Jump to content

Ֆրեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրեզ (ֆր.՝ fraise), նյութերը ֆրեզումով մշակելու բագմասայր կտրող գործիքներ։

Ֆրեզները տարբերում են ըստ ատամնավոր մակերևույթի ձևի (գլանաձև, ճակատային, սկավառակաձև, փորակավոր, անկյունային, միջանցիկ, ծայրային, երիթային, անկյունային, ձևավոր), ըստ ատամի ձևի (ուղիղ, պտուտակաձև, տարուղղված ատամներով), ըստ ատամի հատույթի (սրածայր, ծոծրակված), ըստ կառուցվածքի (ամբողջական, բաղադրյալ, կոմպլեկտային, հավաքովի՝ ներդնովի ատամներով), ըստ ամրակման եղանակի (մակադրվող, ծայրային՝ կոնաձև կամ գլանաձև պոչամասով), ըստ պտուտակի ակոսների ուղղության (աջ և ձախ ակոսներով)։

Ֆրեզները պատրաստում են լեգիրված և արագահատ գործիքային պողպատներից, կարծր համաձուլվածքներից, կոմպոզիցիոն նյութերից։

Կիրառում են հարթությունների ակոսների և շլիցների, կորագիծ մակերևույթների, պտտման մարմինների, պարուրակի մշակման, ինչպես ևան նյութերի կտրատման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեզ» հոդվածին։