budget/11751-TOP-10-samyh-dorogih-kartin-v-mire Արխիվացված 2020-08-06 Wayback Machine